• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ընդգծել է միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

aliq 17:40 | 13.09.2022
aliq 17:40 | 13.09.2022
MFA Armenia

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին  հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։

Նախարար Միրզոյանը Բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի  դեմ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական եւ համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:

Տոյվո Կլաարն ու Ֆիլիպ Ռիքերը կայցելեն տարածաշրջան

Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ուղեւորվում է Հայաստան ու Ադրբեջան: Նա  նշել է, որ եվրոպացի պաշտոնյան տարածաշրջան է մեկնում՝ աջակցելու  լարվածության թուլացմանն ու քննարկելու Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։

Եվրամիության արտգործնախարարը հայտարարության տեքստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու անհրաժեշտության մասին։

«Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ այս լարվածությունը, եւ հրադադարը պետք է լիովին հարգվի»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, իսկ ինքը խոսել է արտգործնախարարների հետ։

ԵՄ-ն վերստին հավաստիացրել է, որ հավատարիմ է միջնորդի դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հասնելու նպատակով շարունակելու հանձնառությանը։

Ամբողջական եւ կայուն զինադադար է անհրաժեշտ. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։

«Ամբողջական եւ կայուն զինադադար է անհրաժեշտ։ Խաղաղությանը եւ կայունությանը այլընտրանք չկա, եւ չկա այլընտրանք դիվանագիտությամբ դրանք ապահովելուն»,- գրել է Միշելը:

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

Ըստ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Ֆիլիպ Ռիքերը ավելի վաղ Երեւանում հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ եւ քննարկել ԱՄՆ աջակցությունը տեւական խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կախվածից ոչինչ կախված չէ
հաջորդը
Մակրոնը կոչ է արել հարգելու ՀՀ տարածքային ամբողջականությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն