• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կենդանիները կհամարակալվեն

Տաթեւիկ Ճուղուրյան 13:45 | 30.07.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:45 | 30.07.2022
CARD

Կառավարության որոշմամբ 2022-ի հոկտեմբերից Հայաստանում կներդրվի եւ կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգ։ Այն ուղղված է կենդանիների գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։

Գործընթացն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ եւ մարզպետարանների աջակցությամբ։

Lori marzՀուլիսի 28-ին կենդանիների պարտադիր համարակալման եւ հաշվառման պետական ծրագիրը քննարկվել է Լոռու մարզում։ Համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, խոշորացված համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ, ֆերմերներ եւ անասնաբույժներ։

Բանախոսներն այս ծրագրի ներդրումը կարեւոր քայլ են համարել գյուղատնտեսության զարգացման համար։ Մասնավորապես այն նպաստելու է անասնապահության եւ անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանն ու ֆերմերների եկամուտների աճին։

Մասնագետները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին, լսել գործընթացի իրականացման վերաբերյալ նրանց մտահոգությունները, որոնցից մեկն էլ ֆերմերների՝ անասնագլխաքանակը թաքցնելու փորձն է։

Հաջորդ ամիս խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կանցկացվեն Սյունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել
հաջորդը
«Գոհարները» միջազգային ոսկե մեդալը Գյումրի է բերել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն