• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

The New Times պարբերականի խմբագիրը լքել է Ռուսաստանը

aliq 16:08 | 06.09.2022
aliq 16:08 | 06.09.2022
Yevgenia Albats

The New Times պարբերականի խմբագիր Եվգենյա Ալբացը լքել է Ռուսաստանը եւ տեղափոխվել Նյու Յորք, որի համալսարաններից մեկում դասախոսի աշխատանք է ստացել։

Ալբացը մտավախություն է ունեցել, որ եթե շարունակի մնալ Ռուսաստանում, իրեն կարող են ձերբակալել։ Իր մտավախությունների մասին նա պատմել է իր յութուբյան ալիքում հրապարակած տեսանյութում։ «Ես չորս վարչական ակտ ունեի, ինձ հայտարարել էին «օտարերկրյա գործակալ», եւ արդեն հասկանալի է, որ երեք կամ չորս շաբաթ անց ձերբակալելու են»,- հայտարարել է Ալբացը:

The New Times պարբերականն ընդգրկված է «օտարերկրյա գործակալ» համարվող զանգվածային լրատվամիջոցների ռուսական պետական ռեեստրում։ Այս տարվա մայիսին Եվգենյա Ալբացի եւ նրան պատկանող «Նովիե Վրեմենա» ՍՊԸ-ի նկատմամբ չորս վարչական իրավախախտման ակտ էր կազմվել «Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու» մեղադրանքով։

Ալբացը հայտարարել էր, որ մտադիր է գանգատարկել «Ռոսկոմնադզոր»-ի որոշումը։ Այս տարվա հուլիսին, սակայն, Մոսկվայի Սոմոնովյան դատարանը, ընկերությանը մեղավոր ճանաչելով «ոչ հավաստի տեղեկություններ տարածելու» համար,  վերջինիս տուգանել էր 670 հազար ռուբլով։ Հուլիսին էլ Ալբացին ու նրա պարբերականը ներառել են «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցների ռուսական պետական ռեեստրում։

The New Times հասարակական-քաղաքական շաբաթական հանդեսը ՌԴ-ում լույս է տեսել 1943-2017 թվականներին եւ ներկայում հրապարակվում էր առցանց ձեւաչափով: 2018-ի հոկտեմբերին The New Times պարբերականը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների պատմության մեջ ամենախոշոր՝ 22 միլիոն 250 հազար ռուբլու տուգանքի էր ենթարկվել: Տուգանքը վճարելու համար պարբերականը ստիպված է եղել դիմել քրաութֆանդինգի (դրամահավաքության) եւ չորս օրում՝ 2018-ի նոյեմբերի 9-13-ը, հավաքել է տուգանքը վճարելու համար անհրաժեշտ ամբողջ գումարը:

2022-ի փետրվարի 28-ին էլ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնի պատճառներով ՌԴ գլխավոր դատախազության պահանջով ՌԴ-ում արգելափակել է The New Times-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արոնյանը 4–րդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան
հաջորդը
ՌԴ-ն լքել է 419 հազար մարդ, 49 հազարը հաստատվել է ՀՀ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն