• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Խուդաֆերինի կամուրջը համատեղ կվերականգնեն

aliq 17:28 | 30.06.2022
aliq 17:28 | 30.06.2022
Khudafarin bridges

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի եւ Իրանի մշակույթի նախարարները քննարկել են Արաքս գետով անցնող Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։

Մասնավորապես ասվում է՝ «քննարկվել է Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման համար փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը»։

Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչեւ պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էին ջրամբար եւ էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի եւ իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ արդեն Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը կարող են միասնաբար օգտագործել։

Դեռ 2020-ի դեկտեմբերին` 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց, ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը հայտնել էր, որ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազատագրված տարածքներում հիդրոէլեկտրակայան կառուցելու պատրաստակամության մասին: Քննարկումներ են ծավալվել Խուդաֆերինի եւ «Գիզ գալասիի» հիդրոհանգույցների շահագործման վերաբերյալ:

2021-ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Մելիորացիայի եւ ջրի կառավարման» երկրի կառավարությանը  հանձնարարել է քննարկել ԼՂ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու հնարավորությունը:

Ալիեւը նշել էր, որ այդ տարածքներում ջրի ամենախոշոր աղբյուրներն են Իրանի սահմանի  «Գիզ Գալասի», ինչպես նաեւ 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեցող  «Խուդաֆերինի» ջրամբարները:

«Խուդաֆերինի պաշարն օգտագործելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ենթակառուցվածքներ։ Ջուրը Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլի եւ այլ շրջաններ փոխադրելու համար պետք է կառուցել ջրանցքներ: Դա հսկայական ներուժ է»,- այն ժամանակ ընդգծել էր Իլհամ Ալիեւը:

Ալիեւը շեշտել էր, որ ավելի քան 10 գետերի ակունքներ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Չհատուցված» անորոշ կյանք՝ Քաշաթաղից մինչեւ Լոռի
հաջորդը
Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը դարձյալ հետաձգվել է

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • 27 կեղծ ահազանգ․ մեծ մասը՝ էլեկտրոնային նամակներով

    20:45 | 18.08.2022
  • Մոտ 1,5 միլիոն մարդու արգելվել է զբաղվել մոլախաղերով

    20:20 | 18.08.2022
  • Որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ

    19:51 | 18.08.2022
  • Նոր համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շուրջ

    19:27 | 18.08.2022
  • ՀՀ ԱԳՆ–ն կպատասխանի նոտային սահմանված կարգով. Հունանյան

    19:05 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Հայաստանում ներդրողը ոչ թե պետության գործընկերն է, այլ...

  • 5

    Հունիսին Հայաստանից ռեկորդային մեծ գումար է դուրս եկել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա