• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մարզերից ուսանողների խնդիրները

Տաթեւեր Լազարյան 14:45 | 14.07.2022
Տաթեւեր Լազարյան 14:45 | 14.07.2022
students

Ուսումնական տարին սկսվելուն պես մարզաբնակ եւ այլազգի ուսանողներին առավելապես հուզում է մեկ խնդիր՝ որտեղ են բնակվելու, վարձելու են տուն, թե սենյակ հանրակացարանում:

Mariam Grigoryan24-ամյա Մարիամ Ղարիբյանը Սեւանից է: Ընտանիքը տեղափոխվել է Երեւան 2016 թվականին, որ Մարիամը եղբայրների հետ բարձրագույն կրթություն ստանա: Եղած դժվարություններին, սակայն, գումարվել է բնակարանի խնդիրը. ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով վարձերը կտրուկ աճել են:

Քսանվեցամյա Աքսանա Քլոյանը ստիպված էր ամեն օր Երեւան գալ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից, որովհետեւ ընտանիքն ի վիճակի չէր վճարելու ուսման եւ բնակարանի վարձերը:

«Առավոտյան ժամը 7-ին դուրս էի գալիս տնից, երեկոյան էլ խնդրում էի  դասախոսներիցս դասից շուտ դուրս գալ, որ հասցնեի տուն վերադառնալ գյուղ մեկնող միակ ավտոբուսով»,- հիշում է Աքսանան եւ ավելացնում, որ համագյուղացիներից շատերը չեն կարողացել բարձրագույն կրթություն ստանալ Երեւանում կացարան չգտնելու պատճառով:

Arus GharibyanԱրուսյակ Ղարիբյանը, որ մի քանի բուհերում է դասավանդում, կարծում է, որ այս խնդիրը վատ է անդրադառնում նաեւ ուսանողների կրթության վրա:  Նրանք ստիպված են աշխատել, որպեսզի կարողանան վճարել բարձր վարձակալվող բնակարանների համար: Ղարիբյանը կարծում է, որ այս պարագայում այլընտրանքային տարբերակ կարող է լինել հեռավար կրթությունը. «Օրինակ՝ ԵՊՄՀ-ում ուսանող ունեինք, որը ԱՄՆ-ից էր եւ սովորում էր հեռավար եղանակով:

Սակայն դա հեշտ չէ Հայաստանում. շատերը չունեն հարմար պայմաններ, համակարգիչ, արագ համացանց»:

Armen GrigoryanԻսկ ինչպե՞ս են այս խնդիրը լուծում արտասահմանում սովորող մեր հայրենակիցները:

Պրիվոլժսկու անվան հետազոտական ​​բժշկական համալսարանի ուսանող Արմեն Գրիգորյանը պատմում է, որ բուհերը պարտավորվում են իրենց ուսանողներին կացարան տրամադրել: «Առհասարակ Ռուսաստանում բոլոր բարձրագույն հաստատություններն ունեն իրենց հանրակացարանները, որոնց թիվը գնալով մեծանում է: Ոչ մի ուսանող այնտեղ չունի կացարանի խնդիր»,- ասում է նա:

Կալիֆոռնիայի պետական ​​համալսարանի ուսանող Գրետա Աբրամյանը նախընտրում է հեռավար կրթությունը, չնայած իր բուհը նույնպես ունի ուսանողական վճարովի հանրակացարան:

Greta Abramyan

«Այտեղ բոլոր բուհերն ունեն թե՛ կացարան տրամադրելու, թե՛ հեռավար կրթության հնարավորություն: Հեռավար եղանակով կրթություն ստանալն ավելի է հեշտացնում մեր կյանքը. հարկ չկա այդքան ժամանակ ծախսել համալսարան հասնելու համար կամ գումար ծախսել կայանատեղիների վրա»,- բացատրում է Գրետան:

Հայաստանում բուհերի մեծամասնությունն ունի հանրակացարաններ, որոնք վճարովի են, տեղերն էլ՝ սահմանափակ:

Միայն մանկավարժական համալսարանը չունի: Սակայն ուսանողների կարծիքով հանրակացարաններ ունենալը դեռեւս լուծում չէ, կարեւոր է, որ այնտեղ ապահովվեն անվտանգության նորմերը:

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից պարզեցինք, թե ինչու չեն ուզում բնակվել հանրակացարաններում։ Պատճառն ընդհանուր սանհանգույցն ու խոհանոցն է, այլազգի ուսանողներով  շրջապատված լինելը: Մյուս կողմից՝ հանրակացարանում ապրելը Հայաստանում ավելի թանկ է, քան տուն վարձելը. 2-3 հոգով համատեղ ապրելու դեպքում ավելի քիչ են վճարում:

«Հակահիգիենիկ, ապրելու համար անբավարար պայմանները հաճախ սկսվում են հենց շենքերի բակերից, էլ չասենք սենյակների, սանհանգույցի, խոհանոցի մասին: Կարեւոր է նաեւ անվտանգությունը: Շատերիս ծնողներն անգամ արգելում են մեզ այցելել հանրակացարաններում բնակվող մեր ընկերներին»,- ասում է ուսանողներից մեկը:

Մարզերից եկած ուսանողները կարծում են, որ իրենց խնդրի լուծման համար անհրաժեշտ է կա՛մ ապահով, բարեկարգ եւ մատչելի ուսանողական հանրակացարան, կա՛մ որակյալ հեռավար կրթություն ստանալու հնարավորություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
STARMUS-ը Լոռիում
հաջորդը
11,8 միլիարդ դրամ՝ ավտոճանապարհների հիմնանորոգման համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն