• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խուլ վարորդները եւ հայաստանյան երթեւեկությունը

Տաթեւեր Լազարյան 17:30 | 26.07.2022
Տաթեւեր Լազարյան 17:30 | 26.07.2022
Yerevan

Օրենսդրական վերջին փոփոխություններով վարորդական նոր վկայական տրամադրելու համար պարտադիր լսողության շեմի պահանջ է սահմանվել: Կառավարության որոշմամբ վարորդական վկայական կարող են ստանալ լսողական սարքով 1.6 մետր հեռավորությունից շշուկով խոսակցությունը լսող կամ առնվազն 40 դեցիբել լսողություն ունեցող վարորդները:

Որոշումը չի տարածվում խուլ վարորդների վրա, քանի որ նրանք սարք չեն կրում եւ այլեւս չեն կարող ստանալ վարորդական իրավունք:

Artashes Hovhannisyan«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Արտաշես Հովհաննիսյանն այս փոփոխությունը սխալ է համարում:

«Լսողության խանգարում ունեցող անձինք տարբեր խնդիրներ եւ կարիքներ ունեն, պետք է հաշվի առնել նրանց հետաքրքրությունները եւ անկախ ապրելու իրավունքը: Հատկապես թույլ լսող եւ խուլ անձինք մյուսների պես իրավունք ունեն մեքենա վարելու: Որոշումը խտրական է»,- ասում է նա:

Լսողության խանգարում ունեցողներից շատերը չեն կրում բժշկական սարքեր, որովհետեւ դրանք թանկ են եւ պետական ծրագրերով հազվադեպ են փոխհատուցվում:

Արտաշեսը որպես այլընտրանք առաջարկում է ավտոմեքենայում ամբողջական հայելի ունենալ, որը շատ կօգնի վարորդին:

car«Խուլերի հայկական հասարակական կոմիտե» ՀԿ-ից նույնպես որոշմանը համաձայն չեն. «Խուլերի տեսողությունն ավելի զարգացած է: Շատերն անգամ աշխատում են տաքսի ծառայություններում եւ կարգապահ վարորդներ են:

Էլ ինչպե՞ս պահեն իրենց ընտանիքն այդ մարդիկ, եթե հիմա էլ զրկվեն վարորդական իրավունքից»:

ՀԿ-ից նաեւ հայտնեցին, որ խուլերը շատ խոչընդոտների են բախվում աշխատանք փնտրելիս: Գործարաններում, արտադրամասերում եւ շինարարության ոլորտում նրանց չեն ընդունում, եւ շատերը կա՛մ վարորդ են աշխատում, կա՛մ սեփական բիզնեսն ունեն, ինչի համար էլ մեքենա վարելն անհրաժեշտ է:

Անդրանիկը, որ արդեն մի քանի տարի է՝ առաքիչ է եւ հաճախ է հանդիպում ժեստերի լեզվով հաղորդակցվող վարորդների, հավատացնում է՝ լսողության խանգարում ունեցողներն ավելի կենտրոնացած են վարում, կարգապահ են, ավելի պատասխանատու, սակայն լավ կլինի, որ նրանց ավտոմեքենաներին փակցված լինի «Խուլ վարորդ» ճանաչման նշանը:

«Հայաստանում երթեւեկությունն այդքան էլ անվտանգ չէ: Անփորձ եւ ոչ կարգապահ վարորդները շատ են: Այստեղ ավելի շատ պետք է մտածել լսողության խանգարում ունեցող մարդկանց անվտանգության մասին: Տեսնելով «Խուլ» նշանը՝ շատ վարորդներ ավելի հանդարտ եւ ուշադիր կվարեն»,- ասում է Անդրանիկը:

Նշանը փակցնելը պարտադիր է, սակայն քչերն են այդ պահանջին հետեւում՝ պատճառաբանելով, որ նման մեքենաներից գողություններն ավելի հաճախակի են: Գողերը համոզված են, որ ավտոմեքենայի տերերը չեն լսի ազդանշանը:

deafԱրտաշես Հովհաննիսյանն առաջարկում է «Խուլ» նշանի փոխարեն պատկերանշան փակցնել:

Փողոցում հարցման ընթացքում պարզեցինք, որ հետիոտները բոլորովին այլ կարծիք ունեն լսողության խանգարում ունեցող վարորդների մասին:

Նրանք կարծում են, որ խուլ վարորդների մի փոքր անուշադրությունը կարող է ճակատագրական լինել հետիոտնի համար, ու համոզված են՝ երեւանյան անկանոն ու ոչ կարգապահ երթեւեկության մեջ տեղ չկա նման վարորդների համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեմ է գազի սպառումը 15%-ով կրճատելու ԵՄ պահանջներին
հաջորդը
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու ռազմավարական բարեփոխումներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն