• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Արցախը ռուսահայ միլիարդատիրոջ ապաստան

aliq 15:30 | 10.09.2022
aliq 15:30 | 10.09.2022
Ruben Vardanyan

«Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր եւ բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղ»,- գրում է Eurasianet-ի երեւանյան թղթակից Անի Մեջլումյանը։

Թեեւ նա իր քայլը ներկայացրել է որպես հայրենասիրական ժեստ, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանի անկայուն վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղում, ոմանք կարծում են, որ նրա դրդապատճառները կարող են ավելի շատ կապված լինել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած ծանր ֆինանսական պատժամիջոցների հետ:

«Ծառայելով որպես օրինակ՝ ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարեւոր է Արցախը ինձ եւ բոլորիս համար»,- ասաց նա սեպտեմբերի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։

«2020 թվականի պատերազմից հետո մենք՝ աշխարհասփյուռ հայերս, պարտավոր ենք լինել Արցախի ժողովրդի հետ։ Պետք է ոչ թե ցուցաբերել սոսկ բարոյական, այլ առարկայական աջակցություն»։ Նա ասաց, որ «հրաժարվել է» Ռուսաստանի քաղաքացիությունից եւ «Արցախ է եկել որպես Հայաստանի քաղաքացի»։

Վարդանյանը Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 2021 թվականին։ Չմանրամասնելով իր տեղափոխության ծրագրերը՝ նա նշեց, որ ակնկալում է ժամանակի մեծ մասն անցկացնել Ղարաբաղում։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա այնտեղ ունի սեփական տուն։

Գործարար եւ ներդրումային բանկի հիմնադիր Վարդանյանը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, Հայաստանում հայտնի է բարեգործական ծրագրերով: Նա հիմնել է IDeA հիմնադրամը, որն իրականացնում է զարգացման ծրագրեր, ինչպես նաեւ «Ավրորա» հեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ քաջալերելով մարդասիրությունն ամբողջ աշխարհում: Նա նաեւ Դիլիջանի «United World College» էլիտար դպրոցի հիմնադիրն է: Սեպտեմբերի 1-ին Ռուսական РБК-ին տված հարցազրույցում Ռուսաստանում իր ունեցած ակտիվների մասին հարցին նա պատասխանել է ՝ «Ամեն ինչ կտամ իմ գործընկերներին եւ կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին»:

Վարդանյանն ամերիկյան կամ եվրոպական պատժամիջոցների տակ չէ, սակայն նրա անունը ներառվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի «Պուտինի հաշվետվողականության ակտ» օրինագծում, որով կոչ է արվում նրա եւ մյուս «կլեպտոկրատների» նկատմամբ կիրառելու անձնական պատժամիջոցներ։

Նույնիսկ հատուկ պատժամիջոցների չենթարկված շատ գործարարներ, երկրի նկատմամբ ֆինանսական լայնածավալ սահմանափակումներից դրդված, ստիպված են եղել հեռանալ երկրից:

Նա հերքեց, որ իր քայլը ֆինանսական դրդապատճառներ ունի։ «Ռուբեն Վարդանյանը պատժամիջոցների տակ չէ,- ասաց նա սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում։- Եթե ես ուզենայի փախչել պատժամիջոցներից, կարող էի փախչել ցանկացած այլ երկիր: Ինձ համար հեշտ է խոսել իմ մտադրությունների մասին, քանի որ ես արդեն շատ բան արել եմ եւ անում եմ իմ երկրի համար»:

Վարդանյանի անունը ներառված է եղել Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության կառավարության գլխավորած փողերի լվացման եւ կոռուպցիոն հսկայական ցանցին վերաբերող, ինչպես նաեւ մի քանի այլ խոշոր կոռուպցիոն սկանդալներում:

Նա մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախկին ղեկավարության հետ։ Նրա հարաբերությունները վատացան երկրի ներկայիս ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ վերջինս փակեց նախորդ կառավարության սկսած պետական-մասնավոր ներդրումային նախագիծը, որը մշակել էր Վարդանյանը։

2020 թվականի պատերազմից ի վեր Վարդանյանը պարբերաբար խոսել է հայկական հարցերի մասին՝ միաժամանակ աշխատելով ուղղակիորեն չհարձակվել գործող իշխանության վրա։

Նրա կոռուպցիոն սկանդալները Հայաստանում գրեթե չեն շոշափվել, եւ նա վաղուց դիտվում է որպես պոտենցիալ քաղաքական խաղացող այնտեղ, որտեղ շատ քաղաքացիներ հիասթափված են ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ ընդդիմությունից: Ստեփանակերտի ասուլիսում նա չբացառեց քաղաքական դերակատարում ունենալ Հայաստանում կամ Ղարաբաղում։

«Մենք խոսում ենք ծառայության մասին, ոչ թե պաշտոնի, որով ես իշխանություն եմ իրականացնում ձեր նկատմամբ որպես կառավարիչ, այլ պաշտոն, որով ես ծառայում եմ ձեզ,- ասաց նա։- Ես պատրաստ եմ ամեն ինչի, բայց դա չէ պատճառը, որ եկել եմ այստեղ»:

Լուրեր են պտտվում, որ Վարդանյանը կապ ունի Հայաստանում 2021 թվականին հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Ասուլիսում նա ասաց, որ «համագործակցում եւ մտքեր է փոխանակում» կուսակցության հիմնադիրների հետ, սակայն ավելի խոր կապերը չխոստովանեց։

Տեղափոխվելու մասին նրա հայտարարությունից հետո կուսակցությունը ողջունել է նրա որոշումը։ «Կուսակցությունը լիովին սատարում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունը՝ ստեղծելու Արցախի անվտանգության ամրապնդման եւ զարգացման համահայկական ճակատ»,- ասված է հաղորդագրությունում։

Այդուհանդերձ, շատերն այդ քայլը համարում են ավելի շահադիտական: «Վարդանյանը միլիարդներ է վաստակել Ռուսաստանում… Այժմ Վարդանյանը կարող է կորցնել այդ գումարներն ու անշարժ գույքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով,- գրել էր ռուսական իշխանամետ վերլուծաբան Սերգեյ Մարկովը Telegram-ի իր ալիքում։- Եվ հիմա Վարդանյանն անում է ամենաէլեգանտ գամբիտը. նա ձեւացնում է, թե ինքն իրեն զոհաբերում է հանուն Ղարաբաղի ժողովրդի, տեղափոխվում է Ղարաբաղ ու հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից՝ իրականում դրանով իսկ խուսափելով հակառուսական պատժամիջոցներից»։

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փնտրենք իմաստ
հաջորդը
Հայաստանում շոկոլադի ու բանանի համով անանուխ են աճեցնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն