• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սանիտարական պայմանները Հայաստանի եւ աշխարհի բուժհաստատություններում

aliq 15:07 | 01.09.2022
aliq 15:07 | 01.09.2022
medicine

Հայաստանի առողջապահական հաստատությունների 97%-ն ունի հոսող ջրի մատակարարման եւ առողջապահական թափոնների անվտանգ աղբահանության համակարգ:

Առողջապահական հաստատությունների միայն 69%-ն ունի հիգիենայի պայմաններ՝ զուգարաններից մինչեւ հինգ մետր հեռավորության վրա գտնվող հոսող ջրով եւ օճառով տարրական հարմարություն:

Սանիտարական պայմանները բացակայում են հայաստանյան բուժհաստատությունների 19%-ում:

Տվյալները հիմնված են Հայաստանում 118 ստացիոնար բուժհաստատությունների եւ ատամնաբուժական կենտրոնների (ոլորտի հաստատությունների 60%-ը) շրջանում 2017-ի հոկտեմբերից մինչեւ 2018-ի փետրվարն արված մշտադիտարկման վրա:

Հիգիենայի պայմաններից զուրկ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համատեղ մշտադիտարկման ծրագրի ամենավերջին զեկույցի՝ աշխարհի երկրների առողջապահական հաստատությունների կեսում՝ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ այդ հաստատությունների զուգարաններում, չկան հիգիենայի պայմաններ՝ ջրով եւ օճառով կամ ալկոհոլ պարունակող նյութերով ձեռքերը մաքրելու տարրական հարմարություններ: Այդ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ, ինչը նրանց դնում է վարակվելու ավելի մեծ վտանգի տակ։ Ընդ որում՝ այդ մարդկանցից 688 միլիոնը բուժօգնություն է ստանում այնպիսի հաստատություններում, որտեղ ընդհանրապես չկան հիգիենայի պայմաններ։

Ջրամատակարարման եւ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը տարբերվում է ըստ տարածաշրջանի եւ ըստ երկրի եկամուտի:

Հիվանդանոցներն ավելի լավ վիճակում են, քան ավելի փոքր բուժհաստատությունները

Ամենաքիչ զարգացած երկրներում առողջապահական հաստատությունների միայն 53%-ն ունի շենքի տարածքում գտնվող անվտանգ ջրի աղբյուր: Համեմատության համար նշենք` համաշխարհային ցուցանիշը 78% է, ընդ որում՝ հիվանդանոցներն այս առումով ավելի լավ վիճակում են (88%), քան ավելի փոքր առողջապահական հաստատությունները (77%), մինչդեռ Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների համար այս ցուցանիշը 90% է։ Ընդ որում՝ քաղաքային շրջանների առողջապահական հաստատությունների շուրջ 3%-ը, իսկ գյուղական շրջանների առողջապահական հաստատությունների 11%-ը չունեն ջրամատակարարման ծառայություն։

5 բուժհաստատությունից միայն 1-ն ունի տարրական սանիտարական պայմաններ

Աշխարհում յուրաքանչյուր 10 առողջապահական հաստատություններից 1-ում տարրական սանիտարական պայմաններ չկան: Սանիտարական ծառայություններ չունեցող առողջապահական հաստատությունների համամասնությունը տատանվել է 3%-ից (Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազանի եւ Արեւելյան ու Հարավարեւելյան Ասիայի երկրներ) 22% տոկոսի (Ենթասահարյան Աֆրիկա) միջակայքում: Ամենաքիչ զարգացած երկրներում յուրաքանչյուր 5 առողջապահական հաստատությունից միայն 1-ն է (21%) ունեցել տարրական սանիտարական պայմաններ:

Ուղղված է ամենամեծ մարտահրավերներին դիմակայելուն

Զեկույցը հրապարակվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ընթացող համաժողովին: Ամենամյա համաժողովը, որը տեւում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը, ուղղված է մարդկության ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիների որոնմանը՝ պարենային անվտանգությունից եւ առողջապահության հասանելիությունից մինչեւ գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, կենսաբազմազանություն եւ կլիմայի փոփոխություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոսովոյի հետ վարչական գծի անցման նոր ռեժիմն՝ ուժի մեջ
հաջորդը
«Մշակութամետ»․ որ սահմանին ապրեն մշակույթով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն