• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անպատասխանատվությամբ ինքնահաստատվողները

Վարդան Հարությունյան 11:30 | 28.07.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 28.07.2022
poster

Տարիներ շարունակ համատարած սուտն ու դատարկ հոխորտանքներն են եղել մեզ ուղեկից։ Սուտը, որ հզոր ենք բոլորից, եւ հոխորտանքը, որ գնալու ու գրավելու ենք։

Սուտն ու կեղծիքը մեզ հենց այս հանգրվան պետք է բերեին։ Այլ տարբերակ լինել չէր կարող։

1997-ի աշնան վերջերին, երբ Արցախի խնդրի լուծման ճանապարհների մասին քննարկումները սկսեցին հրապարակային բնույթ կրել, երբ փոխզիջումների հիմքով լուծման հնարավորությունը մոտ էր, սկիզբ առան խոսակցությունները, թե մենք կարող ենք ստանալ ավելին, քան առաջարկվում է, որովհետեւ ուժեղ ենք ու հաղթած։ Այսպես պնդողներին թվում էր, թե ուժեղ ու հաղթած էլ մնալու ենք։

Հետագայում, ինչպես եւ նախազգուշացնում էին տրամաբանությամբ առաջնորդվողները, զրկվեցինք մենք մեր առավելություններից։ Ժամանակը մեր դեմ էր աշխատում։ Որքան էլ տարօրինակ է, մեր հնարավորությունները կորցնելուն զուգընթաց ավելի ու ավելի էին տարածվում զրույցները, թե հզոր ենք մենք ու անպարտ, թե ոչինչ չենք զիջելու ու ավելին ենք գրավելու։

Այս պարզունակ սուտը, որ խրախուսվում էր պետականորեն, անչափ ականջահաճո լինելով, մեծ լսարան, ծափահարություններ ու հայրենասերի համբավ էր խոստանում։ Քաղաքական ու հասարակական գործիչներից, իրավապաշտպաններից, քաղաքագետ-վերլուծաբաններից ու մտավորականներից բաղկացած մի հոծ բանակ լծվել էր այս սուտը տարածելու գործին, կայանում ու ապրում էր դրանով։

Իրար հերթ չտալով, իրար հետ մրցելով՝ բոլոր հնարավոր ամբիոններից համոզում էին մեզ, թե հաղթել ենք, թե Արցախի խնդիր չկա այլեւս, թե 1994-ին լուծել ենք այն ու դրել վերջակետը։ Թե ոչինչ չպետք է զիջենք, իսկ Ադրբեջանը պարտադրված իր պարտության փաստը պետք է ընդունի։ Վստահեցնում էին, թե հզոր է մեր բանակը, թե մարտունակ ենք մենք ու ամուր, թե առաջիկա պատերազմը հակառակորդի ջախջախիչ պարտությամբ է ավարտվելու։

Ուղեղներ լվացող նրանց քարոզը, որ մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած տարածվում էր ամենուր, իր նպատակին չհասնել չէր կարող։ Ունեցանք «ոչմիթիզականության» ախտով վարակված ու իրականությունից կտրված հանրություն, որտեղ հաշտության կողմնակիցներն ու սթափեցնող խոսք ասողները տեղ չունեին։

Այդ սուտն իր բարձրակետին էր հասել 44-օրյա պատերազմի օրերին, երբ պարտությանը զուգընթաց բոլոր հնարավոր անկյուններից պնդում էին, թե հաղթում ենք։ Երբ սթափեցնող խոսք կա՛մ չէր հնչում, կա՛մ լռեցվում էր։

Զարմանալի է, բայց մեր ջախջախիչ պարտությունը մեզանում ոչինչ չի փոխել։ Երեկվա անպատասխանատուները, որ մեզ հաղթական պատերազմի էին տանում, նույն դիրքերում են՝ խրոխտ ու հպարտ։ Այսօր էլ բոլոր հնարավոր ամբիոններից նրանց ձայնն է հնչում։ Ուսուցանում են մեզ, թե ինչպիսին պետք է լինենք եւ ինչպես պետք է մեր հայրենիքը սիրենք։ Ապագա տանող ճանապարհներ են ցույց տալիս։ Այս տապալումը նաեւ իրենց մեղքը համարելով՝ լռելու փոխարեն այլոց են մեղադրում, այլոց են հաշիվ ներկայացնում։ Չեն հիշում, որ հենց իրենք էին մեզ համոզում, թե Արցախի հարց չկա, թե այն լուծված է։ Մոռացել են՝ պնդում էին, թե ոչինչ չպետք է զիջել։ Մերժում էին փոխզիջումներով խնդրի լուծման ցանկացած միտք։ Հակառակորդի հետ հաշտության ու խաղաղության գնալու առաջարկ անողներին թիրախավորում ու պիտակավորում էին։

Նրանցից որեւէ մեկը չի ընդունել, որ նաեւ իր պոռոտախոսությունն է մեզ այս հանգրվան բերել։ Որեւէ մեկը, որպես չափիչ ունենալով 2020-ի նոյեմբերի 9-ի մեր պարտությունը, իր քայլերին ու իր հայտարարություններին չի անդրադարձել։

Նրանք պարտության տերը չեն։ Իրենց ուսերին պարտության բեռը չկա։ Այլոց մատնացույց անելով՝ շարունակում են իրենց ցինիկ եւ անպատասխանատու ընթացքը եւ կանգ չեն առնելու ու հետ չեն նայելու։

Ոչ մի պարտություն ու ոչ մի ծանր կորուստ նրանց չեն սթափեցնելու։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկուն՝ Չերչիլի մրցանակ, Կադիրովին էլ՝ «Ալեքսանդր Նեւսկու» շքանշան
հաջորդը
Մի ընտանիքի պատմություն. «Չկա հայրենիք` չկա տուն»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն