• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինդոնեզիան պատրաստ է ապահովելու Պուտինի անվտանգությունը

aliq 16:44 | 08.09.2022
aliq 16:44 | 08.09.2022
Indonesia G20

Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը հայտնել է, որ Ինդոնեզիան պատրաստ է ապահովելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը G20-ի գագաթնաժողովում:

«Որպես այս տարի G20 գագաթնաժողովն ընդունող երկիր՝ մենք, իհարկե, անվտանգության երաշխիքներ կտրամադրենք բոլոր մասնակիցներին։ Ինդոնեզիան բազմիցս ընդունել է միջազգային հանդիպումներ՝ ԱԽՏՀ, АСЕАН, Արեւելաասիական գագաթնաժողով եւ այլն։ Իհարկե, Ինդոնեզիան երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը, առաջին հերթին այն պետությունների ղեկավարների համար, որոնք պատրաստվում են մասնակցելու»,- ասել է նա։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է նոյեմբերին Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերը: Գագաթնաժողովում ելույթ է ունենալու նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուշակովն ընդգծել է, որ ի հեճուկս Արեւմուտքի ճնշումների՝ հետ կանչելու Ռուսաստանի մասնակցության հրավերը, Ինդոնեզիան, միեւնույնն է, հրավիրել է Պուտինին գագաթնաժողով։

Մեծ յոթնյակի երկրները ափսոսանք էին հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։

G20-ի գագաթնաժողովը Բալի կղզում տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը։ Այս տարի երկրների ղեկավարներին դիմավորելու առաքելությունը ստանձնել է ձեւաչափի մշտական մասնակից Ինդոնեզիան։ Չինաստանը կոչ էր արել օգտագործելու G20-ը՝  քննարկելու համար միջազգային ֆինանսատնտեսական հարցերը, ոչ թե Ուկրաինայի իրավիճակը:
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեքենան տեղում կմաքսազերծվի, կհաշվառվի ու պետհամարանիշ կտրվի
հաջորդը
Ըստ 17%–ի` եթե Վրաստանը երկրորդ ճակատ բացեր, կդառնար ԵՄ թեկնածու երկիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն