• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տարեսկզբից Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ

aliq 17:55 | 07.09.2022
aliq 17:55 | 07.09.2022
Armenia tourism

ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ հունվարից օգոստոս Հայաստան է ժամանել շուրջ 1 միլիոն 30 հազար զբոսաշրջիկ։

Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ը (3 %) եւ Գերմանիան (1% )։

Ըստ Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների՝ 2022-ի օգոստոսին Հայաստան 261 հազար 834 զբոսաշրջային այցելություն է կատարվել։

Հայաստան ժամանած 372086 ՌԴ քաղաքացուց 331306-ը մեկնել է

ՀՀ ՏԿԵ միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը հայտնել է, որ 2022-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 372 հազար 86 ՌԴ քաղաքացի, որոնցից 331 հազար 306-ը հեռացել է երկրի տարածքից։

Դավթյանն ընդգծել է, որ տարբերությունն այս պահին դրական է` 40 հազար 780, ինչը գերազանցում է նախորդ տարիների նույն ցուցանիշը։ Առաջին եռամսյակում մուտք է գործել 142 հազար 117 ՌԴ  քաղաքացի, իսկ լքել`138 հազար 111-ը, տարբերությունը եղել է 4006 քաղաքացի։

ՌԴ քաղաքացին երկիր մուտք գործելու օրվանից ունի 180 օր ժամկետ` ՀՀ-ում առանց հաշվառման ապրելու եւ ցանկացած տեսակի գործունեություն ծավալելու համար։ Եթե նա ծրագրում է ավելի երկար ժամկետով մնալ եւ աշխատել այստեղ և ունի բնակության օրինականությունը հավաստող փաստաթուղթ, որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացի՝ ազատվում է աշխատանքի թույլտվությունից եւ կացության կարգավիճակի պահանջից։

«Հուլիսին ՌԴ քաղաքացիներից արձանագրել ենք բավականին մեծ աշխուժություն, նրանք առցանց դիմել են Միգրացիոն ծառայություն, ինչի հիման վրա տեղեկանք ենք տրամադրել աշխատանքային պայմանագրի ժամկետով»,– ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նշել է ՄԾ մամուլի քարտուղարը` ընդգծելով, որ այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով։ Ամենահայտնի աշխատանքային ուղղությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։

Հունվարի 1-ից ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներից եւ նրանց ընտանիքների անդամներից ընդհանուր առմամբ ներկայացվել է մոտ 3000 հայտ։ Դիմողների մեծ մասը ՌԴ քաղաքացի է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Պարենային գործարքին» խափանում է սպառնում
հաջորդը
Հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով․ ՌԴ նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն