• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փոքրիկ Շվեյցարիա՝ Հայաստանի սահմանին

Մարիամ Սարգսյան 14:30 | 19.07.2022
Մարիամ Սարգսյան 14:30 | 19.07.2022
Gomk village

Ծովի մակերեւույթից 1850 մետր բարձրության վրա գտնվող Գոմք գյուղում չգիտեն՝ շոգն ինչ է: Թեեւ ձմեռը երկար է, բայց եղանակային պայմանները բարենպաստ են թե՛ անասնապահության ու մեղվաբուծության, թե՛ գյուղական զբոսաշրջության զարգացման համար: Վերջին մի քանի տարիներին գյուղն արագորեն սկսել է ոչ միայն ճանաչվել, այլեւ զբոսաշրջային սիրված ուղղություն դառնալ:

Gomk villageՓոքրիկ Շվեյցարիա դառնալու երազանքով են ապրում սահմանամերձ գյուղում: Վայոց ձորի Զառիթափ, նախորդ տարվանից էլ՝ Վայք համայնքի բնակավայր դարձած գյուղում բնակիչները քիչ են, նպատակները՝ շատ: Սահմանամերձ Գոմքում կրակոցներ չկան, բայց բնակիչները զգոն են: Հենց անծանոթ մարդ է մտնում գյուղ, զանգում են գյուղապետին, թե ճշտեք՝ ով էր, ինչու է եկել:

Գոմքն ադրբեջանաբնակ էր. 1988-ին ադրբեջանական շուրջ 220 տնտեսություն հեռացել է, փոխարենը Գոմք են տեղափոխվել Բաքվի եւ Կիրովաբադի (Գանձակ) հայերը: Սկզբում դժվար է եղել՝ նոր միջավայր, նոր խնդիրներ:

Greta NazaryanԳրետա Նազարյանի ընտանիքը 1988-ին է Կիրովաբադից Գոմք եկել, երբ երեխաներից մեկը հինգ տարեկան էր, մյուսը՝ վեց: «Երեխաներս այստեղ սկսեցին մանկապարտեզ հաճախել, մենք էլ աշխատանքի անցանք: Ամուսինս անասնապահությամբ էր զբաղվում, ես կթվորուհի էի»,- պատմում է Գրետան, որ վերջերս էլ գյուղի գրադարանավարն էր:

RaisaՌաիսան, որ հիմա համայնքապետարանում է աշխատում, նույնպես Կիրովաբադից է Գոմք եկել: 2.5 տարեկան է եղել, բայց ծնողների պատմածները հիշում է՝ սկզբում հեշտ չի եղել:

Գոմքի նախկին համայնքապետ Միրան Մարգարյանը հարեւան Զառիթափ գյուղից է: Երբ հայերը Գոմք են տեղափոխվել, ինքն էլ գնացել է այնտեղ եւ անցել աշխատանքի, 1996-ից էլ զբաղեցրել է համայնքապետի պաշտոնը:

Miran Margaryan«Նոր եկած որոշ ընտանիքներ կարճ ժամանակ անց տեղափոխվեցին Գոմքից՝ պայմաններին չհարմարվելով: Շաբաթ-կիրակի հանգիստ էին ուզում, դժվար էր բացատրելը, որ անասնապահության մեջ հանգստյան օրեր չկան: Կամաց-կամաց հարմարվեցին»,- հիշում է Միրան Մարգարյանը:

Գոմքն իր հիմնական ռեսուրսներն այսօր օգտագործում է էկոգյուղ դառնալու համար: Այստեղ է անցկացվել Հայաստանի առաջին էկոփառատոնը: Գյուղի ենթակառուցվածքներն էլ հերթով նորոգվում են՝ բնակավայրն առավել հարմարավետ ու գրավիչ դարձնելու համար:

Gomk villageՓոքրիկ Շվեյցարիա դառնալու երազանքի ուղին գյուղ տանող մոտ 12 կմ քանդված ճանապարհն է կտրում: Այն վերանորոգելու նախընտրական դասական խոստումը գոմքեցիներն էլ անգիր գիտեն:

Gomk village

Տարբեր տարիներին թեկնածուները եկել են, հայտնի հայտարարությունն արել ու մոռացել բնակավայրի մասին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ: Նախկին համայնքապետն ասում է՝ գալիս են, սարեցիներին սարեր խոստանում ու գնում: Գործող վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, սակայն, դրական է տրամադրված: Ասում է՝ նախագծային աշխատանքներ են սկսվել:

Նախկին ու ներկա գյուղապետները Գոմքի ապագայի մասին էլ հակասական կարծիքներ ունեն: Մարգարյանն ասում է՝ գյուղը ծերացող է, Հովհաննիսյանը հույս ունի՝ կերիտասարդանա:

Gomk villageԱյդ հույսով է նաեւ կառուցվում գյուղի դպրոցը, որ շահագործման պետք է հանձնվի այս տարեվերջին: Թեեւ գործող դպրոցում 30 աշակերտ է սովորում, բայց նորը 100 աշակերտի համար է:

Վարչական ղեկավարը, որ 2012-ից մինչեւ համայնքի խոշորացումը Գոմքի գյուղապետն էր, ժպիտով է հիշում պաշտոնավարման առաջին տարիները:

Mkhitar HovhannisyanԳյուղի տարեկան մոտ 5 մլն դրամ բյուջեն բավականացրել է միայն աշխատավարձերին։ Սկսել են համագործակցել միջազգային հասարակական ու բնապահպանական տարբեր կառույցների հետ, եւ գյուղում ամեն տարի մոտ 80 մլն դրամի աշխատանք է կատարվել:

Այս տարիներին նաեւ գյուղացիների մտածողությունն ու տրամադրվածությունն է փոխվել: Գյուղի մի քանի հյուրատների սեփականատերերին օգնում են՝ հյուրերին դիմավորելու, Գոմքն իր ամենագեղեցիկ անկյուններից ցուցադրելու: Հովհաննիսյանն ասում է՝ բնակիչներն էլ են հասկացել, որ լավագույն գովազդը գյուղի հյուրերն են անում, ու ինչքան շատ գովազդեն, այնքան այցելուները շատ կլինեն, գյուղացու կյանքն էլ կթեթեւանա:

Gomk villageԹե հյուրերն էլ շատ լինեն, կեցավայրի կարիք շատ կլինի, ու գուցե մի օր գյուղի ընտանիքների մեծամասնությունն իր հյուրատունն ունենա: Ռաիսայի ընտանիքն էլ մտադրված է նման մի գործ սկսել: Որոշել են հաջորդ տարի տարածք ձեռք բերել, հյուրատուն կառուցել:

Վարչական ղեկավարն ասում է՝ ընտանիքներ են դիմում Գոմքում սեփականություն ձեռք բերելու եւ բնակության տեղափոխվելու համար: Եթե գյուղն այս տեմպով առաջընթաց գրանցի, հինգ տարուց Գոմքում մեկ տան արժեքը 20 հազար դոլար կդառնա՝ ներկայիս հինգ հազարի փոխարեն:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միացյալ Նահագները պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում համագործակցելու
հաջորդը
Պաշտպանում է ե՛ւ սկզբնական վարակից, ե՛ւ մուտացիոն շտամներից. ԱՀԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն