• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Լոզունգներ եւ իրականություն

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 08.07.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 08.07.2022
protest Yerevan

Հուլիսի 5-ին մեր երկրի «բարձր ղեկավարությունը» հանդես եկավ հերթական լոզունգներով՝ դրանք անվանելով ուղերձ Սահմանադրության օրվա առթիվ։

Ես միտումնավոր եմ օգտագործում օտարածին «լոզունգ» բառը, որովհետեւ այն, ինչ հնչել ու տարածվել է, համարյա ոչնչով չի տարբերվում սովետական «փայլուն» ժամանակների կուսակցական լոզունգներից, որոնք երբեք կապ չեն ունեցել իրականության հետ։ Ավելի ճիշտ՝ կապ են ունեցել այն իրականության հետ, որը ներկայացրել են «Պրավդա» թերթն ու «Վրեմյա» ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձից. «… հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների եւ պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թեւերի միջեւ ներդաշնակ հարաբերությունները»:

Եթե որեւէ մեկը կասի, թե Սահմանադրությունը, մանավանդ հիմա, չի ապահովում «իշխանության երեք թեւերի միջեւ ներդաշնակ հարաբերությունները», թող առաջինը քար նետի ինձ վրա։ Այսպես՝ իշխանության գործադիր թեւը` վարչապետի գլխավորությամբ, օրենքի նախագիծ է ներկայացնում «Տանձի եւ խնձորի փոխհարաբերությունների կարգավորման մասին», օրենսդիր թեւը՝ միայն ՔՊ խմբակցության պատգամավորներով, «բուռն քննարկումներից» հետո այն ընդունում է արագացված կարգով, նախագահն էլ առանց առարկությունների ստորագրում է այդ օրենքը։ Իսկ դատական իշխանությունը՝ ոստիկանության, քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի պահանջով, բանտերն է նետում բոլոր նրանց, ովքեր փորձում են բողոքել այդ օրենքի դեմ։

Սրանից էլ լավ ներդաշնակությո՞ւն։

Իսկական հովվերգական դրախտ Սահմանադրության օրվա առթիվ ստացած պարգեւավճարները վայելող ՔՊ-ական պատգամավորների համար։ Ո՛չ մտածել է պետք, ո՛չ գլուխ ցավեցնել։ Դե, «կողմ» կոճակը սեղմելուց կարող է մատները հոգնեն, բայց ինչ ցավեր ասես, որ չես քաշի «հանուն հայրենիքի բարգավաճման»։ Մատ է, էլի, էսօր կցավի, վաղը՝ արձակուրդին, որեւէ ավազոտ ծովափին ցավը կանցնի։

Մինչդեռ նախագահը, եթե լոզունգասեր չլիներ, պիտի խոսեր ոչ թե «իշխանության երեք թեւերի միջեւ ներդաշնակ հարաբերությունների», այլ փոխզսպման մեխանիզմների մասին, առանց որոնց ո՛չ ժողովրդավարություն կա, ո՛չ էլ առաջընթաց կլինի։ Թե չէ ճահիճն էլ է խիստ ներդաշնակ։

Հաջորդ լոզունգը վարչապես Նիկոլ Փաշինյանի ուղերձից է. «Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո… Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է»։

«Իշխանությունը ժողովրդին պատկանել»-ը նույնքան իրական է, որքան այլմոլորակային քաղաքակրթության հետ մեր մոլորակի քաղաքակրթության հանդիպման հավանակությունը։ Թեպետ… այդ հանդիպումը չի բացառվում։

Այսուհանդերձ, «իշխանությունը ժողովրդին պատկանելու» առումով Փաշինյանը չի ստում։ Պարզապես նա, «ժողովուրդ» ասելով, նկատի ունի իրեն դեռ աստծո փոխանորդ համարող մի քանի հազար ընտրողներին, բոլոր այլակարծների վրա հարձակվող ֆեյքերին, իր՝ միանգամից չորս ընկերության տնօրեն աշխատող եւ Ալենի՝ ասֆալտի գործ անող եղբայրներին, իր ընտանիքի անդամներին, «Փաշինյան-ԱԺ ղեկավարություն-ՔՊ խմբակցություն» եռամիասնությանը, մեկ էլ, իհարկե, այն ոստիկաններին, որոնք մարդ ծեծելու համար արժանանում են պարգեւների ու կոչումների։

Իսկ իր դեմ բողոքողները ժողովուրդ չեն։ Իշխանությունը նրանց չի պատկանում։ Նրանք որեւէ գործընթացի վրա ազդել չեն կարող։ Եվ ինչո՞ւ պիտի ազդեն։ Թող գան, հավատարմության երդում տան, դառնան «ժողովուրդ» եւ օգտվեն «ժողովրդին» հասու բարիքներից։ Իսկ եթե ոչ, թող էդպես «չժողովուրդ» էլ մնան։

Իրականությունն այն է, որ «2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո» Փաշինյանն անգամ իրեն ձայն տված ժողովրդից է մեկուսանում հարյուրավոր ոստիկաններով։ Որեւէ տեղ նրա այցելությունը վերածվում է տեխնածին աղետի, դե իսկ հանուն նրա անվտանգ առաջընթացի, ուղեկցող մեքենայի վարորդը կարող է նույնիսկ մարդ սպանել ու մնալ ազատության մեջ։ Որովհետեւ այդ վարորդը «ժողովուրդ» է, իսկ մյուսները՝ ոչ։

Փաշինյանի հիշյալ ուղերձի առանցքը, սակայն, հետեւյալ լոզունգն է. «… պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետեւ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»:

Սերժ Սարգսյանը գոնե ձեւ էր անում, թե ինքը կողմ է նախագահական կառավարմանը, սակայն կենթարկվի մասնագիտական հանձնաժողովի կարծիքին։ Փաշինյանին ոչ մի ձեւականություն պետք չէ, եւ նա ուղղակիորեն հայտարարում է իր նախընտրությունը։ Նա հասկացել է, որ սա իր իշխանությունը հավերժացնելու միակ տարբերակն է. նախագահները պաշտոնավարման ժամկետների սահմանափակում ունեն, իսկ այս համակարգում՝ ոչ մի սահմանափակում, ինչքան ուզենա, կվայելի «պաշտոն ու «ախրանա»։

Բա էլ ո՞ւմ են պետք «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ մասնագիտական հանձնաժողովը», եթե ոչինչ չեն փոխելու, այլ, պահելով կառավարման սույն համակարգը, հավերժացնելու են Փաշինյանի ու նրա ուսապարկերի իշխանությունը։ Ավելին՝ համոզված եմ, դեռ մի բան էլ սահմանափակելու են որոշ իրավունքներ։

Իսկ սահմանափակումների հրահանգը հնչել է Փաշինյանի ուղերձի հաջորդ լոզունգում. «Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»:

Եթե նկատի ունենանք, որ արդեն Հայաստանում էլ «Ռոսկոմնադզորի» նման մի բան ստեղծելու առաջարկ է եղել, ապա, հաստատ, այս հայտարարությունը նման մարմին ստեղծելու միանգամայն հստակ հրահանգ է։ Չկասկածեք, որ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ մասնագիտական հանձնաժողովը» եւ, իհարկե, ԱԺ-ի ՔՊ խմբակցությունը ամենայն պատասխանատվությամբ կկատարեն այս առաջադրանքը եւս։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդրադարձել է Իրան-Հայաստան համատեղ հայտին
հաջորդը
Առաջին կիսամյակում գնացքով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն