• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանգստյան գոտի անհանգիստ սահմանին

Մարիամ Սարգսյան 16:00 | 20.07.2022
Մարիամ Սարգսյան 16:00 | 20.07.2022

Երբ տարիներ առաջ Ասլանյանների ընտանիքը որոշեց Վայքից տեղափոխվել Վայոց ձորի սահմանամերձ Գոմք եւ գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագիր մշակել, ոչ ոք չէր հավատում, թե կհաջողի: Կարեն Ասլանյանը զինվորական ծառայության տարիներին եղել էր Գոմքում, հավանել գյուղի բնությունն ու որոշել այնտեղ ամառանոց գնել: Մի օր էլ հասկացել են, որ ուզում են մշտական բնակության տեղափոխվել եւ հյուրեր ընդունել:

Karen AslanyanԳյուղական փոքրիկ տուն են գնել ու վերանորոգել՝ հիմնելով «Բենսոն» հյուրատունը: «Բոլորը կասկածանքով էին լսում մեր գաղափարը: Գյուղացիներն ասում էին՝ այստեղից բոլորը տեղափոխվում են, նույնիսկ հայ հյուրեր չեն գալիս, ուր մնաց՝ արտերկրից գան»,- պատմում է հյուրատան սեփականատեր Մերի Ասլանյանն ու հիշում, որ Գոմքում առաջին տարիներին իրենց «խենթ» են անվանել:

Meri AslanyanՈրպեսզի կեցավայրից բացի հյուրերին նաեւ զբաղմունք առաջարկեն, ձիավարությունն են ավելացրել մատուցվող ծառայությունների ցանկում: «Առաջին տարում ընդամենը մեկ ձի ունեինք: Երբ հյուրերը շատ էին լինում, վարձակալում էինք նաեւ գյուղացիների ձիերը, իրենք էլ հաճախ միանում, ուղեկցում էին զբոսաշրջիկներին»,- հիշում է Կարեն Ասլանյանը:

Benson hotelՏարիների ընթացքում ձիերն ավելացել են, հիմա 33-ն են: Հյուրերը կարող են նաեւ ձիավարել սովորել, ձիաբուժության դասերի, հետո էլ՝ դեպի Գոմքի լիճ ձիարշավին մասնակցել:

Benson hotelՀանգստյան գոտու հիմնադիրներին ոգեւորում է, որ իրենց հաջողված փորձը նաեւ գոմքեցիներին է հավատով լցրել: «Թեեւ սկզբում կասկածանքով էին վերաբերվում, բայց երբ տեսան, որ մեզ հաջողվում է, ու տարեցտարի Գոմք եկող զբոսաշրջիկների թիվն ավելանում է, իրենք էլ սկսեցին մտածել գյուղական զբոսաշրջությամբ զբաղվելու մասին: Շատերն իրենց տների սենյակներից մեկը վերանորոգում ու վարձով են տալիս հյուրերին»,- ասում է Մերի Ասլանյանը:

Գյուղացիներից էլ կաթնամթերք, մսամթերք ու բանջարեղեն են գնում, միայն բնական սնունդ են մատուցում:

Benson hotelԳոմքում հյուրատուն է հիմնադրել նաեւ մի հույն ընտանիք: Հանգստի նպատակով «Բենսոն» են գնացել ու այնքան հավանել վայոցձորյան բնությունը, որ որոշել են իրենց փոքրիկ գործը սկսել Հայաստանում: Երիտասարդ հայ ընտանիքներ եւս Գոմքում սեփականություն ձեռք բերելու պատրաստակամություն են հայտնում:

Ցանկությունից բացի գյուղի բնակիչների թիվն ավելացնելու գործնական քայլեր ձեռնարկելու համար մի ճանապարհ կա՝ ուշադրություն դարձնել սահմանին, ասում է Կարեն Ասլանյանը: «Գյուղացին չպետք է ստիպված լինի միաժամանակ մի քանի բանով զբաղվել: Օրինակ՝ կաթնամթերք է արտադրում, չպետք է գործը թողնի ու գնորդի փնտրի, վաճառի: Ամեն ինչ խառնվում է իրար: Պետությունն ու մասնավոր ընկերությունները գյուղացու ապրանքը պետք է գնեն, որ ինքը ժամանակ չկորցնի: Որպեսզի մարդիկ չձգտեն Երեւան գնալու, պետք է գյուղերում պայմաններ ստեղծվեն, ճանապարհը վերանորոգվի: Հայաստանը սկսվում է սահմանից. ինչքան շատ մարդ ապրի այնտեղ, այնքան ամուր կլինի»:

Benson hotelՀամավարակը չի շրջանցել նաեւ «Բենսոնը»: Արտերկրից զբոսաշրջիկներ չեն եղել, փոխարենը ակտիվացել է տեղացի հյուրերի հոսքը: Համավարակը, սակայն, հյուրատան հիմնադիրների կարծիքով, ամենամեծ փորձությունը չի եղել: Երկրի անվտանգային վիճակն էական ազդեցություն է ունենում զբոսաշրջության զարգացման վրա:

«Պետության աջակցությունն այն կլինի, որ երկիրը խաղաղ ու անվտանգ լինի: Այստեղ գալու համար հյուրերն անցնում են, օրինակ, Երասխով, Արենիով: Ոչ ոք չի ուզում գնալ այն ճանապարհով, որի ուղղությամբ կրակում են: Միայն խաղաղություն է պետք»,- ասում է Կարեն Ասլանյանը:

Mkhitar BabayanԱմիսներ առաջ «Բենսոն» բնակության եւ աշխատանքում օգնելու են տեղափոխվել հայր ու որդի Բաբայանները: Արցախի Մարտակերտի շրջանում են ապրել, Հայաստան են վերադարձել պատերազմից հետո: 57-ամյա Մխիթար Բաբայանն ու 16-ամյա Էրիկը հիմնականում ձիերի խնամքով են զբաղվում: Էրիկի սիրելի ձին Լիզեթն է:

Benson hotelՏղային այնքան են դուր եկել Գոմքն ու հանգստյան գոտու գաղափարը, որ մտադիր է իր հյուրատունը հիմնադրել, ձիեր պահել եւ գյուղում մշտական բնակության տեղափոխվել:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետական համակարգի չգոյությունը
հաջորդը
Թեհրանն աջակցում է կարգավորման գործընթացին․ Իրանի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն