• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեւանը, աղբը եւ վերամշակման տեսլականը

aliq 15:15 | 28.06.2022
aliq 15:15 | 28.06.2022
Sevan lake

Ճապոնացիները դեռ 11-րդ դարից աղբ էին վերամշակում։ Շվեյցարիայում առանձին վերամշակվում են չոր տերեւներն ու ճյուղերը, իսկ Հայաստանում աղբը դեռ գարշահոտում եւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ է հասցնում։

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ եւ Ծովինար համայնքների աղբանոցներում կարելի է գտնել անսահմանափակ քանակությամբ պլաստիկներ, մարտկոցներ (ի դեպ, դրանց վրա նշված է, որ չի կարելի նետել աղբամանը) եւ չփտող ու հրդեհավտանգ այլ առարկաներ։

Sevan lake
Sevan lake
Sevan lake
Sevan lake

Այս նկարներն արված են Սեւանա լճի ափամերձ հատվածում։ Աղբը ոչ միայն ափին հանգստացողների, այլեւ համայնքի բնակիչների կենցաղային թափոնների ամբողջությունն է։

2020 թվականի սեպտեմբերի 12-ին EcosrteeՏ նախաձեռնության անդամները Սեւանի ափամերձ տարածքից ամբողջությամբ մաքրել ու հեռացրել են աղբը, բայց դա երկարատեւ լուծում չէ։ Ափամերձ հատվածը հիմա նորից աղբանոցի է վերածվել։

Sevan lake
Sevan lake
Sevan lake

Արծվանիստ համայնքի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ իրենց աշխատակազմով գնում, մաքրում են, իսկ 2022 թվականի փետրվարի 9-ից համայնքում արդեն աղբահանություն կա։ Նա նշեց, որ դա մեծ առաջընթաց է, որովհետեւ մարդիկ այլեւս Սեւանի ափամերձ հատվածներում աղբ չեն լցնի։

Նույն կարծիքին է նաեւ Ծովինար համայնքի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը։ Ասում է՝ իրենք աղբատար մեքենա են վարձել, որը հավաքում եւ գյուղի աղբն աղբանոց է տեղափոխում։

Sevan lakeԵրկու համայնքների աղբանոցներն էլ գերեզմանոցների հաեւանությամբ են։ Երկու աղբանոցներն էլ զբաղեցնում են մեծ տարածքներ։ Երկուսն էլ մեծ փոսեր են, որոնց պարունակությունը ժամանակ առ ժամանակ վառվում եւ ծածկվում է հողով։

Ծովինարի վարչական ղեկավարն ասում է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Աբովյան քաղաքում բացվող աղբի վերամշակման գործարանի հետ, հենց իրենք էլ կգան եւ աղբը կտանեն վերամշակման։ Դա կլինի այս տարվա աշնանից։

Sevan lakeԻսկ թե ինչ է լինելու աղբանոցների հետ, դեռ չգիտեն։ Արայիկ Թարփոշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հստակ գիտակցում են՝ աղբանոցում կան վտանգավոր թափոններ, բայց ոչինչ չեն կարող անել, այս պահին սպասում են վերամշակման գործարանի բացվելուն։

Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ եւս խոսեցինք։ Նա հավաստիացրեց, որ 2022 թվականի վերջին համայնքներում այլեւս չենք ունենա աղբի խնդիր, աղբն անպայման կվերամշակվի։

Sevan lakeԻհարկե, խոստումնալից են թվում աղբի վերամշակման տեսլականները, սակայն արդեն իսկ եղած աղբը մեծ վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ջրային պաշարի, առավելապես Սեւանի համար։

Սերինե Աղաբեկյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նկարիչ՝ համավարակի բերումով
հաջորդը
Ռուս համանախագահը չի ընդունել հրավերը․ ԱՄՆ պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն