• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Միկա Բադալյանը եւ Փառուխ-Քարագլուխ «ստատուս-քվոն»

Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.07.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.07.2022
Mika Badalyan
լուս. Սպուտնիկ Արմենիա

Հուլիսի 27-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Նեչաեւին հարց է ուղղվել, թե նա չի՞ կարծում, որ Երեւանի իշխանությունները ճնշում են գործադրում իրենց ռուսամետ հայացքները թաքցնել չվախեցող եւ հրապարակային արտահայտող գործիչների վրա։ Իբրեւ ասվածի հաստատում՝ բերվել է Միկա Բադալյանի օրինակը։

Այդ մակարդակի մամուլի ասուլիսներում պատահականությունները բացառվում են։ Եվ եթե թեման բարձրացվել, հրապարակայնացվել, հարցուպատասխանը տեղ է գտել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում, ուրեմն Մոսկվան Երեւանին «ուղերձ» է հղում։ Այնքան, որ Նեչաեւը պատրաստակամություն է հայտնում օժանդակելու հայ գործընկերներին՝ բարեփոխելու Հայաստանի պետական կառավարման համակարգը, եթե, իհարկե, Երեւանից «նման խնդրանք լինի»։

Միկա Բադալյանը տեղեկատվական դաշտում «հանրահայտ» դարձավ Փառուխ ադրբեջանական զինուժի «ներխուժման» օրերին։ Մարտի 25-ին նա «Ազատագրում» շարժման, որի հիմնադիրն է, ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն արեց․ «Բոլորովին վերջերս Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը։ Ըստ ամենայնի, Ալիեւի տերերը թույլ չտվեցին նրան հենց այնպես հեռանալ (Փառուխի եւ Քարագլխի բարձունքի դիրքերից- Վ․Ա․ ) եւ սադրում են հակամարտություն Ռուսաստանի հետ։ Այս պահին ադրբեջանցի ահաբեկիչները չեն լքում գյուղը, եւ կան կասկածներ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձելու է հերթափոխ իրականացնել եւ ավելացնել անձնակազմի թիվը։ Այդ դեպքում Արցախում նրանց հենակետերի մեծ մասը մնալու են կտրված եւ այնտեղ հասնելու համար պետք է մարտական գործողություններ սկսել։ Ռուս խաղաղապահներն ուժեղացնում են իրենց դիրքերը Փառուխի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ, 2008 թ․ Վրաստանի դեպքերի կրկնության հնարավորությունը մեծանում է»։

Ակնարկելով, որ 2008-ին վրացական զինուժը «գնդակոծել է» Հարավային Օսեթիայում տեղաբաշխված ռուս խաղաղապահներին, ինչից հետո Ռուսաստանն անցել է պատասխան գործողությունների, Միկա Բադալյանը փաստացի անոնսավորում էր ռուս-ադրբեջանական զինված բախումներ։ Այն դեպքում, երբ մարտի 22-ին Բաքու էր այցելել ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն, իսկ մեկ ամիս առաջ՝ Մոսկվայում նախագահների մակարդակով ստորագրվել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին Հռչակագիր։

Այդ օրերին ռուսական մամուլն անհանգստություններ էր փոխանցում, թե որոշ ուժերի ձեռնտու կլիներ, եթե Հարավային Կովկասում «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացվեր»։ Վերոբերյալ գրառմամբ Միկա Բադալյանը ոչ միայն չէր ցրում այդ մտահոգությունները, այլեւ տեսնում էր ռուս-ադրբեջանական «պատերազմի հնարավորության մեծացում»։

Իրազեկ մարդիկ կհիշեն, որ այդ օրերին Միկա Բադալյանը պարբերաբար «լայվ»-եր էր կազմակերպում Խրամորթից եւ Փառուխի շրջակայքից։ Մարտի 26-ին մամուլը փոխանցել է Փառուխի շուրջ իրավիճակի նրա գնահատականը․ «Ադրբեջանը լկտիաբար խախտում է բոլոր պայմանավորվածությունները (ե՞րբ եւ ո՞ւմ հետ ձեռք բերված- Վ․ Ա․) եւ անցնում սահմանները։ Խաղաղապահները չեն կարող հարձակվել (2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հավանականությունն արդեն բացառվում է — Վ․Ա․), թեեւ, անշուշտ, պետք է տեղը դնել ներխուժած թշնամուն (Իրականում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Փառուխ մտել են առանց մեկ կրակոցի, եւ ռազմական առումով դա ամենեւին էլ ներխուժում չէ, քանի որ նրանք անարգել շրջանցել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հենակետերը — Վ․ Ա․)։

Խաղաղապահներն այժմ սպասում են որոշման հենց վերեւից (ո՞վ է այս տեղեկության աղբյուրը, Միկա Բադալյանն ի՞նչ կապ(եր) ուներ խաղաղապահ զորախմբի հետ, որ իրեն թույլ էր տալիս նման հավաստիացում անել), ընդ որում չի կարելի տրվել «հույզերին»։ (Սա էլ, երեւի, հասցեագրված էր հայ հանրությանը՝ Հայաստանում եւ Արցախում, որ ցնցված էր Փառուխ եւ Քարագլուխ ադրբեջանական «ներխուժման» փաստից եւ առնվազն նաեւ պաշտոնական Ստեփանակերտի մակարդակով ակնկալում էր, որ խաղաղապահները «թուրքերին տեղը կդնեն»)։

Մեկ օր անց Միկա Բադալյանը հայ ժողովրդին ավետեց․ «Փառուխը եւ Քարագլուխը ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության տակ են։ Ադրբեջանի զինուժը լքել է տարածքները»։ Մարտի 28-ին, սակայն, Միկա Բադալյանի «Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջը փոխանցեց նրա այս գրառումը․ «Ես բազմիցս ասել եմ, որ Ալիեւին կստիպեն բացել երկրորդ ճակատը՝ ուզում է նա դա, թե ոչ։ Դրանում անձամբ համոզվեցի երեկ (մարտի 27-ին, երբ, ընդհակառակը, հայտնել էր, որ ադրբեջանցիները հեռացել են Փառուխից եւ Քարագլխից — Վ․Ա․), երբ Ադրբեջանի զինված ուժերը դուրս էին գալիս Փառուխից եւ Քարագլխից, բայց հետո ինչ-որ բան փոխվեց, եւ նրանք բացահայտ սկսեցին մեղադրել ՌԴ ՊՆ-ին ստի մեջ՝ վերջում հրաժարվելով հեռանալ»:

Որքան հասկացվում է, Միկա Բադալյանն այս դեպքում խոսում է որպես ականատես։ Եվ հարց է առաջանում՝ հայ բլոգերն ո՞ւմ թույլտվությամբ է մտել մի գոտի, որն այդ օրերին փակ էր (եւ փակ էլ մնում է) Արցախի իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների համար՝ չխոսած լրագրողների մասին, որոնց արգելված էր անգամ Խրամորթ մտնել։

Այդ օրերին Քարագլխի բարձունքում Պաշտպանության բանակը եւ կամավորականները լուրջ դիմադրություն էին ցուցաբերում։ Միկա Բադալյանի «փառուխյան օրագրում» այդ մասին ոչ մի հիշատակում, ինչպես տեսնում ենք, չկա։ Ամբողջ «տեղեկատվությունը» խարդավանքի «մեկնաբանության» տպավորություն է թողնում։ Ընդ որում՝ Ռուսաստանի գոնե հրապարակային դրսեւորած մտահոգություններին հակասող եւ կասկածների ու ենթադրությունների լայն ընդգրկում ունի։

Եթե սա է նրա «ռուսամետությունը», որ չի «վախենում չթաքցնել եւ պաշտպանել», ապա պետք է արձանագրել, որ ՌԴ ԱԳՆ-ում հայ-ռուսական համագործակցության եւ բարեկամության մասին պատկերացումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսություն չեն ներշնչում։ Իսկ եթե Մոսկվայում Միկա Բադալյանին «ռուսամետ հանրային գործիչ» են ճանաչում, որովհետեւ նա հայկական «Դիմադրություն» շարժման ակտիվիստ է եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա հետեւությունն ավելի «նստվածքային» է հատկապես Փառուխ-Քարագլուխ ադրբեջանական «ներխուժման» եւ մարտի 24-ին «այնտեղ» ձեւավորված «ստատուս-քվոյի» ենթատեքստում։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Հայ դատի արկածախնդրություն. Սեւակ Արամազդ
հաջորդը
Սպիտակ տունը Բլինքենի եւ Լավրովի զրույցը լավ ազդակ է համարել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն