• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի. Բրայան Մեյ

aliq 16:44 | 19.09.2022
aliq 16:44 | 19.09.2022
Brian May

Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, Ինստագրամի իր էջում տարածելով  Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառումը, դիմել է իր հետեւորդներին՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

Բրիտանացի լեգենդար կիթառահարը նշել է, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի։

«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, եւ վտանգ կա, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան ճշմարտացի կերպով չի հաղորդի դրա մասին»,- շեշտել է երաժիշտը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, բռնապետական երկրներով շրջապատված քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզյակ է։

«Հայաստանն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝  խոր ամբարված տխրությամբ, իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում. վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքում է Թուրքիան»,- ընդգծել է Մեյը։

Երաժիշտը հավելել է, որ այս օրերին Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։

«Երկու օր առաջ Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը: Հարձակում, որի նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել իրավիճակը»,- նշել է Մեյը։

«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ տեղեկություններին, որոնք ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկրաինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- ընդգծել է Մեյը։

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը սեպտեմբերի սկզբին Երեւանում էր՝ «Սթարմուս» գիտության եւ արվեստի փառատոնին մասնակցելու նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարկադիր արձակուրդից անցում հեռավար ուսուցման
հաջորդը
Բարաթը բե՛ր, կոնը տա՛ր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն