• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կենսաբանության 33-րդ օլիմպիադա. նվաճումներ եւ մտահոգություններ

Մարի Չաքրյան 19:33 | 18.07.2022
Մարի Չաքրյան 19:33 | 18.07.2022
IBO Armenia 2022

Երեւանը հուլիսի 10-18-ը հյուրընկալել էր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին՝ 64 երկրների աշակերտական թիմերին, միջազգային դիտորդներին եւ ժյուրիի անդամներին:

Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական եւ գործնական: 250-ից ավելի երիտասարդներ այդ օրերին պայքարեցին մոլորակի լավագույն կենսաբաններ համարվելու համար։ Նրանք ոչ միայն պետք է պատասխանեին 100 տարաբնույթ հարցերի, այլեւ կատարեին գործնական աշխատանքներ կենդանաբանությունից, բուսաբանությունից, կենսաքիմիայից ու կենսաինֆորմատիկայից։

IBO Armenia 2022Բոլոր առաջադրանքներն ու հարցերը մշակելու եւ նախապատրաստելու համար հայկական թիմը աշխատել էր մեկ տարուց ավելի: Միջազգային ժյուրին հավանության էր տվել դրանց։

Հայաստանը կենսաբանության ուսուցման հարցում էական բացթողումներ ունի. ժյուրիի անդամ

Օլիմպիադայի արդյունքների մասին խոսելիս ժյուրիի անդամ կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը նշում է, որ Հայաստանը կենսաբանության ուսուցման հարցում էական բացթողումներ ունի, ինչի վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնել։

IBO Armenia 2022«Բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, ներկայացրել էին առավելագույնը 4 մասնակցի։ Եվ մեր երկիրն ունի ընդամենը մեկ բրոնզե մեդալ, իսկ Ռուսաստանը, որը հանդես էր գալիս Անկախ պատվիրակության դրոշի ներքո, ունի 4 ոսկե մեդալ՝ այդպիսով համարվելով մոլորակի ուժեղագույն թիմը»,- նշեց Պիպոյանը։

Դեռեւս օլիմպիադայի բացման առիթով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ միջազգային նման միջոցառումների անցկացումը դառնում է ՀՀ Կառավարության քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Նա շեշտել է, որ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին: «Անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար»,- ընդգծել էր փոխնախարարը:

IBO Armenia 2022Մասնակիցներն ու ժյուրիի անդամները ծանոթացել են նաեւ Հայաստանին, մասնակցել տարբեր մշակութային եւ ուսուցողական միջոցառումների՝ այցելելով Մատենադարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, բուհեր:

Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009-ից: Մինչ օրս օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:

2018-ին Թեհրանում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիան որոշել էր, որ 2022-ին Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները
հաջորդը
Ադրբեջանի նախագծերը փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը. Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն