• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գազելներն անցյալում են, ավտոբուսներն՝ ապագայում

Հասմիկ Բալեյան 15:00 | 11.07.2022
Հասմիկ Բալեյան 15:00 | 11.07.2022
Ավտոբուս Երևանում

Վերջին տարիներին Երեւանի ավտոպարկը համալրվել է նոր ավտոբուսներով, բայց որոշ երթուղիներում դեռեւս գործում են հին գազելները։ «Ալիք Մեդիա»-ն Երեւանի տրանսպորտի վարչությունից տեղեկացավ, որ մայրաքաղաքի կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ձեռք կբերվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա բարելավելու ուղեւորների սպասարկումը եւ դադարեցնելու մասնավոր միկրոավտոբուսների աշխատանքը, որոնք շահագործում են մասնավոր ընկերությունները։

Նոր Նորքի 6-րդ զանգվածում ապրող Քրիստինան աշխատանքային օրերին տնից աշխատավայր՝ Կոմիտասի պողոտա է գնում։ Նա Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրումից հետո որոշ երթուղիներում իրավիճակի վատթարացում է նկատում։ Ասում է ՝ առաջ Նոր Նորքի 6-րդ զանգվածից դեպի Կոմիտասի պողոտա էին գնում 6-րդ, 66-րդ, 58-րդ համարի գազելները եւ 3-րդ, 28-րդ համարի մանուշակագույն ավտոբուսները։ 2022 թվականի գարնանն այդ գազելները երթուղուց հանեցին, փոխարենը նոր ավտոբուս չմտավ երթուղի։ Իսկ 3-րդ եւ 28-րդ համարի մանուշակագույն ավտոբուսները փոխարինվեցին կապույտ ավտոբուսներով։

mini bus«28 համարի ավտոբուսի երթուղին անհարմար է, քանի որ այն մինչեւ Կոմիտասի պողոտա հասնելն անցնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով։ Ստիպված եմ օգտվել միայն 3-րդ համարի ավտոբուսից։ Այդ ավտոբուսն էլ ուշ-ուշ է գալիս։ Բացի այդ՝ ժամը 21-ին աշխատավայրց դուրս եմ գալիս ու Կոմիտասի պողոտայից չեմ կարողանում 3-րդ համարի ավտոբուսով տուն վերադառնալ։ Սպասում եմ, ավտոբուսը չի գալիս, ուստի ստիպված տաքսիով եմ վերադառնում։ Երբ գազելներն աշխատում էին, ստիպված չէի լինում տաքսիներին այդքան շատ վճարել։ Սա բարեփոխում չէ։ Բարեփոխումն այն կլիներ, որ այդ գազելների փոխարեն նոր ավտոբուսներ մտնեին երթուղի»,- ասում է Քրիստինան։

Մայրաքաղաքի ավտոբուսային պարկը համալրելու նպատակով արդեն կնքվել է պայմանագիր՝ «ՄԱՆ» մակնիշի 87 նոր, մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուս ձեռք բերելու համար։ Բացի այդ՝ առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել 150 նոր, միջին դասի (8.5 մետր երկարությամբ) ավտոբուս։ Այդ նպատակով հայտարարվել է մրցույթ:

bus MANԵրեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի սկզբից (2020 թվականից) մինչեւ այժմ ձեռք է բերվել 100 նոր «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի փոքր դասի եւ 211 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի միջին դասի ավտոբուս:

Ուղեվարձի գանձման միասնական էլեկտրոնային համակարգին անցնման նպատակով այժմ պատրաստվում է պիլոտային ծրագիր, որի արդյունքի հիման վրա կիրականացվեն համակարգի ներդրման աշխատանքները:

«Ալիք Մեդիա»-ն Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի տրանսպորտի վարչությունն անում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մինչեւ տարեվերջ հնարավոր լինի գործարկել ուղեվարձի գանձնման միասնական էլեկտրոնային համակարգը, սակայն որոշ գործոններով պայմանավորված՝ գործընթացը գուցե ձգձգվի: Նշված ծրագրի շրջանակում կքննարկվեն ուղեվարձի վճարման մեխանիզմների ձեւերը, այդ թվում՝ բանկային, առանձին քարտերով: Վճարային նոր համակարգի անցնելու դեպքում ավտոբուսներից կհանվեն մետաղադրամներ ընդունող սարքերը։ Ուղեվարձի բարձրացման հարց դեռեւս չի քննարկվում:

Որպեսզի քաղաքացիները տեղեկություն ունենան երթուղային ավտոբուսների, երթուղիների վերաբերյալ, մշակվելու են ավտոբուսային հավելվածներ։ Այդ ուղղությամբ այժմ կատարվում են աշխատանքներ:

Երեւանի ավտոպարկում կա «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի 5 ավտոբուս, որոնք դեռեւս չեն շահագործվել: Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում դրանք կհամալրեն գործող երթուղիները։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ից դուրս գալու արշավ Թուրքիայում
հաջորդը
Վարչապետին առաջարկել են դառնալ նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն