• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ գործընկերդ արեւն է

Աննման Մինասյան 18:15 | 13.07.2022
Աննման Մինասյան 18:15 | 13.07.2022
Gyumri sun energy

Գյումրու թիվ 4 արհեստագործական, Բերդի եւ Սեւանի բազմագործառութային, Լոռու եւ Տավուշի տարածաշրջանային, Նոյեմբերյանի պետական քոլեջներում ներդրվել է «Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» մասնագիտությունը։

Khachik SahakyanՀայաստանում վերականգնվող էներգետիկայի աղբյուրների եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածումն օրեցօր ավելի տեսանելի է դառնում: «Որտեղ կա նոր տեխնոլոգիա, այնտեղ կա նոր մասնագետների պահանջարկ: Ոլորտը կարիք ուներ արեւային համակարգեր նախագծող, մոնտաժող, տեղադրող եւ սպասարկող մասնագետների, այլապես ինժեներատեխնիկական անձնակազմի եւ վարպետների բացակայությունը խոչընդոտելու էր տեխնոլոգիաների տարածումը»,- ասում է «Ֆերտի» ՀԿ նախագահ, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։

Որպեսզի ոլորտը չմնար ինքնուս մասնագետների հույսով, տեխնիկական ուղղվածության ուսումնական հաստատություններն էլ համալրվեին ժամանակի պահանջին համահունչ մասնագիտությամբ, «Ֆերտի» ՀԿ-ն դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով ներդնել նոր մասնագիտություն: Որոշվեց, որ միջին մասնագիտական հաստատություններում պետք է սովորեն արեւային կայաններ մոնտաժել:

Գաղափարն առանց համախոհների չմնաց. «Ցածր ածխածնային տեխնոլոգիական կենտրոնների հիմնում երիտասարդ մասնագետների համար» ծրագիրը ֆինանսավորեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:

«Ֆերտի» կազմակերպությունը լաբորատորիաներ է հիմնել 6 շահառու արհեստագործական ուսումնարաններում։ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում էլ արեւային էներգիայի պանելներով ու սարքավորումներով հագեցած զրուցարան-տաղավար է հիմնել: Ուսանողներն իրենք են կառուցել ու կահավորել կայանը։ Ե՛վ արեւից էներգիա են ստանում, ե՛ւ լաբորատոր աշխատանքներ են կատարում ու վարպետանում:

Knarik AharonyanՈւսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն ասում է՝ կրթությունը կարեւոր է, բայց նույնքան էլ կարեւոր է, որ այդ կրթությունը կայուն եկամտի աղբյուր դառնա շրջանավարտի համար: «Դեռեւս ուսումնառության ընթացքում ուսանողները գործնական առաջադրանքները հստակ կատարում էին։ Աշխատակազմը, ուսանողները եւ անձամբ ես ոգեւորված ենք: Նվեր ենք ստացել 5 կվտ հզորությամբ կայան, բայց մտածում ենք, որ քիչ է, ինքներս էլի ենք ավելացնելու»,- ասում է տիկին Ահարոնյանը եւ խիստ կարեւորում «արեւի հետ համագործակցությունը»։ Կխնայեն շրջակա միջավայրը, նաեւ ֆինանսական խնայողություններ կունենան:

«Ուսանողական նստարանից դեպի աշխատաշուկա ճանապարհը հարթված է: Սովորողները տարբեր համայնքներում փոքր պիլոտային ծրագրեր են արել, գաղափարներ հավաքել եւ համակարգեր ստեղծել»,- ասում է «Ֆերտի»-ի նախագահ Խաչիկ Սահակյանը:

Ruben VardanyanՆախաձեռնության անդամների եւ ֆինանսավորողների հաջորդ քայլը եղավ պետական չափորոշիչներին համապատասխան դասագիրք ստեղծելը:

Հանձնաժողովի անդամներն ասում են՝ բարդ ասելիքը պարզ ներկայացնելու գործը վստահեցին տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» գրքի հեղինակ Ռուբեն Վարդանյանին:

«Եթե դասագիրքը բարդ երեւույթը բացահայտում է պարզ տեսանկյունից, ապա լավ մասնագետ ունենալն անխուսափելի է։ Գիրքը կազմելիս նպատակ եմ ունեցել կրթելու մտածող մասնագետ»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

«Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» գիրքը ուսանողի սեղանին կլինի նոր ուսումնական տարվանից:

Book sun energyԾրագրի պատասխանատուներն ասում են՝ նախաձեռնությունն ունի տրամաբանական շարունակություն: Ուզում են ներդրված մասնագիտությունը հասցնել ինժեներական մակարդակի: Հույս ունեն՝ մոտ ապագայում արեւային համակարգերի վերանորոգողներից բացի կունենան նաեւ նախագծողներ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում է
հաջորդը
Քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն