• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում

aliq 22:42 | 29.06.2022
aliq 22:42 | 29.06.2022
Canada flag

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ​​ներկայության եւ հնարավորությունների ընդլայնման մասին:

Կանադայի արտգործնախարարը նշել է, որ դիվանագիտությունն անվտանգություն ու կայունություն ապահովելու, ինչպես նաեւ մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում արձագանքելու հարցում ամենաարդյունավետ միջոցն է:

Նա հավելել է, որ Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում եւ Սլովակիայում վերափոխում են լիակատար դեսպանատների՝ մշտական լիազոր դեսպաններով, եւ Լատվիայում դեսպանատան միջոցով ուժեղացնում են Կանադայի ներկայությունը:

Ըստ Մելանի Ժոլիի՝ այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայելու Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին:

Անվտանգության սպառնալիքներին արձագանքելու միտումով

Կանադայի արտգործնախարարը նշել է, որ հետեւելով ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը եւ հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին՝ Կանադան դեսպանություն կբացի նաեւ Հայաստանում եւ դեսպան կնշանակի:

Ըստ Կանադայի գլխավոր դիվանագետի՝ դա հնարավորություն կտա ամրապնդելու երկկողմ կապերը եւ մեծացնելու Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:

«Այս դիվանագիտական ​​ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքելու առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդելու քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- ընդգծել է Կանադայի արտգործնախարարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիան ճանաչել է ինքնահռչակ ԴԺԿ-ի եւ ԼԺԿ-ի անկախությունը
հաջորդը
Սոցիոլոգիական հարցում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն