• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

Մարի Չաքրյան 18:55 | 18.07.2022
Մարի Չաքրյան 18:55 | 18.07.2022
Golden Apricot

Հուլիսի 17-ին 19-րդ անգամ հայտնի դարձան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը: Փառատոնի շրջանակում ֆիլմերը ներկայացված էին մի քանի անվանակարգերում:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամները նախքան հաղթող ֆիլմերի անունները հայտարարելը նշել են, որ ֆիլմի տեւողությունը կապ չունի հաջողության հետ: Ժյուրիին խորապես տպավորել էր Ահմադ Սալեհի «Գիշեր» ֆիլմը:

«Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսորներ Մարիտա Տեւձաձեի եւ Անա Զեգնարաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը: Գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդիի «Ենթագումարներ» ֆիլմը:

Golden Apricot«Այս աշխարհում կան մարդիկ, որ ստեղծում են խաղաղության անկյուններ: «Ոսկե ծիրանի» մրցանակները նման մարդկանց են գնում»,- նշել է «Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամ Նարինե Աբգարյանը:

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է Համբարձում Համբարձումյանին՝ «Կորեական դելիկատես» ֆիլմի համար:

ՖԻՊՐԵՍԻ մրցանակի է արժանացել ռեժիսոր Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» ֆիլմը: Ժյուրին առանձնակի նշել է իրանական կինոարտադրության մշակույթի ու առանձնահատկությունների մասին, որոնց հավատարիմ էր մնացել ֆիլմը:

«Խնձորի օրը»  արժանացել է նաեւ «Արծաթե ծիրանի»՝ «Տարածաշրջանային համայնապատկեր» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից ժյուրիին տպավորել էր «Ռոժեք» ֆիլմը, որը պատմում է ահաբեկչության խնդրի ու ժամանակակից աշխարհի այլ մարտահրավերների մասին: Գլխավոր մրցանակն այս անվանակարգում «Արեւ» ֆիլմի հեղինակներինն էր՝  կինոյի ժամանակակից լեզվի եւ հումորի հաջող համադրության համար:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Թերի Ջորջը շնորհակալություն է հայտնել երեւանցիներին ջերմ ընդունելության համար, ինչպես նաեւ փառատոնի հիմնադիրներին եւ ժյուրիի մյուս անդամներին՝ իրեն նոր գաղափարներով տոգորելու համար:

Արտիստիկ լեզվի կարողության, ժամանակի հանդեպ հարգանքի եւ ժամանակների միջեւ հարաբերությունների յուրօրինակ կերտման համար հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորում» ֆիլմը: «Արծաթե ծիրանը» շնորհվեց «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանին, իսկ «Ոսկե ծիրանը»՝ Լի Ժույծյունին՝ «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմի համար:

«Հիացած եմ այս ժողովրդով, որ այդքան հոյակապ են, այդքան ցավ ունենալով վերապրում են ու կարողանում հիշողությունը  վերաիմաստավորել արվեստի միջոցով: Այս ֆիլմը հիշողության եւ ճշմարտության մասին է»,-  «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի մասին խոսելիս նշել է միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Օրուան Իրաբիան:

«Դժվար որոշման առջեւ էինք, բայց մի ֆիլմ խորապես հուզեց բոլորիս` երկու մերժված անձանց հասարակությունների մասին ֆիլմը, որը ցույց է տալիս մեզ նրանց ներքին գեղեցկությունը, աշխատասիրությունը: Այս փառատոնի համար պատիվ է ունենալ նման ֆիլմ»,- «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմի մասին նշեց ժյուրիի նախագահ, ամերիկացի օսկարակիր կինոգործիչ Թերի Ջորջը:

Golden ApricotՈրպես մարդասիրական ֆիլմ՝ հատուկ մրցանակի է արժանացել Ուկրաինայի փախստականների մասին պատմող «Բեկորներով հավաքած տունը» ֆիլմը: Իսկ փառատոնի փակմանը ցուցադրվեց Կարին Հովհաննիսյանի՝ 44-օրյա պատերազմի մասին «Չտեսնված հանրապետություն» ֆիլմը. երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրություն է դառնալու։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անհապաղ դադարեցնել շինաշխատանքները Հատիս լեռան վրա
հաջորդը
Կենսաբանության 33-րդ օլիմպիադա. նվաճումներ եւ մտահոգություններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն