• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

ԱԺ-ն իշխանաթափ են արել

Արման Գալոյան 13:15 | 04.07.2022
Արման Գալոյան 13:15 | 04.07.2022
Ishkhan Saghatelyan

Նախորդ շաբաթ Ազգային ժողովն, ավելի ճիշտ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՔՊ-ականներն այդ նախագծերն ընդունեցին միաձայն քվեարկությամբ:

Ընդդիմադիր գործիչների պաշտոնանկության հիմնավորումները, սակայն, չափազանց թույլ էին: Որքան էլ իշխանությունները ջանացել էին համոզել, թե իրենց նախաձեռնությունն ընդամենը խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակ ունի, միեւնույնն է, համոզիչ չէր: Հիմնավորումներում շեշտված էր ոչ միայն Սաղաթելյանի ու Հակոբյանի՝ ԱԺ խորհրդի եւ հանձնաժողովի նիստերից բացակայելու հանգամանքը, այլ որ ընդդիմության հանրահավաքների ժամանակ ՀՅԴ-ական գործիչն ատելության խոսք է տարածել ու վիրավորել հանրությանը: Նույնիսկ հնչեցին մեջբերումներ Սաղաթելյանի հանրահավաքային ելույթներից:

Սրանով իշխանություններն ամրապնդեցին տեսակետը, թե այս ամենն արվում է ընդդիմադիր երկու գործիչներին պատժելու, ըստ այդմ՝ նրանց հավելյալ արտոնություններից զրկելու համար: Հակառակ դեպքում իշխանությունները չէին մատնանշի հանրահավաքների ժամանակ Սաղաթելյանի ելույթները, այլ քննարկման առարկա կդարձնեին ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցը: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերի թվում նշում է մեկ կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հանգամանքը: Իսկ դա ոչ միայն Սաղաթելյանի, այլեւ ընդդիմադիր մոտ տասը պատգամավորի դեպքում կարելի է կիրառել:

Ի դեպ, մինչ ՔՊ-ականները կսպառնային, թե ԱԺ մշտական հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոնանկության գործընթաց կսկսեն, նրանցից Արմեն Գեւորգյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նույնն արել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ընդդիմադիր փոխնախագահները:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը թեեւ վստահեցրել է, որ հրաժարական չի տա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նախագահի պաշտոնից, բայց նաեւ հիշեցրել է՝ ինքն անկուսակցական է: Այսինքն, Թովմասյանը բացահայտ ակնարկել է խորհրդարանական ընդդիմության, այդ թվում իրենց խմբակցության հետ կապերը խզելու մասին:

Ստեղծված իրավիճակն ամբողջովին համահունչ է քաղաքական դաշտի այսօրվա իրողություններին:

Իշխանությունները հերթական անգամ գնացին կիսաքայլերի ու կիսալուծումների. զրկում են ընդդիմադիրներին վարչական պաշտոններից, բայց աչք փակում պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսացող բացակայությունների վրա: Հասկանալի է՝ նրանք մանդատից զրկելն ընկալում են որպես ռուբիկոնն անցնել, ինչից հետո հնարավոր է խնդիրների բախվեն։ Օրինակ՝ միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես քաղաքական հետապնդում։

Իսկ ընդդիմադիրներն էլ, հրաժարական ներկայացնելով իրենց պաշտոններից, պահում են մանդատները, միաժամանակ, սակայն, ոտք չդնելով խորհրդարան ու չմասնակցելով ԱԺ աշխատանքներին: Այնինչ շատ ավելի լավ կլիներ, եթե երկու խմբակցությունները միահամուռ հրաժարական տային, իսկ ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներն էլ մանդատները չվերցնեին՝ ստեղծելով ճգնաժամ: Այս դեպքում իշխանությունը ստիպված կլիներ անցկացնել նոր ընտրություններ։ Հազիվ թե նրանք այդ պայմաններում բացարձակ միայնակ կառավարեին։

Բայց դե կողմերից ոչ մեկը պատրաստ չէ իր քայլերում մինչեւ վերջ գնալու, կամ էլ նրանց չեն թողնում։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
800 հազար ուկրաինացի մնացել է անտուն
հաջորդը
Հայաստանի անցյալն ու ներկան՝ լուսանկարներով

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

    12:46 | 19.08.2022
  • Լեմկինի ինստիտուտի Կարմիր նախազգուշացումն Ադրբեջանին

    12:23 | 19.08.2022
  • Որոնողական աշխատանքները վերսկսվել են

    12:00 | 19.08.2022
  • 27 կեղծ ահազանգ․ մեծ մասը՝ էլեկտրոնային նամակներով

    20:45 | 18.08.2022
  • Մոտ 1,5 միլիոն մարդու արգելվել է զբաղվել մոլախաղերով

    20:20 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Հայաստանում ներդրողը ոչ թե պետության գործընկերն է, այլ...

  • 5

    Հունիսին Հայաստանից ռեկորդային մեծ գումար է դուրս եկել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա