• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ապրել գոհության աշխարհում

Բենիամին Հովակիմյան 14:00 | 02.07.2022
Բենիամին Հովակիմյան 14:00 | 02.07.2022
flowers

Մեր կյանքում ո՞րն է ավելի շատ՝ լա՞վը, թե՞ վատը, գոհանալո՞ւ, թե՞ դժգոհելու առիթները։ Ես համոզված եմ՝ մեր կյանքում անհամեմատ ավելի շատ են գոհանալու առիթները։

Տեսե՛ք, ես կամ եւ շնչում եմ։ Սա արդեն լիուլի, անսպառ գոհության եւ շնորհակալության աղբյուր է։ Նաեւ կա այս առավոտը, որ այսքան գեղեցիկ բացվում է։ Իսկ թռչունների ծլվլո՞ցը։ Լսո՞ւմ եք, թե որքան ներդաշնակ են նրանք երգում։ Առավոտյան արթնացա՞նք։ Դա արդեն գոհանալու առիթ է։ Ջո՞ւր խմեցինք, հա՞ց կերանք։ Շնորհակալ լինենք, գոհանանք, հետո անցնենք առաջ։ Խոսո՞ւմ ենք, տեսնո՞ւմ ենք, քայլո՞ւմ ենք․․․ Այս ամենը շնորհակալության անսպառ առիթներ են։ Հանդիպեցի՞նք մի լուսավոր մտքի, չմոռանանք գոհանալ։ Ժպտաց անցնող երեխա՞ն՝ եւս մեկ գոհանալու պատճառ։ Մեր կյանքը լի է գոհանալու առիթներով․ դրանք ամեն քայլափոխի են։ Մնում է՝ նկատենք եւ գոհանանք։

Ցավոք, մենք ավելի հաճախ նկատում ենք վատը եւ դրան ուղղում մեր ուշադրությունը, քանի որ վատը մեզ ցավ է պատճառում։ Ճիշտ այդպես մենք չենք նկատում մեր ձեռքի գոյությունը, քանի դեռ այն նորմալ կատարում է իր անելիքը։ Այն, ինչ բնական է, մենք հաճախ չենք էլ նկատում։ Եվ հակառակը, երբ մի վատ բան է կատարվում, աշխարհը սեւանում է աչքներիս առաջ, եւ սկսում ենք բողոքել, տրտնջալ։ Եվ հենց մեր տրտունջը ծանրացնում է իրադրությունը եւ դժվարացնում լուծումներ գտնելը։ Մենք սկսում ենք կասկածել լավագույն ելքի հնարավորությանը։ Իսկ կասկածները սպանում են հենց այն ուժերը, որոնք նախատեսված են հաղթահարելու այդ դժվարությունները։

Հայտնի է՝ էներգիան հոսում է այնտեղ, ուր ուղղորդում ենք մեր ուշադրությունը։ Մենք գնում ենք այն ուղղությամբ, որտեղ մեր ուշքնումիտքն են։ Եթե փնտրենք գոհության ու շնորհակալության վիճակներ, դրանք էլ գտնելու ենք։ Իսկ դրան հասնելու լավագույն միջոցներից է գոհության գրություններ գրելը։

Ինչի՞ց սկսել

Առաջարկում եմ սկսել ամենապարզ ձեւով: Ուղղակի առանձնացնում ենք տետր եւ գրում այն դեպքերի մասին, որոնք գոհունակության եւ շնորհակալության զգացողություններ են արթնացնում մեր մեջ։ Թերեւս արժի օրական տասը րոպե հատկացնել ինքներս մեզ՝ մոռանալ ընթացիկ հոգսերը, հիշել ուրախացնող պահերը, գրանցել դրանք եւ չմոռանալ մեր սրտում «շնորհակալություն» ասել:

Վերցնում ենք մեր գոհության օրագիրը, գրում ամսաթիվը, հերթական համարը եւ մեկ-երկու նախադասությամբ, հնարավորինս հակիրճ ձեւակերպում, թե ինչի համար եւ ում ենք շնորհակալ։ Օրինակ՝

Ամսաթիվ՝ 28․06․2022

  1. Առավոտյան թեյս լավն էր եւ թարմացնող։ Շնորհակալություն։
  2. Այսօր հով էր։ Շնորհակալություն։
  3. Արդեն քանի օր է՝ չեմ ծխում, եւ դա ինձ հաջողվում է առանց դժվարությունների։ Շնորհակալ եմ ինձ եւ աջակցող ուժերին։
  4. Առավոտյան երկու ծիրան կերա։ Համեղ էին։ Շնորհակալություն այս ծիրանն աճեցնողներին եւ բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս ծիրաններն ինձ հասցնելուն:
  5. Վերջապես սկսեցի գրել այս գոհության գրությունները։ Ապրես, Բենի՛կ։ Հենց հիմա դու ուզում էիր պառկել ու քնել, բայց կարողացար նստել ու գրել։ Շնորհակալ եմ։

Սա ամենապարզ եւ ժամանակ չպահանջող եղանակն է։ Կարելի է այն մի փոքր հարստացնել: Օրինակ՝ հիշում ենք օրվա ընթացքում մեզ հետ պատահած այն դեպքերը, որոնք առաջացնում են գոհության եւ շնորհակալության զգացողություններ։ Նախորդ օրինակի նմանությամբ գրում ենք ամսաթիվն ու սկսում թվարկել դրանք։ Սակայն յուրաքանչյուր դեպքի համար աշխատում ենք պատասխանել հետեւյալ հարցերին.

  • ինչի՞ համար ենք շնորհակալ,
  • ո՞ւմ ենք շնորհակալ,
  • ի՞նչ զգացողություններ է առաջացնում այն,
  • որո՞նք են այս հաջողության պատճառները:

Ջանում ենք կառուցել ողջ շղթան:

Գոհության էսսեներ

Մի կարճ ժամանակ անց, երբ կսովորենք գրել ամենօրյա գոհության գրությունները, առաջարկում եմ գրել գոհության էսսեներ։ Ու դա բնավ բարդ չէ: Հիշում ենք մեր կյանքից որեւէ դեպք, երբ հայտնվել էինք դժվար կացության մեջ եւ ոչ մի կերպ չէինք կարողանում ելք գտնել։ Իրադրությունը թվում էր անելանելի։ Բայց ճակատագրի բերումով կամ նախախնամության ողորմածությամբ հայտնվում է մեր կողքին մի ընկեր (բարեկամ, հարեւան, ընկերուհի) կամ անծանոթ մեկը եւ անշահախնդիր օգնում մեզ գտնելու անլուծելի թվացող խնդիրների լուծումը։ Համոզված եմ՝ յուրաքանչյուրս մեր անցած ճանապարհին հանդիպել ենք նման մարդկանց։ Այս ամենը կարելի է գրել ամենապարզ ձեւով․ այնպես, ինչպես կպատմեինք մեր մտերիմին, մեր բառերով, առանց ավելորդությունների: Եթե չեք կողմնորոշվում, թե ինչպես գրել, կարելի է գրել քայլերի հետեւյալ օրինակով․

  • Նախ ամենապարզ բառերով նկարագրում ենք կատարված դեպքը:
  • Ներկայացնում ենք, թե ոնց դուրս եկանք այդ իրադրությունից:
  • Այդ ընկերը կամ անծանոթը ինչո՞վ եւ ինչպե՞ս օգնեց մեզ:
  • Ինչո՞ւ ենք շնորհակալ նրան:
  • Շնորհակալ ենք Աստծուն եւ նախախնամությանը, որ այդ մեկը հայտնվեց մեր կողքին:
  • Գրենք նաեւ մեր հիմնական հետեւությունների մասին։ Ու թող այդ հետեւությունները լինեն ոչ միայն տեսական, աշխարհճանաչողական, այլեւ գործնական։

Հավատացե՛ք, մեր կյանքում շատ են նման դեպքերը, որոնք արժի հիշել եւ շնորհակալություն հայտնել:

Շնորհակալությունը բացում է երջանկության դուռը

Երբ հիշում եւ գրում ենք հաջողությունների մասին, երբ ֆիքսում ենք այն ամենն, ինչ մեզ հաջողվել է, մեր ուշադրությունն ուղղորդվում է դեպի դրականը։ Երբ շնորհակալություն ենք հայտնում ինքներս մեզ, աջակցող մարդկանց, ստեղծված իրադրությանը, հայտնվում ենք գոհության վիճակներում, ինչն էլ ստեղծում է երանության եւ երջանկության զգացողություն:

Կարելի է գրել նաեւ չստացված դեպքերի, անհաջողությունների մասին: Արժի շնորհակալ լինել ոչ թե այն բանի համար, որ չի ստացվել, այլ որ դա մեզ դաս եղավ, որ տեսնում ենք դժվարությունները եւ ունենք ազատություն այլ շարունակություն ընտրելու։ Նման դասերը երբեմն շատ ավելի օգտակար են լինում, քան բազմաթիվ հաջողություններ: Ու եթե մենք հասկանում ենք մեզ տրված դասի իմաստը, չմոռանանք գոհանալ եւ շնորհակալություն հայտնել:

Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս շնորհակալ լինենք, երբ պատերազմ է, կատարվում են անարդարություններ, անմեղ մարդիկ են զոհվում: Մենք պետք է շնորհակալ լինենք ոչ թե կատարված անարդարությունների կամ չարագործությունների համար, այլ որ մեզ տրվել է ունակություն հասկանալու դրանց ոչ բարի լինելը եւ ունենք ներքին ազատություն ընտրելու այն ճանապարհը, որը տանում է նման երեւույթները մերժելուն։

Նման դեպքերում, երբ թղթին ենք հանձնում մեր շնորհակալության, գոհ լինելու զգացողությունները, մեր ներաշխարհում ամրակայում ենք դրանք մերժելու ներքին մղումը:

Գոհության գրություններ գրելով՝ մենք ընտրում ենք շնորհակալության աշխարհը։ Իսկ շնորհակալությունը բացում է երջանկության դուռը։ Բավական է՝ մեկ-երկու շաբաթ, ամեն օր երեկոյան հետհայաց նայենք մեր օրվան, գրենք գոհության գրությունները, եւ մեր կյանքը զարմանալիորեն փոխվելու է։

Սկսենք գրել, եւ հրաշքներն իրենց սպասեցնել չեն տա:

Beniamin Hovakimyan
Բենիամին Հովակիմյան

Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանը կբացվի ուրիշների համար
հաջորդը
Սառեցվել են ավելի քան 14 միլիարդ եվրոյի ակտիվներ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա