• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կազատվեն 20% եկամտահարկ վճարելու պարտավորությունից

aliq 17:16 | 12.09.2022
aliq 17:16 | 12.09.2022
Parliament Armenia

ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ալխաս Ղազարյանը հանդես են եկել Հարկային օրենսգրքից բնակելի տունը վաճառելու դեպքում 20% եկամտահարկ վճարելու պարտավորության պահանջը հանելու օրենսդրական առաջարկով։

Խորհրդարանի նիստում նախագիծը ներկայացնելիս Պապոյանը հայտնել է, որ պատգամավորներն ու ԱԺ ղեկավարությունը բազմաթիվ նամակներ են ստացել այս խնդրի հետ բախված ՀՀ քաղաքացիներից, ուստի եւ որոշել են փոփոխություն առաջարկել օրենքում։

Ըստ նրա՝ այժմ, երբ քաղաքացին նոր տուն է կառուցում ու ինչ–ինչ պատճառներով 2 տարվա ընթացքում որոշի վաճառել տունը, ստիպված է վճարել 20% եկամտահարկ։ Բացի դրանից, ըստ պատգամավորի, նաեւ այլ խնդիր կա.  ՀՀ բոլոր շրջաններում, բոլոր բնակավայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որոնք մարդիկ սարքել են, ապրում են, բայց ավարտական ակտը չկա։

«Ու եթե այսօր քաղաքացին որոշի այդ ավարտական ակտը հանել ու վաճառել, ապա ստիպված է լինելու այն տան համար, որտեղ 20-30 տարի ապրել է, 20% եկամտային հարկ վճարել։ Կամ գյուղերում բազմաթիվ տներ կան, որ առաջին հարկը կառուցել, ապրում են, երկրորդը չեն ավարտել։ Հիմա, եթե այդ տունը վաճառեն, նորից ստիպված են լինելու 20% հարկ վճարել»,– նշել է Պապոյանը։

Իրավիճակը շտկելու համար նախագծի հեղինակներն առաջարկել են օրենքից հանել այս դեպքերի համար սահմանված վերոհիշյալ դրույթը: Պատգամավորի համոզմամբ, բերված օրինակները հիմնականում սոցիալապես անապահով մարդկանց են վերաբերում, որոնք տարբեր պատճառներով ստիպված են լինում վաճառել իրենց տները։

Մտահոգությունը, որ օրենքի հնարավորությունից կարող են օգտվել կոմերցիոն վաճառքով զբաղվողները, ըստ պատգամավորի, ՊԵԿ–ում բացառել են` վստահեցնելով, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հեշտությամբ կպարզեն չարաշահման հնարավոր փորձերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատար
հաջորդը
Եթե գնդակոծությունները չդադարեցվեն, հետեւանքներն աղետալի են լինելու. Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն