• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Եվրոպայից «նեղացածները»

Արման Գալոյան 18:00 | 27.07.2022
Արման Գալոյան 18:00 | 27.07.2022
Eduard Aghajanyan

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դժգոհել է, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա։

Նա պատմել է, որ ԵԱՀԿ ԽՎ վերջին նստաշրջանում հայկական պատվիրակության նախաձեռնած փոփոխությունները, որ վերաբերել են Ադրբեջանում պահվող գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, չեն ընդունվել. «Ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել, որ որեւէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է։ Եվ սրա մասին բարձրաձայնել ենք: Սա, իհարկե, հարցեր է բարձրացնում մեզ համար, մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի համար»:

Հայկական պատվիրակության իրավունքն է հանդես գալ համապատասխան նախաձեռնություններով եւ փորձել առաջ տանել սեփական օրակարգը։ Սակայն չէր խանգարի նաեւ գիտակցել, որ աշխարհն ամենեւին մեր շուրջը չի պտտվում, եւ խնդիրները, որոնք կարեւոր են մեզ համար, կարող են բացարձակապես չհետաքրքրել ուրիշներին։ Ըստ այդմ՝ տեղին չէ «նեղանալ» միջազգային հանրությունից։

Թեեւ կար ժամանակ, երբ ԼՂ խնդիրն իսկապես հետաքրքիր էր միջազգային հանրությանն, ու ժամանակ առ ժամանակ ջանքեր էին գործադրվում դրա լուծման համար, 1998-ից իշխանության եկած ուժերը որդեգրեցին ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը՝ հետեւողականորեն մերժելով լուծման բոլոր տարբերակները։ Ավելին, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, բանակցությունների իմիտացիա էին անում, խոսում փոխզիջումներից՝ միաժամանակ խուսափելով լուծման գնալուց, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հարցում «աննախադեպ անկեղծ ու ազնիվ եղավ». իշխանությունն իր ոչմիթիզականությունը պնդեց ե՛ւ հրապարակային հայտարարություներում, ե՛ւ գործողություններում՝ հրաժարվելով փոխզիջումների գնալուց, անգամ դրանք քննարկելուց։ Հայաստանը պարզապես դուրս եկավ բանակցային գործընթացից՝ այսպիսով ձեռնոց նետելով ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ամբողջ միջազգային հանրությանը։ Հետեւանքը տեսանք՝ 44-օրյա աղետալի պատերազմը եւ միջազգային հանրության լռությունը, եթե կուզեք՝ այդ ողբերգությանը լուռ համաձայնությունը։

Այնպես որ հիմա դժգոհել, թե միջազգային կառույցներին Հայաստանի բարձրացրած հարցերը չեն հետաքրքրում, մեղմ ասած, անհասկանալի է։ Ավելին՝ սա հերթական անգամ վկայում է դիվանագիտական ասպարեզում այս իշխանությունների բացարձակ անգրագիտության ու անտեղյակության մասին։

Ռուսաստան-Արեւմուտք օրեցօր խորացող դիմակայության համատեքստում միջազգային հանրության ուշադրությունը հիմա բոլորովին այլ հարցերի վրա է կենտրոնացած՝ ռուս-ուկրաինական հակամարտություն, սիրիական ճգնաժամ եւ այլն։ Նման իրավիճակում բնական է, որ ԼՂ խնդիրը եւ դրան առնչվող հարցերը պետք է մղվեն երրորդ պլան։

Ի դեպ, Էդուարդ Աղաջանյանը նաեւ հայտարարել է՝ «դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի համար»։ Խորհուրդ չենք տա զբաղվել նման «անշնորհակալ» գործով, որովհետեւ կարող է անհարմար բան պարզվել։ Օրինակ՝ կարող է պարզվել, որ պատճառները ոչ միայն արտաքին են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, այլեւ ներքին՝ հետեւանքը դիվանագիտական ասպարեզում իշխանությունների անգրագիտության։

Եվ վերջապես մեկ փաստ էլ. ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածն իր հերթին վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին. ԼՂ խնդրում Հայաստանը դաշնակիցներ չունի։ Անգամ 44-օրյա պատերազմի օրերին էր միջազգային հանրությունը լուռ, ավելի ճիշտ՝ նրանց քայլերը դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չանցան։ Հիմա առավել եւս կլռեն։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում «Ընդհանուր թյուրքական պատմություն» կդասավանդվի
հաջորդը
Վրաստանից Հայաստան է արտահանվել 800 տոննա ձմերուկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն