• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանում մեկնարկել է «Սթարմուս» փառատոնը

aliq 21:05 | 05.09.2022
aliq 21:05 | 05.09.2022
Starmus 2022

Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Ստարմուս» միջազգային վեցերորդ փառատոնը:

Բացման արարողությանը հետեւել է Սթիվեն Հոքինգի՝ «Գիտության օսկար» հռչակված  մեդալի հանձնումը, որին արժանացել է Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս եւ լուսանկարիչ Բրայան Մեյը՝ գիտության հանրայնացման մեջ մեծ ավանդի համար:

«Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, Ֆրե՛դի»,- մրցանակը ստանալիս ասել է Բրայան Մեյը։ Նա խոստովանել է` այն, որ փառատոնի հիմնադիրն ինքն է դրա գլխավոր մրցանակը ստանում, մի փոքր շփոթեցնող է։ Բրայանը նշել է, որ այդ պարգեւն իրեն չի պատկանում, այլ նրանց, ովքեր հետեւում են իրենց կոչմանը:

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Հատկանշական է, որ «Մարս 3-ը» տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011-ից եւ միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականի թղթակից Նունո Դոմինգեսը դեռ հունիսին անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաշխարհային Starmus փառատոնին։ «Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդ փառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակիրներին եւ ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։

Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, եւ կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել էր հեղինակը։

Նա հավելել էր, որ STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մյասնիկյանից Աբովյան՝ միայն Հերացու-Շարիմանյան փողոցներից
հաջորդը
Երեք դրվագ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն