• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

Հասմիկ Բալեյան 15:45 | 04.07.2022
Հասմիկ Բալեյան 15:45 | 04.07.2022
apricots

Էդիկ Ավագյանն Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արգեպատ բնակավայրում չորս հեկտար ծիրանի այգի ունի, բայց անելանելի վիճակում է հայտնվել։

«Ծիրանը հասել է, տանող չկա։ Քանի որ ֆուռերը չեն տանում, ստիպված բերքը տանում ենք մթերման կետեր, 40-50 դրամով հանձնում։ Բանվորի օրական աշխատավարձը 10 000 դրամ է, բացի այդ՝ ուտելիք ենք գնում, հյուրասիրում։ Երեկ բանվոր էի տարել։ Նրանցից յուրաքանչյուրը 150 կիլոգրամ ծիրան է հավաքել։ Դե՛, պատկերացրե՛ք՝ ինչ վիճակ է։ Օղի թորելու ժամանակ էլ չունեմ։ Այսպես բերքը փչանում է․ չգիտենք՝ ինչ անել, ում դիմել», -պատմում է Ավագյանը։

Երբ Այգեպատում ու հարակից մյուս գյուղերում ծիրանը հասավ, գյուղացիները մի քանի օր բերքը 500 դրամով վաճառեցին, հետո գնանկում եղավ։ Հիմա ծիրան արտահանող բեռնատարները քիչ են, բերքը՝ շատ։

«Այս տարվա 60 տոննա ծիրանի 30 տոկոսը նորմալ գնով վաճառեցինք, իսկ մնացած 70 տոկոսի մի մասը շատ էժան գնով ենք վաճառում, մյուս մասը թափվում է ծառի տակ ու փչանում», — ասում է այգեգործը։

Ծիրանի այգու բուժման, ոռոգման, գյուղտեխնիկայի, պարարտանյութերի ծախսերը մեծ են։ Ֆերմերը հույս ուներ, թե այս տարի առատ բերքը կվաճառվեր, մեծ շահույթ կստանար, բայց․․․

«Հենց երեկ 100 հազար դրամ ոռոգման ջրի գումար եմ մուծել։ Մոտ 1 միլիոն 200 հազար դրամի թունաքիմիկատ եմ գնել։ Ծառերը երեք անգամ ձեռքով բուժել եմ։ Օրերով աշխատել եմ դաշտում․ արեւն այնպես էր այրում, դեմքս մրմռում էր։ Հիմա ծիրանը շուկա տանելու համար պետք է բանվոր տանենք, որ բերքը հավաքեն։ Շուկայում ծիրանը կկարողանանք վաճառել 150 դրամով։ Հաշվել եմ՝ որքան գումար պիտի տամ բանվորներին․ ձեռնտու չէ ծիրանը շուկա տանելը։ Ի՜նչ արած, թո՛ղ թափվի ծառի տակ, մի մասը կհավաքենք, 40-50 դրամով կհանձնենք, մի մասն էլ կփչանա։ Իմ ծիրանի այգին տեսնեք, ձեր լացը կգա․ որակյալ բերքը մնացել, փչանում է», — ասում է Էդիկ Ավագյանը։

Այգեպատի համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռուզաննա Մանուկյանն ասում է՝ մի քանի օր առաջ, երբ Լարսը փակվեց, ծիրանի գինը միանգամից նվազեց։

«Ճիշտ է, հիմա Լարսը բաց է, բայց մեքենաների որոշ մասը հերթի մեջ կանգնած է․ հիմա էլ այս խնդիրը կա։ Պահածոների գործարաններում էլ ծիրանը թեեւ էժան գնով են մթերում, բայց էլի՛ հերթ է։ Եթե ես այսօր իմ բերքը տանեմ, վաղն առավոտյան հազիվ հերթս հասնի»,-ասում է Ռուզաննա Մանուկյանը։

«Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր, «Մանթաշյանց գործարարների միության» անդամ Նորայր Գեւորգյանն ասում է՝ նախորդ տարի արտահանման ենթակա, որակյալ ծիրանը 450 դրամից պակաս գնով չի վաճառվել, իսկ այս տարի ավելի էժան է։

Կան որոշ ֆերմերներ, որոնք հենց իրենք են բեռնատար վարձում ու բերքը տանում Ռուսաստան։ Բայց, անհատները սովորաբար Ռուսաստանի սուպերմարկետների ցանցերի հետ չեն համագործակցում, ապրանքը վաճառում են շուկայում։ Շուկայում տեղ ունենալու համար եւս հարկավոր է հերթում սպասել։ Բերքը հնարավոր է լավ վաճառվի, հնարավոր է՝ վատ։ Գյուղացին պիտի կարողանա իր ապրանքն արագորեն իրացնել, որովհետեւ օրերն անցնում են, ծիրանը հասունանում է եւ հնարավոր է՝ փչանա։

«Հիմա Լարսը բաց է, բայց մեր մեքենաների մի մասը հերթի մեջ է։ Մի մեքենա կար, որ չորս օր հերթում մնաց, մի մեքենա էլ հինգերորդ օրն է, դեռ հերթում սպասում է», — ասում է Նորայր Գեւորգյանը։

Արտահանվող ծիրանը կիսախակ վիճակում են հավաքում։ Այդպես մոտ 20 օր սառնարանային պայմաններում պահպանվում է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ծիրանն արագ կիրացվի եւ շահույթ կբերի ֆերմերին։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հրատապ եւ անհրաժեշտ քայլեր է ակնկալում պետությունից եւ զարմանում է, որ ֆերմերները պահանջատեր չեն։ «2018 թվականին, երբ Արարատի մարզի Տափերական գյուղում ծիրանը մթերում էին 400-500 դրամով, բնակիչները ելան, գյուղի ճանապարհը փակեցին, ասացին՝ այս ի՞նչ գնով են մթերում ծիրանը, կազմակերպված ձեւով գին են իջեցնում, իսկ հիմա, երբ 150-200 դրամով են մթերում, այդ խնդիրն ինչո՞ւ չեն բարձրաձայնում»

Տարբեր պատճառներով Լարսը կարող է փակվել, ուստի պետությունը պիտի մտածեր, սառնարանային տնտեսություններ ստեղծելու մասին։ Այդպես բերքը հնարավոր կլիներ պահպանել եւ քիչ-քիչ հանել վաճառքի։

Աշոտ Հարությունն արդարացված չի համարում պնդումները, թե հիմա Գյուղատնտեսության նախարարության լուծարումն է այս խնդիրների պատճառը։ Նախկին փոխնախարարը հիշեցնում է՝ Էկոնոմիկայի նախարարությունում կան գյուղատնտեսության ոլորտով զբաղվող փոխնախարարներ, աշխատակիցներ, համապատասխան բաժիններ, բայց ոլորտում խնդիրները չեն լուծվում, հակառակն՝ ավելի են խորանում։

«Գյուղնախարարություն չկա, թո՛ղ Կառավարությունն օպերատիվ քայլեր ձեռնարկի, թո՛ղ արտահերթով այդ խնդիրը քննարկեն ու լուծման ուղիներ գտնեն։ Ժամանակին պարարտանյութը 6000 դրամ էր, 20 լիտր դիզվառելիքը 5600 դրամ էր, եւ դեռ այն ժամանակ գյուղացուն գրեթե շահույթ չէր մնում։ Հիմա ինչպե՞ս շահույթ ստանա, եթե պարարտանյութի սուբսիդավորված գինը 12-13 հազար դրամ է (50 կիլոգրամը), դիզվառելիքը՝ 13-15 հազար դրամ (20 լիտրը)։ Գյուղացին տանջվել է այդ բերքի համար, հիմա ինչ գնով ուզում են, ստիպված այդ գնով էլ վաճառում է», -ասում է Աշոտ Հարությունյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խոշոր տուգանք՝ ռուս եւ բելառուս մարզիկներին զրկելու համար
հաջորդը
Ավելի քան 31 հազար պատերազմական հանցագարծություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն