• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազի մատակարարման վերսկսման ակնառու նախապայմանը

aliq 15:09 | 07.09.2022
aliq 15:09 | 07.09.2022
gas Russia

Կրեմլը «Հյուսիսային հոսք-1» գազատարով գազի մատակարարումների վերսկսման վերաբերյալ հանդես  է եկել բավական կոշտ հայտարարությամբ։ Ըստ այդմ, ինչպես գրում է Business Insider-ի մեկնաբան Հուեյլենգ Թանը, ռուսական կողմն ասել է, որ բնական գազի մատակարարումները ՌԴ-ից դեպի Եվրոպա չեն վերսկսվի, քանի դեռ «հավաքական» Արեւմուտքը չի չեղարկել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ գազի մատակարարումներին վերաբերող խնդիրներն ի հայտ են եկել պատժամիջոցների պատճառով, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանել են Արեւմուտքի երկրները, դրանց թվում Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Պեսկովը նաեւ ասել է, որ «Հյուսիսային հոսք-1» գազամուղով մատակարարումները անպայման կվերսկսվեն, եթե պատժամիջոցները մեղմացվեն։

Ռուսական գազի մատակարարումները Եվրոպային «Հյուսիսային հոսք-1»-ով դադարեցվել են անցյալ ուրբաթ, իսկ նախքան այդ մատակարարումների ծավալները նկատելիորեն կրճատվել էին։ Կրեմլն ու ռուսական գազային հսկան՝ «Գազպրոմը», հայտարարել են, որ գազի կրճատումները պայմանավորված են տեխնիկական պատճառներով։ Իսկ նույն գազամուղով մատակարարումների դադարեցումից հետո գազի գինը մեկ օրում աճել է 36%-ով։

Նշված տեխնիկական խնդիրը սովորաբար չի դառնում մատակարարումների դադարեցման պատճառ

«Գազպրոմ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Վիտալի Մարկելովն իր հերթին հայտարարել է, որ ընկերությունը չի վերսկսի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարով, քանի դեռ գերմանական կողմը չի վերանորոգի այն: Մինչդեռ գերմանական կողմը պնդում է, որ «Գազպրոմ»-ը խողովակաշարին առնչվող վերանորոգման որեւէ հանձնարարություն չի տվել:

«Գազպրոմ»-ի գործընկեր Siemens Energy-ից հակադարձում են՝ այնպիսի խնդիրը, որի մասին հայտարարում է ռուսական ընկերությունը, հեշտությամբ լուծվում է, եւ դա սովորաբար չի դառնում մատակարարումների դադարեցման պատճառ։

«Հյուսիսային հոսք 1»-ը Ռուսաստանից Եվրոպա գազի ամենամեծ խողովակաշարն է: Այն ձգվում է Վիբորգից՝ Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանի մոտից, մինչեւ Գերմանիայի հյուսիս-արեւելքում գտնվող Լյուբմին:

Բնականոն ռեժիմով աշխատում է միայն «Թուրքական հոսքը»

Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 40%-ը։ Reuters գործակալության տվյալներով Ռուսաստանն անցյալ տարի Եվրոպային մատակարարել է 155 միլիարդ խորանարդ մետր գազ, որի 1/3-րդից ավելին՝ «Հյուսիսային հոսք-1»-ով։

Եվ հիմա, երբ «Հյուսիսային հոսք-1»-ով մատակարարումները դադարեցված են, երկու խողովակաշար է դեռ մնում, որոնցով ռուսական գազը մտնում է Եվրոպա։ Մեկն անցնում է Ուկրաինայի տարածքով, մյուսը հայտնի «Թուրքական հոսքն» է։ Ուկրաինայի տարածքով անցնող գազամուղով մատակարարումների ծավալները նկատելիորեն կրճատված են ռուս-ուկրաինական ռազմական առճակատման պատճառով։ Բնականոն ռեժիմով աշխատում է միայն «Թուրքական հոսքը»։

Վերլուծաբանների գնահատմամբ, այս իրավիճակում գազային շուկան Եվրոպայում իրեն չափազանց նյարդային կդրսեւորի եւ կլինի գերզգայուն ամենի նկատմամբ, որոնք կառնչվեն «Թուրքական հոսքին» եւ Ուկրաինայով անցնող գազամուղին։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների փոխայցելությունները կդյուրացվեն
հաջորդը
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը հրատապ է դառնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն