• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանի բուսաբանական այգում անտառպուրակ կկառուցվի

Մարի Չաքրյան 15:17 | 14.07.2022
Մարի Չաքրյան 15:17 | 14.07.2022
Botanical garden Yerevan

«Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵ) Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման պայմանագիր են կնքել:

«Երեւաննախագիծ»-ը նաեւ կազմել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ Երեւանի քաղաքապետարանից ստանալով նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել մետաղական ցանկապատով քարե պարիսպների, ասֆալտապատ ճանապարհների քանդման աշխատանքներ, բազալտե աստիճանների ապամոնտաժում: Հողի բերրի շերտերը տեղում կպահեստավորվեն՝ հետագայում հուշապուրակի բուսաշերտի առավել նվազ հզորությամբ տարածքներում օգտագործելու նպատակով:

35 հա տարածքում լինելու են մի քանի ֆունկցիոնալ գոտիներ՝ հուշապուրակ (30 հա), հանդիպումների հրապարակ՝ որպես  մուտքային հանգույց, այցելուների սպասարկման, գործնական եւ հանդիպումների գոտի, հիմնական ծառուղի, զբոսապուրակ ջերմատանը հարող տարածքում՝ հանգստի, զբոսանքի եւ ճեմելու համար, ակտիվ հանգստի համար արհեստական լճակ՝ 4620 քմ ջրային մակերեսով:

Botanical garden YerevanԶբոսապուրակի շրջանաձեւ խաչմերուկից մինչեւ հուշահարթակ էլ կձգվի աստիճանների կասկադ:

Անտառպուրակում նախագծողները ծրագրում են կառուցել հասարակական զուգարաններ՝ հարմարեցված նաեւ թիկնաթոռ-սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար, ծառուղիներ, ճեմուղիներ՝ կրկին հարմարեցված սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար:

Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում 2022-ի հուլիսի 15-ին՝ 12:00-ին, տեղի կունենա Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:

Տեղեկանք

Երեւանի բուսաբանական այգին ավելի քան 80-ամյա պատմություն ունեցող գիտական եւ էկոկրթական հաստատություն է: Ինքնատիպ ազգային արժեք այգին իրականացնում է «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ վտանգված, ազգային եւ համաշխարհային արժեք բուսատեսակների գենոֆոնդի ուսումնասիրություններ:

Ներկայում Կովկասի, Ամերիկայի, Արեւելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների առանձնացված հողամասերում ցուցադրված են շուրջ 5 հազար արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ: Գիտական կարեւոր արժեք է հատկապես Հայաստանի բուսական աշխարհի եզակի 1,5 հա տարածքով հողամասը: Այգին ստեղծվել է 1935-ին՝ մեկտեղելով հանրապետության չափազանց հարուստ ֆլորայի գրեթե կեսը՝ ավելի քան 1800 տեսակ:

Բուսաբանական այգին ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գիտափորձարարական ստորաբաժանումն է եւ գիտափորձարարական եւ ուսումնաարտադրական բազա է բուհերի կենսաբանական եւ էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների համար:

Տեւական ժամանակ Երեւանի բուսաբանական այգում չեն իրականացվել ենթակառուցվածքների ստեղծման եւ հիմնանորոգման, պահպանության պատշաճ աշխատանքներ:

Կառավարությունը 2021-ի սեպտեմբերի 25-ին որոշում է ընդունել պետբյուջեում վերաբաշխում եւ լրացում կատարելու եւ ՏԿԵ նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից Երեւանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացման համար 64 միլիոն 301 հազար դրամ հատկացնելու մասին: Որոշմամբ կառավարությունը ՏԿԵ նախարարությանը թույլատրել է հաստատված կարգով նախագծային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ծառայություններ ձեռք բերել մեկ անձից:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
11,8 միլիարդ դրամ՝ ավտոճանապարհների հիմնանորոգման համար
հաջորդը
ԵՄ-ն մտադիր է գազային համաձայնագիր կնքել Բաքվի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն