• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հուղարկավորությանը հրավիրված են միայն պետությունների ղեկավարները

aliq 12:24 | 13.09.2022
aliq 12:24 | 13.09.2022
Queen Elizabeth II

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ երկուշաբթի, եւ այն կլինի ոչ աշխատանքային:

Հուղարկավորության ընթացակարգը տասնամյակներ առաջ մանրամասնորեն մշակվել է Նորին Մեծության անմիջական մասնակցությամբ: Մայրաքաղաքում հանգուցյալի աճյունը դիմավորելու են վարչապետ Լիզ Թրասը եւ բարձրաստիճան այլ ղեկավարներ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հուղարկավորությանը նախորդող չորս օրերի ընթացքում թագավորական դրոշով ծածկված եւ Բրիտանիայի կայսրության թագը վրան դագաղը կտեղադրեն բրիտանական խորհրդարանի սրահում, որ հպատակները կարողանան հրաժեշտ տալ 70 տարի եւ 7 ամիս գահակալած 96-ամյա միապետին:

Թագուհու դստեր՝ իշխանուհի Աննայի ուղեկցությամբ միապետի աճյունը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգից ինքնաթիռով կփոխադրեն Լոնդոնի արվարձանում գտնվող «Նորթհոլի» ռազմական օդակայան:

Հաջորդ օրը թագուհու աճյունը զինվորական պատիվներով Բուքինգհեմյան պալատից Լոնդոնի փողոցներով կփոխադրեն Վեսթմինսթերյան պալատ, որտեղ անգլիական եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին թագավոր Չառլզ Երրորդի եւ նրա ընտանիքի անդամների ներկայությամբ կկատարի հոգեհանգստի կարգ:

Եկեղեցական արարողությունից հետո սրահը կբացեն շարքային մարդկանց համար: Սեպտեմբերի 19-ին Նորին Մեծության աճյունը կփոխադրեն Վինձորի պալատ, որտեղ գտնվում է նրա հոր՝ Ջորջ Վեցերորդի մատուռը: Մատուռում Եղիսաբեթ Երկրորդին հողին կհանձնեն հոր եւ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին:

Ըստ CNN-ի՝ Սպիտակ տան անանուն պաշտոնյան հայտնել է, որ Բուքինգհեմյան պալատը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությանը հրավիրել է միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ նրա կնոջը՝ չհրավիրելով ամերիկյան առաջնորդի պատվիրակությանը:

Ամերիկյան Politico պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատճառաբանել է, թե Վեսթմինսթերյան աբբայությունն այնքան մարդաշատ է լինելու, որ հուղարկավորությանը հնարավոր չէ ընդունել յուրաքանչյուր երկրից երկուսից ավելի ներկայացուցչի: Ընդ որում՝ յուրաքանչյուր երկրից հուղարկավորության արարողությանը հրավիրված են միայն պետությունների ղեկավարներն իրենց ամուսինների կամ գործընկերների հետ։

Պարբերականը գրում է նաեւ, որ պետությունների ղեկավարներին խնդրել են Մեծ Բրիտանիա ժամանել կոմերցիոն թռիչքներով, ուղղաթիռների օգտագործումն արգելված է։ Բացի դրանից՝ համաշխարհային առաջնորդներին զգուշացվել է չօգտագործել սեփական պետական ​​մեքենաները՝ հուղարկավորության վայր ժամանելու համար, փոխարենը նրանց բոլորին միասին կտեղափոխեն ավտոբուսով։

Նոր թագավոր Չառլզ Երրորդի թագադրության պաշտոնական արարողության օրը դեռ որոշված չէ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանից Վրաստան գազի արտահանումն ավելացել է
հաջորդը
Հարաբերականորեն կայուն իրավիճակ ԼՂ շփման գծում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն