• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրամիությունը պետք է հստակորեն արձագանքի իրավիճակին. Կալյուրանդ

aliq 16:16 | 13.09.2022
aliq 16:16 | 13.09.2022
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցած գիշեր տեղի ունեցած ռազմական բախումը լարվածության վտանգավոր սրացում է, որը պետք է թուլացվի։

«Հորդորում ենք անմիջապես դադարեցնել բռնությունները եւ վերադառնալ բանակցությունների։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ՝ իրավիճակի կայունացմանը նպաստելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Եվրամիության արտգործնախարարը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը եւս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։

«Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձեւով դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտելու եւ կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնելու այս հարձակումները»,-  իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ֆուրլասը։

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն իր հերթին  խստորեն դատապարտել է նախորդ գիշերվա Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների վրա։

«Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական բնակավայրերը՝ պատճառ դառնալով դեռեւս անհայտ թվով զոհերի»,- նշել է Կալյուրանդը:

Նա ընդգծել է, որ այս նոր ագրեսիան շարունակությունն է մարտին եւ օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ Բաքվի կոպիտ խախտումների, որոնց ժամանակ ադրբեջանական կողմն օգտվել էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային եւ տարածաշրջանային իրադրությունից։

Կալյուրանդը միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հորդորել է հստակորեն արձագանքել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Ըստ նրա՝ երկու կողմերին զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։

«Ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում համաձայնության եկան՝ մեկ ամսվա ընթացքում սկսելու աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Կոչ եմ անում Բաքվին չվատնելու այս պատմական հնարավորությունը եւ առանց հապաղման վերադառնալու բանակցային սեղան»,- հայտարարել է Կալյուրանդը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի խիստ զգուշացումը Հունաստանին
հաջորդը
Կախվածից ոչինչ կախված չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն