• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի անձնագրով ՀՀ մուտք գործողների մեծ մասն ազգությամբ քուրդ է. Ղազարյան

aliq 15:09 | 12.09.2022
aliq 15:09 | 12.09.2022
Armenia Migration service

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ ՀՀ–ում պաշտոնապես գրանցված աշխատողների միայն 3%-ն են աշխատանքային ներգաղթյալները։

Նա նշել է, որ ոչ ԵԱՏՄ անդամ երրորդ երկրներից ժամանած օտարերկրացիները, որոնք աշխատում են Հայաստանում, մեր աշխատողների ընդհանուր թվի շուրջ 1%-ն են: «Եթե ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին էլ հաշվենք, որոնք աշխատում են մեր երկրում, այդ թիվը կարող է լինել առավելագույնը 3%»,– հավելել է Ղազարյանը։

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանի աշխատանքային ներգաղթյալների առաջին հորիզոնականում, ինչպես եւ ընդհանուր զբոսաշրջային հոսքերի դեպքում Ռուսաստանն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Իրանը, ապա` Ֆիլիպինները։

Ըստ Ղազարյանի՝ Հնդկաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան այս տարի նվազել է. ավելի շատ մեկնողներ են եղել, քան ժամանողներ։ 2022-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 9898 քաղաքացի, Հայաստանից մեկնել 11 հազար 262-ը։

Հայաստանում աշխատող իրանցիների տարեկան թիվը մի քանի հարյուրից չի անցնում։ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ երկրից Հայաստան ընդհանուր մուտքերի ծավալը կարող է գերազանցել շուրջ 7000–ը, բայց ելքերն էլ գրեթե 7000-ի չափ են։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին,  Միգրացիոն ծառայության պետը շեշտել է, որ Ադրբեջանի անձնագրով «ո՛չ մուտք, ո՛չ ելք սահմանահատումները ցույց չեն տվել»։ Մինչդեռ Թուրքիայի քաղաքացիները մշտապես ելումուտ են անում։ Թուրքիայի քաղաքացիների մուտքի եւ ելքի 2022-ի ցուցանիշները նախորդ տարիների ցուցանիշներից գրեթե չեն տարբերվում։

«Այս տարվա մուտքերի ու ելքերի տարբերությունը շուրջ 100 է` 3900 մուտք, 3800 ելք։ Իմ աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ երբ առնչվում ենք Թուրքիայի քաղաքացու անձնագիր ունեցող անձանց հետ, նրանց ճնշող մեծամասնությունը քրդեր են»,– նշել է Ղազարյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամբողջական պատվաստվել է 1 միլիոն 23 հազար 452 մարդ
հաջորդը
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն