• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանքարդյունաբերության պատասխանատու դերակատարությունը համայնքի եւ բիզնեսում կանանց զարգացման համար

aliq 14:15 | 29.06.2022
aliq 14:15 | 29.06.2022
mine

Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում գործում են բազմաթիվ հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն ունեն մարզի սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման համար։

Այդ ազդեցությունն էական է նաեւ Կապանում, որտեղ, մի շարք գործոններով պայմանավորված, առհասարակ թույլ են փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունները։ Բիզնես միջավայրը գործում է շատ իրավիճակային. դաշտում չկան հեռանկարների գնահատման չափորոշիչներ եւ մեթոդաբանություն, սոցիալական կարիքների բավարարման կամ տնտեսական համակարգի կայուն զարգացման համար ընդհանուր տեսլական։

Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար կայուն եւ կանխատեսելի միջավայր ունենալու համար հարկավոր է համայնքային մակարդակով մշակել իրատեսական ռազմավարություն կամ ծրագիր՝ հաշվի առնելով տնտեսական աճի խրախուսման գործոնները, սոցիալական զարգացումն ու շրջակա միջավայրի պաշտպանության մարտահրավերը:

Վերջին ժամանակներում գործարար միջավայրում հատկապես կարեւորվում է կանաչ բիզնեսի հասկացողությունը։ Ներկայիս՝ կլիմայական կտրուկ փոփոխությունների պայմաններում ժամանակակից բիզնեսը կենտրոնացած է նաեւ շրջակա միջավայրի բարելավման խնդիրների վրա: Դա կարող է դրսեւորվել համայնքում բազմակողմանի եւ դիվերսիֆիկացված տնտեսական զարգացման հեռանկարների ստեղծմամբ՝ առաջարկելով զարգացման մոդելներ, որոնք մատչելի են եւ հարմար սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր օղակների համար։ Կապանում այդպիսի զարգացման հեռանկարներ կան «էկո-բիզնես» մոդելի ձեռնարկատիրությունների ստեղծման, աճեցման կամ վերակողմնորոշման ուղղությամբ։

Անշուշտ, սա միայն համայնքային խնդիր չէ, շրջակա միջավայրի հիմնախնդիրների պատճառով մարդկությունը սկսել է լրջորեն մտահոգվել մոլորակի եւ ուստի հենց մարդկության ապագայի վերաբերյալ։ Հիմնախնդիրներ, որոնք համարվում են գալիք ժամանակաշրջանի թերեւս ամենակարեւոր մարտահրավերները։ Գլոբալ էկոշարժման արդյունքում ի հայտ եկած «կանաչ» ձեռներեցությունը ոչ միայն օգուտ բերեց շրջակա միջավայրին, հասարակությանը եւ մոլորակին եւ դեռ կբերի, այլեւ շահույթ՝ նորաստեղծ բիզնեսների համար: Շատ երկրների համար այս ուղղությունը վաղուց դարձել է նորմ։ Բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությունը ոչ միայն կանաչ բիզնեսի, այլեւ բոլոր տեսակի բիզնեսների համար վաղուց արդեն համարվում է գործունեության պարտադիր բաղադրիչ եւ վարքագծի նորմ։

Օգտակար հանածոների արդյունահանումը բիզնեսի տեսակներից է, որը երբեմն հանգեցնում է լուրջ հետեւանքների ոչ միայն մարդկանց, այլեւ ամբողջ կենսաբազմազանության ու ընդհանրապես շրջակա միջավայրի համար: Անհրաժեշտ եւ կարեւոր է այդ արդյունահանումն իրականացնել բնապահպանական խիստ պահանջներին հետեւելով։ Ունենալով գրագետ, անվտանգ հանքարդյունբերության ոլորտ՝ մենք կարող ենք ճիշտ օգտագործել տնտեսական մեծ հնարավորությունները եւ այն ուղղորդել ավելի թույլ օղակներին, տվյալ պարագայում՝ կանանց պոտենցիալի բացահայտմանն ու զարգացմանը։

Ինչպես երկար ժամանակ մարդկային ագահության եւ բնության առճակատումը եղել է բնապահպանական ուղղվածություն ունեցող գիտնականների եւ տնտեսագետների միջեւ բանավեճի առարկա, նույն կերպ այսօր բիզնեսի շահաբերության ու մարդու եւ միջավայրի պաշտպանության առճակատումը պետք է լինի օրակարգային առաջնահերթություն նաեւ մեզ մոտ։ Այս օրակարգի որակից են կախված նաեւ բիզնես գործունեության ողջամիտ դիվերսիֆիկացման, կանանց տնտեսական ակտիվության եւ ընդհանրապես կանանց իրավունքների պաշտպանության ու զարգացման հեռանկարները, իսկ ավելի նեղ դիտարկմամբ՝ կանաչ տնտեսության մեջ նրանց ընդգրկումն ու պոտենցիալի բացահայտումը։

Փաստ է, որ Կապան համայնքը այնպիսի տարածքում է, որ իր շրջապատում ունի հանքարդյունաբերական մի քանի ընկերություններ, եւ որ վերջիններս պատասխանատվություն են կրում նաեւ իրենց գործունեությամբ առաջ եկող սոցիալական եւ բնապահպանական խնդիրների համար։ Հետեւապես այդ ընկերությունները պետք է ստանձնեն իրենց գործունեության անմիջական ազդեցության գոտիներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար՝ օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կարեւոր է ընդգծել, որ նշված պատասխանատվությունը պետք է լինի ոչ բարեգործական եւ ոչ ձեւական, այլ ոլորտի ստեղծած հատուկ վնասների փոխհատուցման տրամաբանությամբ։ Այն դրսեւորվում է, առաջին հերթին, բնությանը եւ մարդուն հասցված վնասները առավելագույնս նվազեցնելու, իսկ ապա բնակչության համար կրթական, առողջապահական եւ այլ սոցիալական ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ կանանց զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու հանձնառությունը ստանձնելու պայմանով։

Ոլորտի սոցիալական պատասխանատվության առումով անհրաժեշտ է նաեւ պետական մակարդակով ամրագրել հանրային առողջության վրա ոլորտի ակնհայտ ազդեցության փաստը։ Բազմիցս բնապահպանները, ոլորտի գիտնականները տարբեր փաստահավաք եւ վերլուծական նյութերով հիմնավոր կերպով ցույց են տվել շրջակա միջավայրի աղտոտման ու հատկապես աղտոտման աղբյուրի հարեւանությամբ բնակվող մարդկանց առողջության վատթարացման միջեւ կապը։

Այնուհանդերձ, դեռեւս առողջապահության նախարարությունը եւ ոլորտի այլ պատասխանատուները պաշտոնապես չեն ընդունել այս ակնհայտ փաստը եւ չեն իրականացրել այս ուղղությամբ սեփական հետազոտությունները։ Այս պայմաններում սովորական քաղաքացին, բնականաբար, չի կարող ներկայացնել հստակ ապացույց միջավայրի աղտոտման եւ իր առողջության վատթարացման միջեւ:

2022 թվականի ապրիլ-մայիսին լինելով Կապանի Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Եղվարդ, Վանեք, այնուհետեւ Սիսիանի մի շարք գյուղերում ու համայնքներում, հանդիպում-քննարկում ունենալով գյուղում ապրող բնակիչների հետ՝ կրկին տեսանելի դարձավ, որ կանայք մեծ եւ իրատեսական պոտենցիալ ունեն սեփական բիզնես հիմնելու եւ տնտեսապես ավելի զարգանալու առումով, եթե տվյալ ոլորտում գիտելիք եւ հնարավորություններ ունենան։ Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ 21-րդ դարում գյուղացին դեռ չի կարողանում լիարժեք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, պարզ է դառնում, թէ ինչու կինը վստահաբար չի մտնում գյուղատնտեսության ոլորտ որպես բիզնեսի հիմնադիր։

Համադրելով գլոբալ էկոլոգիական առաջնահերթությունները եւ կանաչ բիզնեսի զարգացման կարեւորությունը՝ Կապանում եւ հարակից շրջաններում հանքարդյունաբերությունից բացի նաեւ այլ տնտեսական ակտիվության, այդ գործում կանանց պոտենցիալի բացահայտման կարեւորությունը՝ առաջարկում ենք հանքարդյունաբերական ընկերություններին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բնական պաշարների շահագործումից ստացվող ռեսուրսն ուղղել կանաչ տնտեսության, փոքր եւ միջին բիզնսի զարգացման վրա։ Այդ պաշարները վաղ թե ուշ սպառվելու են, իսկ մինչ այդ անհրաժեշտ է համայնքի հետագա զարգացումը կառուցել որակապես նոր տնտեսական մոդելի վրա։ Դրա համար անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության եւ տնտեսական բազմակողմանի զարգացման հեռանկարը կառուցել ռազմավարական հենքի վրա՝ այդ նպատակին ծառայեցնելով ներկայիս հանքարդյունաբերական պոտենցիալը։

Անհրաժեշտ են վերը նշված խնդիրներին ուղղված ծրագրեր, որոնք կմեղմացնեն վնասակար ազդեցությունը եւ թափ կտան կայուն զարգացման նոր ծրագրերի, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Ահա այստեղ կանանց ներգրավման ու զարգացման խնդիրը կարելի է ընդգրկել վերոնշյալ ուղղությունների մեջ՝ դրան տալով հասարակական, ձեռնարկատիրական եւ քաղաքական գերակա կարգավիճակ։

Քրիստինա Սաղաթելյան
«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ

Սույն հոդվածը հրապարակվում է «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության եւ Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:

Heinrich Böll FoundationՍույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, եւ այն որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի տեսակետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
հաջորդը
Թուրքիան համաձայնել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն