• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ շախմատիստների նվաճումները միջազգային մրցաշարերում

aliq 13:23 | 01.09.2022
aliq 13:23 | 01.09.2022
chess

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է գրավել Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։

Հայ շախմատիստուհին վերջին տուրում ոչ–ոքի է խաղացել մրցաշարի առաջատար՝ Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ եւ, հավաքելով 8 միավոր, կիսել է 2-6–րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է 4-րդ տեղը, ինչի շնորհիվ նվաճել է 2023-ին անցկացվելիք Աշխարհի գավաթի ուղեգիր։

Աշխարհի գավաթին մասնակցելու կմեկնի նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Աննա Սարգսյանը։ Վերջին տուրում նա հաղթանակ է տարել ֆրանսուհի Սոֆի Միլյեյի նկատմամբ եւ 7,5 միավորով զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է Հայաստանից Եվրոպայի անհատական առաջնության մյուս մասնակիցներին, Էլինա Դանիելյանը, վերջին տուրում պարտվելով, 7 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Մարիա Գեւորգյանը 6,5 միավորով դարձել  է 24-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոն է դարձել լեհ Մոնիկա Սոչկոն, որը հավաքել է 8,5 միավոր։ 1-9-րդ տեղերը զբաղեցրած Եվրոպայի առաջնության մասնակիցները 2023-ի Աշխարհի գավաթի ուղեգիր ստացան։

Գաբրիել Սարգսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 32-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերի դասակարգման նոր աղյուսակը:

Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 80-րդը, Շանթ Սարգսյանը` 87-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 37-րդ, Աննա Սարգսյանը` 77-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 93-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդն է:

Արամ Հակոբյանը հաղթել է Դուբայի մրցաշարի 5-րդ տուրում

Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Արամ Հակոբյանը, միավորը կիսել է Սամվել Տեր-Սահակյանը: Հաղթանակ է տարել նաեւ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը:

Արամ Հակոբյանն ունի 4 միավոր եւ առաջատարից հետ է մեկ միավորով:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան Բրյուսելի համար անսպասելի միջոցներ կձեռնարկի
հաջորդը
Կամավոր ատեստավորումը՝ ուսուցիչների աչքերով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն