• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրվա «Շրջապատը»

Աննման Մինասյան 14:30 | 28.07.2022
Աննման Մինասյան 14:30 | 28.07.2022
Shrjapat newspaper

Գյումրիում դժվար է գտնել մեկին, որին ծանոթ չէ քաղաքին վառ երանգ հաղորդող կարմիր թերթը՝ «Շրջապատը»:

Քաղաքի կրպակներում եւ խանութներում «Շրջապատ» ժամանցային-լրատվական շաբաթաթերթի առաջին տպաքանակը հայտնվեց շուրջ երկու տասնամյակ առաջ: «Մի քանի ժամ անց պարզվեց, որ թերթի ամբողջ խմբաքանակը՝ 500 օրինակն էլ սպառվել է»,- հիշում է թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Սյուզի Մեխակյանը:

Հաջողությունից ոգեշնչված՝ հաջորդ շաբաթ թերթը տպագրում են ո՛չ կրկնակի, ո՛չ էլ եռակի, այլ վեցապատիկ տպաքանակով:

«Մնալ սկզբունքային եւ լինել հասարակությանն ու իշխանությանը կապող օղակ, ապահովել բազմակարծություն՝ անկախ հանգամանքներից, նպատակ ունենալ լինելու ոչ թե դիմադիր կամ ընդդիմադիր, այլ չկտրվելով իրականությունից՝ վեր հանել օրվա խնդիրները»,- ասում է խմբագիրն ու հպարտորեն փաստում, որ երկու տասնամյակի հեռվից չի հիշում դեպք, երբ դավաճանած լինի որդեգրած սկզբունքներին:

Shrjapat newspaperԴաշտում մենակ չլինելով՝ «Շրջապատը» կարողացավ հավաքել հավատարիմ ընթերցողների մեծ բանակ: Եղել է, որ մինչեւ 5000 տպաքանակ է վաճառվել քաղաքում: Ընթերցողը սպասում էր թերթի հոդվածաշարերին, իրական պատմություններին, հայտնիների հուշերին, օգտակար խորհուրդներին, մարզական, տնտեսական, քաղաքական վերլուծություններին: Ամենասպասվածներից էր ծննդատանն արված նորածինների առաջին լուսանկարների շարքը: Երեխաների անուն-ազգանուններով առաջին պաշտոնական լուսանկարները ոգեւորում էին ծնողներին եւ հարազատներին, իսկ ովքեր դեռ չէին հասցրել տեսնել իրենց նորածին երեխային, վազում էին մոտակա կրպակ՝ «Շրջապատում» նրա լուսանկարը գտնելու:

Ժամանակի հետ փակվեցին Գյումրիում գործող ժամանցային, լրատվական բոլոր թերթերի խմբագրությունները: Վերջին մի քանի տարում «Շրջապատը» Գյումրիում միակ տպագրվող շաբաթաթերթն է՝ խիստ նվազած՝ 1000 տպաքանակով: «Դեռ դիմանում ենք»,- ասում է խմբագիրը: Համաձայն է այն դիտարկմանը, որ թերթն այլեւս արդիական չէ, բայց ցավ է ապրում, որ ավանդական մշակույթ է վերանում: «Սա մշակույթի մաս է, որը պետք է պահպանել: Եթե խնդիրը դիտարկենք համաշխարհային մակարդակով, մի՞թե զարգացած եւ զարգացող երկրներում համացանց եւ նոր տեխնոլոգիաներ չկան: Կա՛ն, բայց թերթն իր տեղը չի զիջում համացանցին, քանի որ պետական քաղաքականություն են վարում այս ուղղությամբ: Պետությունն իր պարտավորությունն է համարում հատուկ մշակված ռազմավարությամբ պահպանել «թերթի» մշակույթը:

Մեխակյանը պատմում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է պետական աջակցության ծրագրերին, բայց մերժվել է: «Անցած շաբաթ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին եմ դիմել. «Դրամաշնորհներ եք հայտարարում հեռուստատեսության, լրատվամիջոցների համար, ինչո՞ւ մենք չենք կարող օգտվել դրանցից, ինչո՞ւ եք զրկում մեզ գոյատեւելու վերջին հնարավորություններից»: Պատասխան չստացա»:

Մեխակյանը դիմում է նաեւ մարզային իշխանությանը, կոչ անում, որ մարզպետարանը եւ քաղաքապետարանը քաղաքում բազմապրոֆիլ վերջին թերթի վերջին էջի փակվելու լուռ վկան չդառնան. «Թերթն ինձ համար այլեւս բիզնես չէ, շահույթ չի հետապնդում, այն պետք է պահել որպես քաղաքի կոլորիտի մաս: Պարզապես ամոթ է, որ մշակույթի քաղաքում թերթ չհրատարակվի»:

Թերթի սեփականատերը վստահեցնում է՝ քանի դեռ կրպակում «Շրջապատ» հարցնող կա, իրենց պարտքն են համարում նույն սիրով աշխատել: «Պատասխանատվություն եմ զգում մեր երկար տարիների ընթերցողի առաջ: Բայց եթե այսպես շարունակվի՝ առանց պետական քաղաքականության, ես էլ ստիպված կլինեմ…»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թռչնամսի վրա պիտի նշվեն անվանումը, զտաքաշը, բաղադրիչների ցանկը
հաջորդը
Անհայտ կորածների ընտանիքներին աջակցությունը կես տարով կերկարաձգվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն