• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մտադիր են բացահայտել ՌԴ-ում մարդու իրավունքների խախտումները

aliq 18:17 | 16.09.2022
aliq 18:17 | 16.09.2022
European Union

Ըստ Ֆրանսպրես, Reuters եւ AP գործակալությունների՝ ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի, դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող խորհրդին՝ Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին մշտադիտարկող անկախ փորձագետ նշանակելու համար։

Նախքան համաձայնության գալը ԵՄ անդամ քսանվեց երկրների ներկայացուցիչները թունդ բանավեճեր են ունեցել։ Միայն հինգշաբթի կարողացել են համաձայնության գալ եւ կազմել բանաձեւ, որը ենթադրում է Ռուսաստանի հարցով խորհրդում նոր զեկուցողի նշանակում։ Լյուքսեմբուրգը համաձայնել է իր հերթին հանդես գալ որպես այդ բանաձեւի առաջ մղողը։

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտականությունները կատարող Նադա ան Նաշիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները հետապնդում եւ ահաբեկում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը  մերժողներին, ինչպես նաեւ ձեռնարկում են քայլեր նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու համար։

Փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ-ն հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ էլ պահանջեցին ստեղծել անկախ մարմին՝ այնտեղ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու համար։

Փետրվարի 24-ից Ռուսաստանում ավելի քան 16 հազար հակապատերազմական ցույցերի մասնակիցներ են բերման ենթարկվել: Բանակի հեղինակազրկման հոդվածով կազմվել է ավելի քան երեք հազար արձանագրություն, հարուցվել է ավելի քան հարյուր քրեական գործ՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանից չպետք է նեղանալ
հաջորդը
Սահման գնալը՝ պատժի գործի՞ք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն