• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կովկասյան երկրների տնտեսական աճի հպանցիկ վերլուծություն

aliq 19:20 | 01.09.2022
aliq 19:20 | 01.09.2022
economy

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ համավարակը եւ կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020-ին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4%-ով։ Հարավային Կովկասի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել՝ -5,3%, ինչը միայն համավարակին չի առնչվում:

Առաջին 7 ամիսներին Վրաստանի տնտեսության աճի միջին տեմպը 10,2% է

2021-ին վրացական տնտեսության վերականգնման տեմպերն ավելի բարձր են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից։ Տնտեսության վերականգնման այս տեմպերը շարունակվել են նաեւ այս տարի։ Մարտին տնտեսությունն աճել է 10,6%-ով, իսկ ապրիլին՝ 2,6%-ով։ Նույն տարվա մայիսին աճի տեմպը եղել է 25,8%,  ընթացիկ տարվա 5-րդ ամսում այն  11,6% էր։ Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,2%-ով, հուլիսին աճը եղել է 9,7%։ Իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին աճի միջին տեմպը 10,2% է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 12,2% էր։

Առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը եղել է 6,2%

Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 1,1%-ով գերազանցել է մինչ համավարակը եղած մակարդակը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 7,7%-ով գերազանցել է նախահամավարակային շրջանը, որը փետրվարին դեռ 3,3% էր։ Դա պայմանավրոված է մարտին նավթի գների կտրուկ աճով։

Մասնավորապես, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման եւ սահմանված պատժամիջոցների պատճառով նավթի գներն աճել են, իսկ նավթագազային արդյունաբերությունը գերիշխող է Ադրբեջանի տնտեսությունում։ Իրավիճակը չի փոխվել անգամ ապրիլին, հունվար-մայիսին տնտեսական աճը եղել է 7,2%, 2021-ի նույն ժամանակահատվածում այն 0,8% էր։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը եղել է 6,2%, ինչը 3,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա 7 ամիսների ցուցանիշը։

Առաջին 7 ամիսներին Հայաստանի տնտեսության աճի տեմպը եղել է 13,1%

Համավարակից հետո Հայաստանում անբարենպաստ իրավիճակ էր տնտեսության վերականգնման առումով: Բացի համավարակի պատճառով տնտեսական սահմանափակ ակտիվությունից՝ Հայաստանի պարագայում լրացուցիչ բացասական հանգամանք էր 44-օրյա պատերազմը։ Հետեւաբար 2021-ին Հայաստանի տնտեսության չափը 2,0%-ով ցածր կլինի մինչեւ համավարակը եղած մակարդակից։

Այս տարվա մարտին Հայաստանի տնտեսության աճը եղել է 6,7%, իսկ առաջին եռամսյակի աճը 9,6% էր, ինչը համավարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4%-ով։ Արդեն մայիսից տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քանի որ աճն այս ժամանակահատվածում եղել է 13,0%, իսկ հունիսին հասել է 18,3%-ի։ Հայաստանի տնտեսությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4%-ով։ Այսպիսով՝ ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը եղել է 13,1%, 2021-ի նույն ժամանակահատվածում այն եղել է 5.0%։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանում եւ Ադրբեջանում տնտեսության վերականգնման տեմպերը դրական էին, ինչը զգալիորեն անբարենպաստ էր Հայաստանի պարագայում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5%-ով, սակայն դա ակնհայտորեն հոռետեսական սցենարի նշան է, քանի որ աճի միտումը ներկա փուլում համեմատաբար բարձր է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դժբախտ պատահա՞ր, թե՞ հերթական զոհ
հաջորդը
Արսեն Զախարյանը լոնդոնյան «Չե՞լսի» կտեղափոխվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն