• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Մինսկի խումբը դեռ մեռած չէ

Մհեր Արշակյան 16:00 | 08.09.2022
Մհեր Արշակյան 16:00 | 08.09.2022
Philip T. Reeker

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Այսինքն՝ Ռիքերը եկել է հասկանալու, թե «որտեղ են կանգ առել»։ Հայաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան դեռ համոզված են, որ Մինսկի խումբն անելիք ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։ Ադրբեջանը՝ ուղիղ հակառակը։ Ըստ նրա՝ Մինսկի խումբն իր գործունեությունն ավարտել է, ընդ որում՝ անփառունակ։

«Մինսկի խումբը մեռած է, իսկ վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար»,- այս տարվա հուլիսի 30-ին հայտարարել էր Իլհամ Ալիեւը։ Դեռ ապրիլի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելուց»։ Ռուսաստանն իրեն դիտարկում է Մինսկի խմբի մաս, բայց հիմա գերադասում է Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատել ուղիղ։ Թվում է, թե Իլհամ Ալիեւն իսկապես ճիշտ է, «Մինկի խումբը մեռած է»։

Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ Ադրբեջանը դուրս չի գալիս այդ խմբից։ Նույնիսկ Ռուսաստանն է ընդունում, որ կոնֆլիկտը լուծված չէ, բայց не дօ Минской группы։ Ադրբեջանը Մինսկի խմբից դուրս չի գալիս, որովհետեւ գիտի, որ եթե Մինսկի խումբը չլինի, հարցն ուղղակիորեն կտեղափոխվի ՄԱԿ, որն արդեն կսկսի ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական եւ գոյութենական քննարկումներ։

Արդեն իսկ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն այս տարվա օգոստոսի 30-ին ընդունեց, որ 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի պետական պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եւ ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելություն են հրահրում ու ռասիստական կարծրատիպների քարոզչություն են իրականացնում։ Այսինքն՝ հայերի հանդեպ ատելությունն Ադրբեջանում հասցված է պետական մակարդակի։

Ադրբեջանում գիտեն, որ հենց այսպիսի եզրակացությունների հիման վրա ՄԱԿ-ը ճանաչեց Կոսովոյի անկախությունը Սերբիայից։ Եթե դու ասում ես՝ կոնֆլիկտ չկա, ուրեմն ուզում ես բռնանաս։ ՄԱԿ-ն ասում է՝ գուցե չկա կոնֆլիկտ, բայց կա ատելություն։ Իսկ որտեղ ատելություն, այնտեղ բռնություն։ Եթե բռնանում ես, ուրեմն պիտի անկախությունը ճանաչենք։

Հետեւաբար Ադրբեջանն առաջիկայում ստիպված կլինի ընդունել, որ Մինսկի խումբն անելիք ունի։ Կամ կսկսի խոսել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, որպեսզի ցույց տա, որ հակված է երկխոսության։

Ադրբեջանի օգտին չեն խոսում նաեւ սահմանային սպանությունները։ Ճիշտ է, այդ սպանությունները նա փորձում է միջազգային հանրությանը մատուցել այն սոուսով, թե հայկական կողմից անընդհատ կրակում են իրենց դիրքերի վրա, բայց չգիտես ինչու, միայն մեր զինվորներն են զոհվում։

Այնպես որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այցը պատահական չէ։ Ադրբեջանը վաղ թե ուշ կնստի Մինսկի խմբի սեղանի շուրջ։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կենսաթոշակներ վճարող 12 բանկերից 4-ն են միացել համակարգին
հաջորդը
Մեքենան տեղում կմաքսազերծվի, կհաշվառվի ու պետհամարանիշ կտրվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն