• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Լաոն օգոստոսին էլ քնած կմնա

Արման Գալոյան 13:45 | 05.07.2022
Արման Գալոյան 13:45 | 05.07.2022
Protest Yerevan

Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան խմբակցության պատգամավորներն իրենց մանդատները պահելու արդարացում են գտել: Պահում են օգոստոսին վարչապետին ԱԺ-ում անվստահություն հայտնելու համար: Երեկ էլ այդ խմբակցության պատգամավորներից Արամ Վարդեւանյանն է հայտարարել, թե «Մանդատները պետք է ծառայեցվեն կարեւորագույն մեկ օրակարգի: Դրանցից մեկը վարչապետ ընտրելն է: Տարբերակներից մեկը կարող է հենց դա լինի, իսկ դրա համար պետք է ունենալ մանդատ»:

Օգոստոս ամիսը պատահական չի ընտրվել։ Սահմանադրության համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ կարող է ներկայացվել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի անց։ Փաշինյանը վերջին անգամ ՀՀ վարչապետ է նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին: Այսինքն՝ հաջորդ օրվանից արդեն կան նրան պաշտոնանկ անելու նախաձեռնություն ներկայացնելու իրավական հնարավորություններ: Բայց խորհրդարանական ընդդիմությունը վարչապետին անվստահություն հայտնելու համար չունի բավարար թվով ձայներ:

Սահմանադրության համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների առնվազն մեկ երրորդը, այսինքն՝ հարկավոր է նվազագույնը 36 պատգամավորի ստորագրություն: ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Եթե անգամ այս նախաձեռնությանը միանա «Պատիվ ունեմ» խմբակցության երբեմնի ներկայացուցիչ, այժմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը, լավագույն դեպքում հարցը կարող են հարցն ԱԺ օրակարգ բերել, եւ ոչ ավելին (դեռ հարց է՝ երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները կստորագրե՞ն այդ թղթի տակ, թե՞ ոչ):

Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը ՀՀ սահմանադրության համաձայն, ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Հարկավոր է, որ Փաշինյանի պաշտոնանկությանը  կողմ քվեարկի 54 պատգամավոր, այսինքն՝ ՔՊ-ից 18 հոգի պետք է միանա այդ նախաձեռնությանը:

Հեռանկար, որն անգամ տեսականորեն է բացառված՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրողությունները: Միայն մեկ դեպքում ընդդիմությունը կարող էր նման տարբերակ ակնկալել, եթե զուգահեռ փողոցում ունենար ցուցարարների հոծ բազմություն, կամ ինչպես ընդունված է ասել՝ փողոց դուրս բերեր կրիտիկական զանգված, ստիպելով իշխանական որոշ պատգամավորների «դավանափոխ լինել»: Բայց այս ընդդիմությունը ձախողվել է նաեւ փողոցում, ասվածի վկան՝ վերջին ամիսների անփառունակ պայքարն էր:

Եվ հիմա, երբ խորհրդարնական ընդդիմությունը խոսում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին, կամ՝ տեղյակ չեն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավական կարգավորումներին, կամ՝ պարզապես մանիպուլյացիա են անում՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը, մտածելով, որ շատերը միեւնույն է, սահմանադրական կարգավորումները չեն կարդա:

Առաջին տարբերակը բացառվում է, մնում է երկրորդը. ընդդիմադիրները պարզապես խաբում ու մոլորեցնում են հասարակությանը, փորձելով արդարացնել իրենց պատգամավորական մանդատները պահելը, եւ ձեւացնել, թե գործ են անում, պայքար են մղում եւ վերջապես լծվել են իշխանություններին հեռացնելու իրենց խոստման իրականացման գործին:

Ի դեպ, սահմանադրության համաձայն, եթե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը չի ընդունվում, նման հայտ կարող է ներկայացվել վեց ամսից ոչ շուտ: Այսինքն՝ հաջորդ շոուն սպասվում է կես տարի անց, եթե իհարկե, այս խորհրդարանն այդքան երկար դիմանա:

Հ.Գ. Պատահական չէ, որ Արթուր Վանեցյանից բացի հրաժարականի դիմում է ներկայացրել եւս մեկ ընդդիմադիր պատգամավոր, այս անգամ՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը, որը եւս պնդել է՝  այս ԱԺ-ում որեւէ օրակարգով այլեւս չի պատկերացնում իր հետագա աշխատանքը եւ որ ԱԺ պատգամավորի կարգավիճակը պահպանելն առնվազն ազնիվ չէ: Ի՞նչ է ակնարկում պարոն Ղազինյանը, մնում է միայն ենթադրել: Մինչ այդ, ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է՝ նրան հետեւեն «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ եւս:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է
հաջորդը
Եվրոպայում կխախտվի անվտանգության կառուցվածքը. չինացի փորձագետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն