• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան համաձայնել է

aliq 14:18 | 29.06.2022
aliq 14:18 | 29.06.2022
NATO

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստիոն հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է սատարել Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին համաձայնել են լիարժեքորեն համագործակցել Թուրքիայի հետ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների հարցերում:

Բացի դրանից՝ Շվեդիան, Ֆինլանդիան եւ Թուրքիան որոշում են ընդունել ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկությունների փոխանակման հարցում համագործակցության մեխանիզմ ստեղծելու մասին:

Արեւլյան ոճի պրագմատիկ սակարկումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել:

Էրդողանը Բայդենին հիշեցրել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը F-16 ինքնաթիռների գնման եւ թուրքական զինուժում առկա այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցն է:

Թուրքիայի ղեկավարը նաեւ քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում։ Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ինչպե՞ս է պատահում, որ ամբողջ զենքը մատակարարվում է  PYD-ին (Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թեւին):

Որոշակի արդյունքների ակնկալիքով

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին միանալու համար Ֆինլանդիան եւ Շվեդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի անվտանգության մտահոգությունները եւ հավելել, որ այլ ելք չի կարող լինել:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի, եւ իրենք դաշինքի մեջ պատահական երկիր չեն։

Նա նշել է, որ Մադրիդում քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ) հանդիպման ընթացքում պարզ կդառնա՝ որն է սկանդինավյան երկրների դիրքորոշումը։

«Մենք դատարկ խոսակցություններ չենք ակնկալում, այլ որոշակի արդյունքներ»,- ասել է Էրդողանը:

Վետոն դնելու եւ վետոն հանելու ժամանակը

Դեռ մայիսի 13-ին, ըստ թուրքական Daily Sabah պարբերականի, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող դրական գնահատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանդյան դաշինքին անդամակցելու ծրագրերը:

«Այդ առումով մեզ մոտ դրական կարծիք չկա: Սկանդինավյան երկրներն ասես հյուրատուն լինեն ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան կարող է կիրառել ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկու երկրների անդամակցության որոշման վրա վետո դնելու համար:

Ըստ ամենայնի Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին, որոնք ապաստան են գտել Սկանդինավյան երկրներում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախկին կառավարիչները սխալ են թույլ տվել՝ 1952-ին կանաչ լույս տալով Հունաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

«Մենք չենք ցանկանում նույն սխալը գործել երկրորդ անգամ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ո՞վ հասավ որոշակի արդյունքի՝ ՆԱՏՕ-ի անբարեհույս խուսանավո՞ղը, թե՞ սկանդինավյան երկու երկրները

Գերմանական մամուլն Էրդողանին ավելի վաղ նմանեցրել էր միջազգային ճգնաժամերից օգուտներ կորզել սիրող խաղամոլի:

«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է նպատակին հասնել: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով՝ ԵՄ մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել Անկարայի խաղամոլին՝ քրդական հարցի, սպառազինության կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երեւույթների հանդեպ աչք փակելու հաշվին:

Այդպիսով, Թուրքիան կպահպանի ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերոջ կարգավիճակը, մինչդեռ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես անբարեհույս խուսանավող»,- մասնավորապես նշել է գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» պարբերականը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանքարդյունաբերության պատասխանատու դերակատարությունը համայնքի եւ բիզնեսում կանանց զարգացման համար
հաջորդը
Թրամփի փաստաբանը՝ FBI-ի ուշադրության կենտրոնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն