• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ազգային գրադարանն Աբովյանից մինչեւ մեր օրերը

Հասմիկ Բալեյան 17:45 | 13.07.2022
Հասմիկ Բալեյան 17:45 | 13.07.2022
Library

Այս տարի լրանում է Երեւանի արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը։ Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին գիմնազիայի գրադարանից բացառիկ նմուշներ։ Հենց այս նմուշների հիման վրա է կազմավորվել Հայաստանի ամենամեծ գրապահոցի հավաքածուն, որտեղ այժմ կա շուրջ 6,5 միլիոն միավոր գրականություն։ Երեւանի արական գիմնազիայի գրադարանի գրքերն (13 095 միավոր գրականություն) այժմ պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում։

Ազգային գրադարանը հիմնադրվել է Երեւանի արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա 1832 թվականին: 1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Մինիստրների խորհրդի նիստում ընդունվեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, որով գրադարանը ստացավ գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1990-ին վերանվանվեց Հայաստանի ազգային գրադարան։ 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի ազգային գրադարանի օր։

Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը պատմեց՝ արական գիմնազիան Երեւանում առաջին պետական դպրոցն էր։ Սկզբում գիմնազիայի գրադարանն աղքատիկ էր, ուներ ընդամենը մի քանի տասնյակ անուն գիրք։

1836 թվականին գրադարանն ուներ 14 անուն գիրք՝ 32 հատորով, իսկ 1837 թվականին՝ 18 անուն գիրք՝ 40 հատորով, 6 ամսագիր, Ռուսական կայսրության 1 քարտեզ, 2 աշխարհագրական քարտեզ (5 աշխարհամասերի):

«Ըստ հաստատված կանոնադրության՝ գավառական դպրոցում պետք է դասավանդեին կրոնի պատմություն, ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն եւ պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, պատմություն, գեղագրություն, նկարչություն եւ գծագրություն: Սակայն աշխարհագրությունը, պատմությունը, նկարչությունը եւ գծագրությունը չեն դասավանդվել: Աշակերտների առաջադիմությունը ցածր էր, նրանցից շատերը խուսափում էին դպրոց գնալուց: Այսպիսին էր գավառական դպրոցի դրությունը մինչեւ Խաչատուր Աբովյանի տեսուչ նշանակվելը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց Ալիսա Ադամյանը։

Երեւանի գավառական դպրոցի զարթոնքի տարիները եղան 1843-1848 թվականները, երբ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դպրոցում որպես տեսուչ եւ ուսուցիչ էր աշխատում։ Արական գիմնազիայի գրադարանը Երեւանի նահանգի եւ Արեւելյան Հայաստանի ամենահարուստ գրադարանն էր՝ 18 000 միավոր գրականությամբ։ Գրադարանը նաեւ մշակութային կարեւորագույն օջախ էր եւ կրթամշակութային կենտրոն, որը հաստատեց իր կարեւոր դիրքը Երեւանի հասարակական կյանքում:

(19-րդ դարի վերջին գրադարանի հավաքածուն մի քանի անգամ մի վայրից մյուսը փոխադրեցին։ Ավելի ուշ՝ 1924 թվականին, պարզվեց՝ գրքերի մի մասն անհետացել է։ Պահպանվել էր 13 095 միավոր գրականություն)։
Մինչեւ Երեւանի գավառական ուսումնարանի տեսուչ նշանակվելը Աբովյանը գիտեր Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կազանի, Թիֆլիսի բոլոր գրախանութների հայտնի հրատարակիչների, գրավաճառների մասին: Նա գրադարանի համար այդ քաղաքներից գրքեր ձեռք էր բերում նաեւ փոստային առաքման միջոցով:

Գիմնազիայում հետեւում էին նաեւ էթիկայի կանոններին։ Գրադարանում կային գրքեր եւ ցուցապաստառներ, որոնք ուսումնասիրելով՝ աշակերտները սովորում էին, թե ինչպես պետք է գրիչը ճիշտ բռնել, նստել աշակերտական սեղանի մոտ, պայուսակը բռնել, քայլել․․․

Գիմնազիան պարբերաբար ձեռք էր բերում երեխաներին ճիշտ դաստիարակելու, մանկավարժական հմտություններին վերաբերող գրքեր, որոնցից մեկը Ռուսաստանում գիտական մանկավարժության հիմնադիր Կոնստատին Ուշինսկու «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» աշխատությունն է, որը համարվում է համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից մեկը։

Ushinsky bookԱրական գիմնազիան ձեռք էր բերել այս գրքի առաջին հատորի 5-րդ հրատարակությունը (Սանկտ Պետերբուրգ, 1881 թվական)։

Ազգային գրադարանն այժմ արժեւորվում է որպես ազգային եւ համաշխարհային տպագիր ժառանգության շտեմարան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ականազերծման աշխատանքներ հայ-թուրքական սահմանին
հաջորդը
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն