• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փլուզվող ազգային հարստությունը

Աննման Մինասյան 14:45 | 26.07.2022
Աննման Մինասյան 14:45 | 26.07.2022
Gyumri

Հայաստանի տարածքում հաճախակի գրանցված երկրաշարժերը բնակչության շրջանում անհանգստություն են առաջացրել: Հուլիսի 11-ին գրանցվել էր չորս երկրաշարժ, որից առաջինի ցնցման ուժգնությունը 6 բալ էր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, նախազգուշացրել, որ կարող են լինել նոր ցնցումներ, բայց անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա: Նախարարության՝ չանհանգստանալու հորդորը, սակայն, Շիրակի մարզի վթարային շենք-շինություններում ապրողների դարդին դարման չէ:

Գյումրու պատմական միջուկում գտնվող «Կումայրի» արգելոցի Հանեսօղլյան 5-րդ շենքի բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ: 1910-ականներին կառուցված պատմամշակութային արժեք ներկայացնող բնակելի շենքում մոտ 20 ընտանիքից 8-ն են մնացել. լքել են խարխուլ տները:

GyadukyanԳյադուկյանների 6-հոգանոց ընտանիքից երկուսը հաշմանդամ են, երկուսը՝ անչափահաս: Տանտիկինը՝ Հայկուշ Գյադուկյանը, ասում է՝ ամեն լույսը բացվելուն պես փառք են տալիս Աստծուն, որ ողջ-առողջ արթնացան:

Haykush GyadukyanՓլված ննջասենյակի եւ հյուրասենյակի դռները փակել, տեղափոխվել են բնակարանի հարավային հատված: Խոհանոցն ու միջանցքը ննջասենյակ են դարձրել, բայց այստեղ էլ արդեն ապահով չէ: Շենքի վթարայնության աստիճանը տարեցտարի ավելանում է, մարդկանց անվտանգ կացարան ունենալու հույսը՝ պակասում:

Henrik GasparyanԳյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ մարդիկ երկրաշարժից չեն մահանում: Մահանում են շենքերի փլատակների տակ մնալուց: «Հետեւաբար երկրաշարժին դիմակայելու ամենալավ ձեւը լավ շինարարությունն է»:

Որպես որակով շինարարության լավագույն օրինակ գլխավոր ճարտարապետը մատնանշում է Գյումրու պատմական միջուկը: Թեեւ այժմ որոշ շինություններ վթարայնության աստիճան ունեն, բայց պատմական կենտրոնը դիմակայել է երկու հզոր՝ 1926-ի եւ 1988-ի երկրաշարժերին: «Մշակութային արժեք ներկայացնող շենք-շինություններն ամրացնելու հարցում որոշակի դժվարություններ կան,- ասում է պարոն Գասպարյանը,- դրանք վերանորոգելու, ամրացնելու համար հատուկ մոտեցում է պետք, որ չխաթարվի արտաքին տեսքը»: Բացի այդ՝ կան մարդիկ, որոնք ինչ-ինչ եղանակով սեփականաշնորհել են արգելոցի բնակարանները՝ խնդիր ստեղծելով դրանց պահպանության աշխատանքների համար:

Sergey NazaretyanՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը բացատրում է, թե ինչի շնորհիվ են Գյումրու սեւ շենքերը դիմացկուն:

«Դրանք կառուցել են Գյումրվա վարպետները ավանդական եղանակներով՝ հատուկ շաղախով եւ տեխնոլոգիայով: Այժմ պատմական միջուկում կա 1200 շենք, որից միայն 400-ի տեխնիկական վիճակի հետազոտությունն է արվել: Կոմունիկացիաները պետք է հստակ լինեն: Կոյուղին քաղաքում խայտառակ վիճակում է, ինչը նպաստում է շինությունների քայքայմանը»,- մտահոգվում է մասնագետը եւ կոչ անում գնահատելու մեր ազգային հարստությունը: Հիշեցնում է՝ եթե այսօր ասում ենք՝ Գյումրիում զբոսաշրջություն է զարգանում, միայն «Կումայրի» պատմական միջուկի շնորհիվ է:

Khachatur KhndzrtsyanՇիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ մարզում վթարային շենքերի ուսումնասիրության եւ վթարայնության աստիճանի գնահատումն արվել է 7-8 տարի առաջ: Վերջին ցնցումներից հետո չի բացառվում, որ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացած լինի: Ոլորտի պատասխանատուն լավ լուր ունի՝ Կառավարությունն օրերս որոշել է Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի 5-րդ շենքի երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 15 մլն 581 հազար դրամ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, կհաշվարկեն եւ Կառավարությանն առաջարկ կներկայացնեն, թե որն է ավելի ձեռնտու՝ քանդե՞ն հին շենքերը, թե՞ ամրացնեն: Այժմ մարզում կան 114 երրորդ եւ չորրորդ կարգի վթարային շենքեր, որոնցից 92-ը՝ Գյումրիում: Խիստ վթարայիններում բնակվում է 2458 ընտանիք:

Դեռ որքան կդիմանան Շիրակի մարզի խարխուլ շենքերը՝ պարզ չէ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետը եւս մեկ անգամ խուճապի չմատնվելու կոչ է անում: Ասում է՝ Բավրայի սեյսմիկ օջախի բնութագիրն ուսումնասիրել են: Այստեղ մեծ է թույլ երկրաշարժերի հավանականությունը, որոնք, որպես կանոն, չեն ավարտվում ուժեղ երկրաշարժերով: Բնակիչների անհանգստության պատճառն է վերլուծում. 1988-ի դեկտեմբերի 7-ին նախորդող օրերին եւս հաճախակի ցնցումներ էին գրանցվում, բայց այդ օջախի բնութագիրն այլ էր:

GyumriՄասնագետը կոչ է անում անհանգստության սլաքներն ուղղելու մայրաքաղաք, որտեղ սեյսմիկ խոցելիությունը շատ ավելի բարձր է, քան Հայաստանի հյուսիսում: Խորհրդային Միության տարիներին Երեւանում կառուցված 2400 բազմաբնակարանային շենքերի վիճակը խիստ մտահոգիչ է:

Ասում են՝ որքան հեռանում ես հզոր երկրաշարժից, այնքան մոտենում ես նորին: Մասնագետները պնդում են, որ սա իրատեսություն է, ոչ թե հոռետեսություն: Հետեւաբար հարկ է ոչ թե աչք փակել խնդրի վրա, այլ գտնել բնական աղետին դիմակայելու ամենաճիշտ ճանապարհը՝ մարդկանց ապահովել ամուր կացարաններով: Ինչպես Հանեսօղլյան 5-րդ շենքի բնակիչներն են ասում. «Ինչքան էլ մեզ սովորեցնեն երկրաշարժի ժամանակ կանգնել ամուր պատերի անկյունում, դա մեզ ոչինչ չի տալու, քանի որ մենք պատեր չունենք»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
6 միլիոն լարի՝ փախստական ուկրաինացիների համար
հաջորդը
Վճարել են շուրջ 722 միլիարդ 325 միլիոն դրամ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն