• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այս պահին 49 զոհ ունենք. Փաշինյան

aliq 12:57 | 13.09.2022
aliq 12:57 | 13.09.2022
parliament

ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների հետեւանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ «Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չէ։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,– ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ չորս ուղղություններով, իսկ հետագայում եւս 2-3 ուղղություն է ավելացել։

Փաշինյանը հավելել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունն այս պահին նվազել է, սակայն 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ադրբեջանական զինված ուժերը  «Գրադով» հարվածներ են հասցրել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Թիրախավորվել է Վերիշեն գյուղը։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ արկերն ընկել են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։ Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է:

Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։ Հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներից 4-ին տեղափոխել են Երեւանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ։

Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել  է «հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի եւ Լաչինի ուղղություններով Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ սադրանքի» մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի եւ մատակարարման ճանապարհների միջեւ ընկած տարածքները։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնելու ազատագրված սահմանամերձ շրջաններում խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի Ադրբեջանի կատարումը եւ լարվածության մթնոլորտ պահպանելու Ադրբեջանի սահմանների մոտ»։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է եւ սուտ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ակնհայտ տեղեկատվական հենք էր պատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվությունները»,– նշել էր նա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը
հաջորդը
Միրզոյանը զրուցել է Լավրովի եւ Դոնֆրիդի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն