• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանյան շոգը կտեղափոխվի բարձրադիր գոտիներ

Մարի Չաքրյան 12:00 | 15.07.2022
Մարի Չաքրյան 12:00 | 15.07.2022

Առաջիկա օրերին շոգ կլինի նաեւ երեկոյան ժամերին: Հուլիսի 15-19-ը Երեւանում սպասվում է աննախադեպ շոգ եղանակ: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքը դեռեւս Արաբական թերակղզու շրջաններից ներթափանցած արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է:

AraratԱրարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում եւ Երեւանում հուլիսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը +39օC-ից կհասնի +42 օC-ի։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը եւս նորմայից բարձր կլինի։ Ուստի խորհուրդ չի տրվում ցերեկային ժամերին՝ 11։00-ից մինչեւ 17։00-ն ընկած հատվածում գտնվել բաց տարածքներում: Հարկավոր է խուսափել արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից: Այլապես հարկավոր է կրել երկարաթեւ սպիտակ հագուստ, գլխարկ, օգտագործել  արեւապաշտպան քսուք եւ շատ հեղուկ խմել:

weatherՄայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին եւ 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում ու դրա նախալեռնային գոտում լեռնահովտային քամիների շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։

Երեկոյան լեռնահովտային քամիները կթուլանան

Վերջին 5 օրերին քամիները բավականին ինտենսիվ են՝ մինչեւ 20մ/վ արագությամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում տարածվում է հովտային եւ նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռեւս չի նկատվում։

weatherՈրպես արդյունք՝ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը Սեւան-Հրազդան հատվածի համեմատ 10-15 աստիճանով ցերեկն ավելի բարձր է լինում։ Ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով էլ առաջանում են լեռնահովտային ուժգին քամիներ։

Հուլիսի 15-ից արեւադարձային տաք օդի ալիքն աստիճանաբար կտարածվի նաեւ լեռնային գոտիների վրա: Եվ երեկոյան լեռնահովտային քամիները կթուլանան։ Այդ պատճառով հուլիսի 16-20-ը Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը երեկոյան ժամերին եւս բարձր կլինի։

Հիդրոօդերեւոթաբանության ու մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում բարձր կլինի նաեւ հրդեհի վտանգը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ կիմանա 22-րդ դարի մարդը մեր օրերի մասին
հաջորդը
Հատիսը՝ բնության հուշարձան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն