• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փոքր Ամերիկա Գյումրիում

Աննման Մինասյան 12:30 | 16.07.2022
Աննման Մինասյան 12:30 | 16.07.2022
Gyumri Little America

Գյումրիում «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակում կառուցվում է դասական ամերիկյան արվարձանային մոդելով՝ կարմիր կտուրներով, սպիտակ պատերով թաղամաս:

Նախաձեռնությունը մշակել է «Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանող թաղամասեր կառուցելու համար։

«Փոքր Ամերիկան» գտնվելու է Անի եւ Ավստրիական թաղամասերի հարեւանությամբ: Ըստ ծրագրի՝ Գյումրու պատասխանատուների՝ առաջին փուլով մեկ հեկտար տարածքի վրա կառուցվում է 40 տուն:

Կառուցապատողը «Վեստ Հաուս» շինարարական ընկերությունն է։ Կարկասային տները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով՝ SIP վահանակներից (structural insulated panel-կառուցվածքային իզոլացված վահանակ): Պարիսպները լինելու են հիպերմամլված աղյուսից։ Մասնագետներն ուսումնասիրություն են կատարել, համոզվել, որ այս տեխնոլոգիան կիրառում են ամբողջ աշխարհում՝ Կանադայում առանձնատների 97, ԱՄՆ-ում՝ 95 տոկոսն այս տեխնոլոգիայով են կառուցվում:

Armen Badalyan«Էկոավանների կառուցապատման ծրագրի» Գյումրու ղեկավար Արմեն Բադալյանն ասում է՝ 17,4 սմ հաստությամբ SIP վահանակներով հավաքված պատի ջերմամեկուսացումը հավասար է աղյուսից կամ տուֆ քարից կառուցված 2,7 մետրանոց պատի ապահոված ցուցանիշին։ Բացի այդ՝ երեսպատումն էլ արվում է աղյուսային թերմովահանակներով` 3 սմ հաստությամբ։ Տները դիմանում են մինչեւ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածը 100 տարի ու ավելի է, բայց Արմեն Բադալյանն այս առումով ճշտում է անում. «Այս տներն առաջին անգամ ԱՄՆ-ում 1920ականներին են կառուցվել: Ասում ենք՝ 100 տարի շահագործման ժամկետ ունի, քանի որ դեռ այդքան է դիմացել. ավելին՝ չգիտենք»:

Էկոավանի բնակիչ դառնալու համար քաղաքացիները կարող են օգտվել «Համահայկական կոնգրես»-ի համաֆինանսավորման դրամաշնորհից: Օրինակ՝ 80 քմ մակերեսով առանձնատունն առանց դրամաշնորհի կարժենա մոտ 16-17 միլիոն, դրամաշնորհով՝ 12-13 միլիոն դրամ:

Նշենք, որ էկոավանը դեռ չկառուցված՝ բնակֆոնդի մոտ 70 տոկոսն արդեն տեր ունի. ամրագրել են նախապես:

Տարվա կեսն արդեն անցել է, բայց կարմիր-սպիտակ տները դեռեւս չկան: Միայն հողային եւ հիմնային որոշ աշխատանքներ են կատարվել: Հասցնելո՞ւ են արդյոք խոստացած ժամկետում թաղամասի կառուցապատումն ավարտել: Կառուցապատողն ասում է՝ «Այո՛: Հաշված օրերի գործ է»: Ավելին՝ երկրորդ փուլն է մեկնարկում, հողհատկացման գործընթացն է սկսվել:

Vahan Tumasyan«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ Գյումրին բնակարանների կարիք ունի, լա՛վ է, որ կառուցում են: Կառուցապատումը ողջունում է, բայց տարածքի ընտրության հետ համաձայն չէ: Երկրաշարժից հետո Գյումրին կոմպակտ չէ, արբանյակային քաղաք է դարձել: «Քաղաքի բուն տարածքը՝ կենտրոնը, թողեցինք, անցանք դաշտերին: Այժմ քաղաքի մակերեսը մոտ կես միլիոն բնակչի համար է նախատեսված, բայց 110-120 հազար մարդ է ապրում»: Թումասյանը վստահ է՝ եթե խիտ բնակեցվեր, քաղաքն ավելի աշխույժ կլիներ: Փողոցաշինություն, տրանսպորտ, այլ ենթակառուցվածքներ, այգիներ, մշակութային կենտրոններ են կառուցվում քաղաքում, որը բավարար արդյունավետություն չի ապահովում:

«Քաղաքի կենտրոնը սկսեցինք ոչ արդյունավետ օգտագործել, չկառուցեցինք ոչ մի բնակելի տուն, փոխարենը տվեցինք մասնավորին, որն էլ մեկհարկանի խանութներով լցրեց կենտրոնը: Եթե հին Ալեքսանդրապոլը հանենք, քաղաքում բան չի մնա»,- մտահոգվում է Թումասյանը:

Նոր կառուցվող թաղամասի մասին հարցումներ արեցինք Գյումրիում: Ոմանք տեղյակ չէին, ոմանք էլ ասում են՝ մինչեւ չտեսնեն, չեն հավատա: «Օդային տրանսպորտով երթեւեկեցինք, մինչեւ վերջին տնակն ապամոնտաժեցինք, նոր տրանսպորտային ցանց ունեցանք… Էլ չենք հավատում»,- ասում են գյումրեցիները:

Քաղաքացիների թերահավատությանն ի պատասխան «Էկոավանների կառուցապատման ծրագրի» պատասխանատուները խոստանում են՝ այս Ամանորին իսկական ամերիկյան սուրբծննդյան լուծումներով լուսավորված թաղամաս ենք տեսնելու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը Երեւանում հանդիպել է վարչապետի հետ
հաջորդը
Քննարկել են «Վերին Լարս»-ի բեռնաթափման հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն