• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հարեւանի հետ ապրել է պետք

Վարդան Հարությունյան 11:30 | 14.07.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 14.07.2022
lock

Հարեւաններին չեն ընտրում։ Նրանք կան մեր կամքից անկախ ու լինելու են։ Լինելու են նաեւ նրանց հետ հակասությունները։ Աշխարհի բոլոր հարեւաններն էլ հակասություններ ունեն։ Հակասությունները հարեւանության հետեւանք են, կան միշտ եւ չլինել չեն կարող։ Կարեւոր է, որ հակասություններն ու վեճերը անհաղթահարելի թշնամության չվերաճեն ու դաժան պատերազմների չհանգեցնեն։

Պատմությունը, ցավոք, հարեւանների միջեւ ընթացող անվերջանալի պատերազմների ու սաստկացող թշնամության վավերագրում է։ Փոքր բացառություններով՝ բոլոր ժողովուրդներն էլ իրենց հարեւանների հետ թշնամության վերաճած անհամաձայնություններ ունեցել են։ Հարեւաններն իրար տարածքային պահանջներ ու պատմության խորքերից բերված հաշիվներ են ներկայացնում, իրար նկատմամբ գերիշխող դիրք են ձգտում գրավելու, պատերազմներով են փորձում դնել հակասությունների վերջակետը։ Յուրաքանչյուրն իր հերթին մտածում է, թե վճռական մի ճակատամարտով վերջնականապես ծնկի կբերի հակառակորդին ու մեկընդմիշտ կլուծի բոլոր խնդիրները։

Այդպես, սակայն, չի լինում։ Պարտված հարեւանը ժամանակ անց ոտքի է կանգնում, ու բազմապատկված թշնամությամբ կրկնվում է հին պատմությունը։

Հարեւանները, որ կարողացել են գիտակցել թշնամության աղետաբերությունը, հաղթահարել թշնամությունը, շեշտը համընկնող շահերի եւ ընդհանրությունների վրա դնելով՝ շարունակել համատեղ կյանքը, շահել են։ Լավ օրինակ են եվրոպական երկրները, որ դարերով եկած հակասությունները, հակառակությունները, անհաղթահարելի թվացող թշմանությունները հաղթահարել, հաշտ ու խաղաղ ապրում են։

Այնտեղ կարող է լինել մրցակցություն, կարող են լինել տնտեսական ու քաղաքական շահեր, պահպանվում են տարբերությունները, յուրաքանչյուրը յուրօրինակ է, իր անցյալի ու իր պատմության տերն է, բայց չկա թշնամությունը։ Մի պահից, այդ պահը Երկրորդ աշխարհամարտի ավարտն էր, հասկացել են՝ թշնամությունը թշնամություն է ծնում, արյունալի պատերազմների է հանգեցնում, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու խոչընդոտ է։ Պայմանավորվել ու վերջակետ են դրել։ Սկսել են մի կետից, որտեղից շեշտերը պետք է ոչ թե հակասությունների, այլ ընդհանրությունների վրա դրվեն։ Եվ շահել են։ Կարող են մեզ օրինակ ծառայել։ Իսկ մեր հարեւաններն ու մենք այդ հաջողված օրինակից օգտվել չենք ցանկանում։ Շարունակում ենք թշնամություն ծնող հակասություններով ապրել։

Եթե մտքում կամ իրական կյանքում հայերս թուրքերի հետ ենք խոսում, ապա զրույցի առանցքում Եղեռնն է ու մեր կորսված հայրենիքը, եթե խոսում ենք ադրբեջանցիների հետ, ապա Արցախի չլուծված ու չլուծվող խնդիրն է։ Նույն կերպ մեր հարեւաններն են վարվում։ Ու դուրս չենք գալիս այս փակ շղթայից։

Թշնամության պատճառ հանդիսացող հակասությունները շեշտադրելով՝ չենք նկատում, որ բազմաթիվ ու բազմապիսի ընդհանրություններ ու շահեր ունենք, որոնք կարող են մեզ միավորել, մեր համատեղ ու համերաշխ կյանքի գրավական լինել։ Ասենք՝ մեր երկրների տարածքներով անցնող եւ մեզ իրար կապող ճանապարհները, առեւտուրը, մեր քաղաքացիների անմիջական ու փոխշահավետ շփումները, մեր կենցաղային նմանություններն ու մշակութային կապերը։ Մենք անցյալում համերաշխ կյանքի երկարամյա շրջաններ ունեցել ենք, կարող ենք նաեւ այդպիսի ապագա ունենալ։ Սա բոլորովին չի նշանակում, թե ջնջում ենք պատմությունն ու մոռանում եղելությունը։ Սա նշանակում է, որ հակասություններն առանց թշնամության ու առանց պատերազմների հարթելու հնարավորություններ ենք ստեղծում։

Մենք չենք կարող ջնջել մեր հարեւաններին։ Նրանք էլ մեզ ջնջել չեն կարող։ Ցանկանանք, թե չցանկանանք՝ մեր հարեւանությունը շարունակվելու է։ Մնում է՝ լինենք խոհեմ եւ այնպես կազմակերպենք, որ ապագան թշնամությամբ ու պատերազմներով թունավորված չլինի։

Որ մեր ու մեր հարեւանների երեխաները պատերազմ չգնան ու մարտադաշտում չզոհվեն։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը
հաջորդը
ԱՄՆ Կոնգրեսն առաջիկա շաբաթներին ե՞ւս կվավերացնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն