• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դիվանագիտությունը պետք է հաղթի

aliq 19:07 | 13.09.2022
aliq 19:07 | 13.09.2022
Marija Pejčinović Burić

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի շուրջը զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Բուրիչը համոզմունք է հայտնել, որ Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ այդպես են պարտավորվել  Եվրախորհուրդ մտնելիս։

«Երկու երկրների իշխանությունների միջեւ վերջին անմիջական շփումները բարձր մակարդակով խոստումնալից էին եւ պետք է շարունակվեն»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Բուրիչն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը:

Հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը եւս անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին Ադրբեջանի հասցրած հարվածները։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին անընդունելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է Կարպենտերը։

Իրանի համար անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր հերթին անհանգստություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումների եւ լարվածության սրման առնչությամբ: Դիվանագետը զսպվածության եւ հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:

Քանանին ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն: Խոսնակը նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է այս խնդրին առնչվող զարգացումներին եւ ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու հարեւան երկրների միջեւ հակասությունների կարգավորման համար:

Անպատժելիությաունը մղում է ավելի ցեղասպանական վարքագծի

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը եւս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումը: «Կանադան եւ միջազգային հանրությունը նավթով հարուստ Ադրբեջանին անպատժելիության կանաչ լույս են տվել, ինչով վերջինիս մղում են ավելի ցեղասպանական վարքագծի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարեւորել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը
հաջորդը
Սահմանի որոշ հատվածներում իրադրությունը դեռեւս ծայրահեղ լարված է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն