• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ում կստեղծվի միջազգային ստանդարտացման «Հալալ» կենտրոն

aliq 19:59 | 27.06.2022
aliq 19:59 | 27.06.2022
milk products

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել «Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանելու դեպի արեւելյան շուկա եւ նոր գործընկերներ ձեռք բերելու։

Կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: 2002-ից գործունեություն է ծավալում ՌԴ մահմեդականների հոգեւոր կառավարման ներքո եւ համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։

«Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոնը սերտիֆիկացնում է արտադրանք եւ ծառայություններ՝ ներառյալ առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում։ Գործընկերային հարաբերություններ է հաստատել նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արտադրողների հետ։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը նշել է, որ հավաստագրեր կտրվեն մսամթերքին, թռչնամսին, ձկնեղենին, ինչպես նաեւ կաթին եւ կաթնային արտադրանքին, հացաբուլկեղենին ու հրուշակեղենին։ Կսերտիֆիկացվեն նաեւ սննդային հավելումներն ու այլ սննդամթերքը, առողջապահությունը, օծանելիքն ու կոսմետիկական միջոցները, զբոսաշրջությունը, ծառայությունները, վարսահարդարման, ֆիթնեսի եւ տաքսի ծառայությունները։

Ներկայում ավելի քան 40 ընկերություններ կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դսեղ բերողը Թումանյանն է
հաջորդը
Հուսով ենք՝ Բաքուն ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն