• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իսկ Արցախը Հայաստան է

Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.07.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.07.2022
meeting Yerevan

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Բալայանը համարում է, որ մեր պարտության բուն պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունն է․ «Եկե՛ք պարզ, ոնց որ հարեւանը հարեւանի հետ, կամ ընկերն ընկերոջ հետ, նստենք խոսենք, հասկանանք մեր վիճակը։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Եթե դուք կարծում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության եւ առաջին հերթին՝ շրջափակումների առկայության պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եվրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք Խորենացի չեք կարդացել։ Չի լինելու, «Սերգո ջան, դու լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա»։

Գեբելսյան ոճի այս նենգափոխությունը Տեր-Պետրոսյանի «ընդդիմախոսները» հաճախ են գործածում, ուստի հարկ է պարզաբանում անել։ 1997 թվականի սեպտեմբերի 26-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում, ի թիվս այլ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության քարոզիչ լրագրողների, հարց է հնչեցրել նաեւ Սերգեյ Երիցյանը։

Նա հիշեցրել է, որ նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանը հինգ տարում աղքատությունը հաղթահարելու ծրագիր ուներ։ «Անցել է մեկ տարի։ Ձեր կարծիքով, ի՞նչ է արել կառավարությունը այդ ուղղությամբ, եւ հաջորդ չորս տարիների ընթացքում ի՞նչ է հնարավոր անել․․․ սոցիալական պետության կառուցումը արժանապատիվ կատարելու համար»,- կոնկրետացրել է Երիցյանը։

Հետեւել է նախագահի վերը բերված շատ անկեղծ պատասխանը։ Ի՞նչ կա այստեղ անհասկանալի, կամ որտե՞ղ է սխալվել առաջին նախագահը, երբ ասել է՝ կա՛մ պետք է գնանք փոխզիջումների, կա՛մ պատրաստ լինենք կրելու ավելի մեծ զրկանքներ՝ դիմադիր կանգնելով միջազգային հանրությանը։

Տեր-Պետրոսյանն ազնվորեն ասել է, որ ինքը փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման կողմնակից է եւ որոշ ժամանակ անց իր պատկերացումներն ու կանխատեսումները շարադրել է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հայտնի հոդվածում, ինչպես նաեւ 1998-ի հունվարի 7-8-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ գումարված Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա փաստարկները, մեկնաբանությունները, հիմնավորումները եւ կանխատեսւմները չեն ընդունվել, Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել եւ մեկ տասնամյակ զբաղվել զուտ գիտական գործունեությամբ։ Եվ ի՞նչ, ԼՂ խնդրի չկարգավորվածության, շրջափակման, տնտեսական եւ կոմունիկացիոն տարածաշրջանային ծրագրերից մեկուսացվածության պայմաններում Հայաստանը զարգացե՞լ է։ Իհարկե ո՛չ։

Եթե 1998-ի դրությամբ Ադրբեջանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցում էր Հայաստանի ցուցանիշը ընդամենը մեկուկես անգամ, ապա 2008-ին այդ ցուցանիշը հօգուտ նրա փոխվել էր արդեն եռակի։ Պայթել էր Սփյուռքից տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումների «փուչիկը», Ադրբեջանը մոտ տասնաապատիկ մեծացրել էր ռազմական ծախսերը, որ հավասար էին Հայաստանի տարեկան ամբողջ բյուջեին։

Մասնագիտությամբ պատմաբան արցախցի երեսփոխանը պետք է իմանա, որ պատերազմը մեկ-երկու տարվա գործ չէ, դրան նախապատրաստվում են տասնամյակներով, ինչն էլ արել է Ադրբեջանը՝ բոլոր ուղղություններում առաջ անցնելով Հայաստանից։ Տնտեսական, ֆինանսական, ռազմական, քաղաքական, տեղակատվաքարոզչական այդ ահռելի առավելությամբ Ադրբեջանն ինչո՞ւ պիտի հանդուրժեր 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարով ձեւավորված ռազմաաշխարհագրական ստատուս-քվոն։ Մանավանդ որ այն անընդունելի են ճանաչել աշխարհի գրեթե բոլոր պետությունները, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, մի բան, որ նույն մամուլի ասուլիսին կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Պատմաբան-խորհրդարանականին, որ նաեւ ՀՅԴ Արցախի կառույցի հայտնի դեմքերից է, մարդկայնորեն կարելի է հասկանալ․ չափազանց դժվար է խոստովանել, որ ԼՂ կարգավորման հարցում թույլ է տրվել ճակատագրական սխալ, բայց ո՞րն է դրանում իշխանությունից գրեթե քառորդ դար առաջ հեռացած Լեւոն Տեր-Պետրոսյանի «մեղքը»։ Որ մաթեմատիկական ճշգրտությամբ կանխատեսե՞լ է գալիք աղետը։ Իսկ եթե նա սխալ էր, նրան հրաժարական պարտադրողները՝ ճիշտ, ապա ի՞նչը խանգարեց, որ նրանք կյանքի կոչեին ԼՂ հաղթական կարգավորման իրենց ծրագիրը։ Այս հարցի պատասխանն ո՞վ ունի։ Ոչ ոք։

Եվ որովհետեւ չունեն, Վահրամ Բալայանը եւ «Ընկերությունը» երբեմն բաց, երբեմն տողատակերով քարոզում են, որ «քառասունչորսօյա պատերազմը նրա համար էր, որպեսզի իրականություն դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը»։ Ինչպես որ երկու տասնամյակ 1998-ի հեղաշրջման բուն դրդապատճառն է կեղծվել, այնպես էլ փորձ է արվում թոթափել նոյեմբերի 9-ի համար պատասխանատվությունը։

Ո՛չ, ընկերնե՛ր-պարոնայք, պատմությունը միայն ձեր եղծված գրչով չէ, որ շարադրվում եւ շարադրվելու է։ Բացվելու են շա՜տ գաղտնիքներ։ Առայժմ արձանագրենք, որ մեր պարտության բուն պատճառը կեղծախոսությունն է, իրականության նենգափոխումը, միֆականացումը։ Այլապես Վահրամ Բալայանը չէր հանդգնի «Արցախի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրեր» գիրք հեղինակել։ Այն պարզ պատճառով, որ Արցախի պատմություն չկա։ Որովհետեւ Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը մեկն է։ Իսկ Արցախը Հայաստան է։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր պատերազմը Ալիեւի ցանկությունն է, բայց նրա ձեռքում չէ. Արա Սանջյան
հաջորդը
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն